Ադրբեջանում ցնծում էին, որ Հայաստանում իրենց սրտով հայոց պատմութեան դասագիրք է գրուել: Ի դէպ, 7-րդ դասարանի դասագիրքը եղել է յստակ ծրագրով, «Մասնակցածին դպրոց» կրթական հիմնադրամի տնօրէն Վահրամ Սողոմոնեանը, որը եղել է Բաց հասարակութեան հիմնադրամից (Սորոսի հիմնադրամ) դրամաշնորհ ստացող, շահել է 5 դասագիրք կազմելու մրցոյթը։ Այդ դասագրքում առկայ թէզերով մեր ինքնութիւնը խեղաթիւրել են, իբր մենք եկուոր ենք, Էրեբունին Երևանից կտրել են, Տիգրան Մեծի և Հայ Առաքելական եկեղեցու մասին տեղեկութիւնները խեղաթիւրել են։

« Այդ դասագիրքը մի ծրագրի, մի համակարգի մաս է՝ մեզ ազգային կարծրատիպներից կտրելու համար։ Ես հակուած եմ կարծելու, որ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքում եղած, այսպես կոչված, վրիպակները դիտավորություններ են։ Եթե նույնիսկ ընդունենք, որ վրիպակներ էին, ստացվում է, որ մենք վրիպակաշատ կրթությո՞ւն ենք մատուցում մատաղ սերնդին »‘- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարում նշում է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը։

Իմ նկատմամբ հետապնդումները շարունակվում են և շարունակվելու են, ես նույնիսկ կնոջս զգուշացրել եմ, որ պատրաստ լինի, որ ինձ հետ կարող է ամեն ինչ պատահել։

Սա վաղուց ծրագրված և մեծ ծրագիր է, այն ուժերը, որոնք իրականացրել էին Հայոց ցեղասպանությունը, նրանք էլ ծրագրել ենմեր երկրում այսօր տեղի ունեցողը։

•Մենք՝ հայերս, ունենք առաքելություն։Այն ուժերը, որոնք ինչ-որ ծրագրեր են իրականացնում, թող վախենան Աստծո լույսից և Աստծո պատժից։

Վրաստանում վարդերի հեղափոխություն անողները հետագայում հայտարարեցին, որ իրենք մի հարցում թերացել են՝ ջնջել վրացական եկեղեցին։ Հիմա Հայաստանում դա՞ են անում։ Մենք գործ ունենք համակարգի հետ, որը մեր դեմ է աշխատում և կարող է վաղը մեզ վերացնել։ Կան ցանցեր, որոնք սարդի պես աշխատում են։ Դրա դեմ պայքարելու համար պետք է ստեղծել համակարգ:Միակ կառույցը, որն ունի համակարգ, ցանց՝ Հայ Առաքելական եկեղեցին է. ավելի քան 1700 տարվա պատմություն, ավանդություն, Հայաստանում և Սփյուռքում ունի կառույցներ։ Եվ այս ցանցերով փորձում են վերացնել Հայ Առաքելական եկեղեցին։

Մայիսի 22-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, թե այսօրվա Հայաստանի Հանրապետությունը Պապ թագավորի երազանքի իրագործումն է:

«Նրանք, ովքեր ուզում են ՀՀ–ն տեսնել 29 743 քառ կմ լեգիտիմ տարածքից դուրս, ցանկանում են, որ մենք դառնանք լեգիտիմ թիրախ ուրիշների համար։ Ինչո՞ւ են ուզում մեզ դարձնել լեգիտիմ թիրախ ուրիշների համար, որպեսզի լինեն երկրներ, որ ասեն` ՀՀ–ն ի վիճակի չէ անկախ լինել, պետք է կիսաֆորպոստային լինի։ Մենք ձեր փոխարեն արտաքին քաղաքականություն, անվտանգություն կվարենք, ձեզ ինչո՞ւ է պետք խորհրդարան, կառավարություն, քանի որ կան թեմեր, 10 մարզի փոխարեն՝ կլինի 10 թեմ։ Հայ ժողովուրդն ունեցել է այդ փորձը, որ գնում էին, Կեսարիայում օծվում էին, գալիս, Հայաստանում դառնում էին ազդեցության գործակալ»,- ասել էր նա։

