
«Խաղաղութեան և Ադրբեջանի հետ համայարաբերութիւնի նոր մեկնարկի իրական ձգտումը ցոյց կտա, ի թիւս այլևայլի, Հայաստանի պատրաստակամութիւնը՝ ընդունելու իր պատասխանատուութիւնը և արտահանեցնելու ռազմական յանցագործութիւնների մէջ մեղադրուողներին, յատկապէս նրանց, ովքեր ներկայումս թաքնուում են Հայաստանի տարածքում»,- օրերս յայտարարեց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Ըստ golosarmenii.am-ի, այս խօսոյթը, ի թիւս այլոց, մասն է կազմում Ադրբեջանի կողմից հայերի և Հայաստանի հանդէպ գեներացուող տեռորի դինամիկային։ Եւ այդպիսվ նաև յիշեցնում, որ Հաջիևի «ի թիւս այլևայլի» ձևակերպումը բովանդակում է հայկական Սահմանադրութիւնը փոխելու, արտատարածքային «Զանգեզուրի միջանցքը» բացելու, Իլհամ Ալիևի կողմից «Արևմտեան Ադրբեջան» անվանեալ Հայաստանում 300 հազար ադրբեջանցիներ բնակեցնելու և այլ պահանջներ։
Պէ՞տք էր արդեօք սպասել հերթական պահանջին: Անշուշտ․ Փաշինյանի կողմից Արցախը Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելուց, Սահմանադրութեան, պետական խորհրդանշանների փոփոխման թեման հանրային դիսկուրս նետելուց, «խաղաղութեան պայմանագիր» կոչուող ոչինչ չնշանակող թուղթ ստորագրելու մոլեռանդ ձգտումից, Բաքուում Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ իր էութեամբ հրէշաւոր դատաստանը լռութեան մատնելուց, ՀՀ իշխանութիւնների այն յայտարարութիւնից յետոյ, թէ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասի զաւթման հարցը լուծուելու է «սահմանազատում-սահմանագծումով», հասկանալի էր, որ Հայաստանի ղեկավարութեանը Ադրբեջանի ներկայացրած պահանջների շարքում յաջորդը լինելու է Հաջիևի վերոնշեալ մեսիջը։
Եւ պատահական չէ, որ այդ պահանջին զուգահեռ ստացուեց այն տեղեկութիւնը, որ Ադրբեջանը փակում է ՄԱԿ-ի, Միջազգային Կարմիր Խաչի, Transparency International-ի ներկայացուցչութիւնները։ «Ադրբեջանը վերանայում է ՄԱԿ-ի հետ համագործակցութեան գերակայութիւնները՝ հաշուի առնելով նոր իրողութիւնները»,- յայտարարեց ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Պարզ է, թէ այդ ինչ «նոր իրողութիւններ» են։ Ոչինչ և ոչ ոք չպէտք է խանգարի Ադրբեջանին լայնածաւալ տեռոր ծաւալել հայերի դէմ։ Յատկապէս այն իրավիճակում, երբ հայկական ղեկավարութիւնն, ըստ էութեան, համաձայնողականութիւն է ցուցաբերում Բաքուի ցանկացած պահանջին (լաւագոյնն դեպքում սահմանափակուում է հռետորական յայտարարութիւններով), որոնք օր օրի աւելի կոշտ ու արիւնարբու են դառնում։
«Ցանկացած ավտորիտար ռեժիմ ունի իր դինամիկան, այն տեղում կանգնած չէ, գնալով աւելի կոշտ է դառնում, և պէտք է ինչ-որ ուղղութեամբ զարգանալ, և եթէ դու արդեն ամեն ինչ մաքրել ես, պէտք է գտնել էլի ինչ-որ մեկին, ում կարելի է արգելել,-ասում է Եւրոպայում բնակուող ադրբեջանական սոցիոլոգ Սերգեյ Ռումյանցևը:- Ճիշտ է, անհասկանալի է, թէ ինչ խնդիրներ կարող է ստեղծել, օրինակ, Կարմիր խաչը, թէև, հաւանաբար, ադրբեջանական իշխանութիւններին անհանգստացրել է, որ նրանք հանդիպում են հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ, որոնց Ադրբեջանը գերութեան մէջ է պահում 2020 թուականի ղարաբաղեան պատերազմից յետոյ: Նախագահը յաղթել է պատերազմում, և նա քարտ-բլանշ ունի ցանկացած գործողութեան համար»։
