«Հայաքուէ»-ն Արցախը որևէ այլ պետութեան կազմում ճանաչելը՝ տասից տասնհինգ տարի ժամկէտով ազատազրկմամբ պատժել առաջարկող քաղաքացիական նախաձեռնութեան օրէնսդրական նախագիծ է։

ՀայաՔուէ քաղաքացիական նախաձեռնութեան օրէնսդրական նախագծի տեքստը․

Հայաստանի Հանրապետութեան Քրէական Օրէնսգրքում Լրացում Կատարելու Մասին

Յօդուած 1. 2021 թուականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետութեան քրէական օրէնսգիրքը լրացնել հետևեալ բովանդակութեամբ 420.1 և 420.2 յօդուածներով.

«Յօդուած 420.1. Արցախը որևէ այլ պետութեան կազմում ճանաչելը

  1. Հայաստանի Հանրապետութեան անունից Արցախը որևէ այլ պետութեան կազմում ճանաչելը՝ պատժուում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկէտով:

Յօդուած 420.2. Հայոց ցեղասպանութեան ճանաչումից հրաժարուելը, Հայոց ցեղասպանութիւնը հրապարակայնօրէն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգաւորութիւնը նսեմացնելը

  1. Հայաստանի Հանրապետութեան անունից Հայոց ցեղասպանութեան ճանաչումից հրաժարուելը, Հայոց ցեղասպանութիւնը հրապարակայնօրէն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգաւորութիւնը նսեմացնելը՝ պատժուում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկէտով»:

Յօդուած 2. Սոյն օրէնքն ուժի մեջ է մտնում պաշտօնական հրապարակման օրուան յաջորդող տասներորդ օրը։

50 հազար վաւերացուած ստորագրութեան դէպքում օրէնքի այս նախագծերը կմտնեն Ազգային ժողով՝ քննարկման։ Եթէ մերժեն, կպահանջուի 300 հազար ստորագրութիւն, որ դրուի հանրաքուէի։

Հիմնական աղբիւր՝ panorama.am