Ըստ Փաշինյանի` սա այն խոսակցությունն է, որն ընդհատվել է Պապ թագավորի սպանությամբ։
«Պապ թագավորն այլևս չի սպանվելու։ Դա ես երաշխավորում եմ. ինչ վեղար էլ ուզում են հագնեն, քանի կիլոգրամանոց խաչ ուզում է՝ դոշներից կախեն, Պապ թագավորը չի սպանվելու։ Այսօրվա ՀՀ-ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է, և էդ երազանքն այլևս չի կարող սպանվել, սա է մեր քաղաքական առաքելությունը»,- հայտարարել էր Փաշինյանը։

• Փաշինյանն ի՞նչ գիտի Պապ թագավորի մասին, որ խոսում է. Պապ թագավորը չէր երազի 29.7 հազար քկմ Հայաստանի մասին, Պապ թագավորը պատերազմում է հաղթել, երկիր է ազատագրել, Արցախ չէր հանձնի: Բայց Պապ թագավորնէլ խաղաց արտաքին քաղաքական երկու լարի վրա, համագործակցեց իր հորը սպանող Շապուհ Երկարակյացի հետ։ Պապ թագավորն իր իշխանությունը բարձրացնելու համար հակադրվել է Եկեղեցու և կաթողիկոս Ներսես Մեծի հետ, արդյունքում՝ Պապին սպանեցին իբր դաշնակից հռոմեացիները, տարիներ անց Հայոց պետությունը երկու մասի բաժանվեց։ Պապ թագավորի մասին խոսելիս պետք է գոնե պատմությունն ամբողջությամբ իմանալ։ Հիմա Փաշինյանի կողմից փորձ է արվում անկախ լինելու պատրանք ստեղծել՝ վերցնելով Պապ թագավորի կերպարը, փորձ է արվում դեմոնիզացնել Հայ Առաքելական եկեղեցին, որը միակ կառույցն է, որ համակարգ ունի։

• Նրանք, ովքեր ուրիշներին են մեղադրումռուսական գործակալ լինելու մեջ, հենց իրենք են ռուսական գործակալներ լինում։

• Էրատոն Արտաշէսեանների տոհմի վերջին թագուհին էր, նրանով ավարտուեց այդ տոհմը։

• Մենք այսօր 1918-1920,1921 թուականների իրավիճակում ենք, եթէ այսպէս շարունակուի՝ շատ վատ է լինելու։

• Այն ժամանակ՝ 1918 թուականին,Գէորգ կաթողիկոսն ասաց, որ Էջմիածնից դուրս չի գայ. «Ես ինքս սուր կվերցնեմ և կընկնեմ Մայր Տաճարի գաւիթում»,- ասաց նա, և տեղի ունեցաւ Սարդարապատի ճակատամարտը:

• Մենք բոլորս պէտք է ապրենք հայեցի կեանքով, պահպանենք մեր ինքնութիւնը, մեզ այդ դէմքով են աշխարհում ճանաչում։

• Հիմա փորձ է արուում մեզանից պոկել էթնիկութիւնը և Հայաստանը դարձնել պարզապէս տարածք: Ամեն ինչ արուում է, որ մենք չմտածենք։ Մեզ թմբիրի մէջ են գցել։

• Այս իշխանութիւնները վախենում են բոլոր նրանցից, ովքեր գիտելիք ունեն։

• Իւրաքանչիւրութիւնիցս է կախուած, թէ ինչ կլինի, մենք ենք որոշողը, եթէ ուզում ենք խաւարում ապրել, թուրքական արժէքներով՝ խնդրեմ…

• Հայի գլխաւոր առաքելութիւնն արարելն է, հոգևորը պահպանելն է, Աստծուց չկտրուելն ու Աստծոյ լոյսը պահելն է, բայց մեզ փորձում են շեղել:

Հիմնական աղբիւրը՝ https://168.am/2024/05/26/2050311.html