Որո՞նք են այդ ցանկացած գործողութիւնները: Այս մասին վերջերս «ԳԱ»-ին տուած հարցազրոյցում խօսեց ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետեանը, հաւաստելով, որ Հիքմեթ Հաջիևի հնչեցրած մեսիջը նման սցենարի հաւանականութեան ստոյգ հաստատումն է, որը շուտով կսկսի իրականացուել լիակատար ծրագրով:
Մէջբերենք Հայկ Նահապետեանի խօսքերը. «Բաքուում Ալիեւը դատում է իբր «ֆաշիստական պետութեան» ղեկավարներին,
իսկ նրանց, որոնց կոլաբորացիոնիստ Նիկոլը առայժմ չի կարող արտայանձնել Բաքուին, նա դատում է այստեղ: Ճշգրտեմ ևս մէկ անգամ. ԱՌԱՅԺՄ չի կարող արտայանձնել։ Բայց այն, որ պատրաստուում են այն տասնեակ ու հարիւրաւոր մարդկանց փոքր ու մեծ ցուցակները, որոնք, ըստ Ալիեւի, ժամանակին «բռնազաւթել են իր երկրի տարածքը» (խօսքը Արցախի Պաշտպանութեան բանակի շարքերի մասին է), դա, պէտք է ենթադրել, կասկածից վեր է։ Երբ Փաշինյանը Ալիեւին արուող իր զիջումներում հասնի գագաթնակէտին, իսկ փաշինեանական իշխանութեան գործողութիւնների արդիւնքում հայ հասարակութեան մէջ դիմադրութիւնը զրօյանայ, այդ ժամանակ, վստահեցնում եմ ձեզ, Բաքուից ինքնաթիռները կթռչեն Երևանի «Զուարթնոց» օդանաւակայան, և հազարաւոր մարդկանց գիշերն անկողնուց կհանեն հայ ոստիկանները, յետոյ նրանց ինչ-որ տեղ կտանեն, ապա կնստեցնեն նոյն այդ ինքնաթիռներն ու կուղարկեն Բաքու։ Երբ Հայաստանում, կրկնեմ, դիմադրութիւնը ոչնչացուած կլինի…
Փաշինեանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս։ Ալիեւը հիմնաւորում ունի. «ֆաշիստական պետութեան» յանցագործները թաքնուել են մի երկրում։ Ի՞նչ է արուում յետոյ: Նրանց որոնում են, ցուցակները, որոնք, պարզ է, դեռևս չեն հրապարակուում, ուղարկուում են Հայաստան։ Եւ հայկական իշխանութիւնները սուսուփուս յանձնում են այդ մարդկանց Բաքուին։ Այնպէս որ բոլոր նրանք, ովքեր Արցախում և Հայաստանում ռազմաքաղաքական բարձր պաշտօններ են զբաղեցրել, ներառեալ ՀՀ նախկին երեք նախագահները, պէտք է իմանան, որ Բաքվից գալու են իրենց հետևից։ Եւ իրենց չեն օգնի ո՛չ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացու անձնագիրը, ո՛չ էլ Հայաստանի սահմաններից դուրս ունեցած կապերը։ Եթէ բրիտանացի հրահանգիչները թուրք կատարածուների հետ միասին որոշել են, որ Հայաստանի Հանրապետութիւն չպէտք է լինի, իսկ հայկական պետականութեան կործանմանը դիմադրելու համատեքստում առաջին օղակն այսօր հանրապետութեան երեք նախկին նախագահներն են, ինչպես նաև Արցախի ու Հայաստանի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները և նրանց հետ կապուած կառոյցները, ապա ակնյայտ է, որ նրանք բոլորը ենթակայ են ոչնչացման։ Եւ այդ առումով արդեն կոնկրետ քայլեր են արուում։
Բաքուում գերիների և Արցախի նախկին առաջնորդների դատավարութիւնները, Հայաստանում Ջալալ Հարությունեանի դատավարութիւնը, արդեն մի քանի տարի բանտում գտնուող Միքայէլ Հարությունեանը բնաւ հանճարաբանութեան ոլորտից ինչ-որ բան չեն, այլ կոնկրետ գործողութիւններ… Նրանք, ովքեր մասնակցել են Արցախի ազատութեան և անկախութեան համար մղուող ազգային-ազատագրական պատերազմին սկսած 90-ականներից մինչև Ադրբեջանի վերջին ագրեսիան՝ 44-օրյա պատերազմը, բոլորն էլ Փաշինյանի «շնորհիւ», Ադրբեջանի տեսանկիւնից դիտարկուում են որպէս զաւթիչներ։ Նրանց բոլորին կդատեն, ցուցակները, որոնք Բաքուից կուղարկեն այստեղ, կներառեն հազարաւոր ազգանուններ… Ընդ որում, «յանցագործ» կհամարուեն ոչ միայն բուն Արցախի ինքնապաշտպանութեան բանակի մասնակիցները, այլեւ նրանք, ովքեր Արցախում տնտեսական գործունութիւնն են իրականացրել որպէս տնտեսվարող սուբյեկտներ։ Քանզի Բաքուում նրանք դիտարկուում են որպէս «օկուպացուած հողերում ապօրինի գործունէութիւն, թալան իրականացրած մարդիկ», ինչի համար Ալիեւը պահանջում է 160 միլիարդ դոլար փոխհատուցում…»:
Վերադառնանք ադրբեջանցի պաշտօնեայի յայտարարութիւնը, որին հայկական ղեկավարութիւնը ոչ մի կերպ չարձագանքեց. «Խաղաղութեան և Ադրբեջանի հետ յարաբերութիւնների նոր մեկնարկի իրական ձգտումը ցոյց կտա, ի թիւս այլևայլի, Հայաստանի պատրաստակամութիւնը՝ ընդունելու իր պատասխանատուութիւնը և արտայանձնելու ռազմական յանցագործութիւնների մէջ մեղադրուողներին, յատկապէս նրանց, ովքեր ներկայումս թաքնուում են Հայաստանի տարածքում»:
Եթէ հաշուի առնենք, որ Ադրբեջանը «ռազմական յանցագործութիւնների մէջ մեղադրուող» է համարում Արցախի ազատութիւնն ու անկախութիւնը պաշտպանած, Արցախում ծառայած, նրա հետ տնտեսական կապեր ունեցած բոլոր հայերին, ապա լոկ կռահել կարելի է, թէ հայերի նկատմամբ հաշուեյարդարի ինչ մասշտաբի մասին են երազում Բաքուում: Եւ եթէ միաժամանակ Ադրբեջանն իր տարածքում վերացնում է ՄԱԿ-ի, Միջազգային Կարմիր խաչի, Transparency International-ի ներկայացուցչութիւնների աշխատանքը, ապա ադրբեջանական իշխանութիւնների կողմից հայերի նկատմամբ ծանուցուած տեռորին վերոյիշեալ կազմակերպությունները չեն արձագանքի նոյնիսկ հռետորական «մտահոգութեամբ»:
Ս.թ. փետրուարի 28-ին ՀՀ ԱԳՆ-ը յայտարարութիւնն տարածեց, որում ասուում է. «Հայազգի ռազմագերիները, պատանդները և այլ պահուող անձինք ապօրինաբար պահուում են Ադրբեջանում՝ ի հեճուկս նրա կողմից ստանձնած յանձնառութիւնների և միջազգային պարտատրուածութիւնի: Հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահուող անձանց կալանաւորումն ու հետապնդումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրաւունքի և մարդու հիմնարար իրաւունքների կոպիտ խախտում. համապատասխան միջազգային բազմակողմ փաստաթղթերի պարզ թուարկումը ներառում է Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագիրը, «Քաղաքացիական և քաղաքական իրաւունքների մասին» միջազգային դաշնագիրը, «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նուաստացնող վերաբերմունքի կամ պատժի դէմ» կոնուենցիան, Ժնևի IV կոնուենցիան (1949 թ.), Մարդու իրաւունքների եւրոպական կոնուենցիան:
Ակնյայտ է, որ Ադրբեջանի իշխանություններն այս դատական բեմականացումն օգտագործում են որպէս Հայաստանի Հանրապետութեան վրայ քաղաքական ճնշումների և հասարակութեան շրջանում մանիպուլյացիայի գործիք՝ հաշուի առնելով խնդրի զգայունութիւնը իւրաքանչիւր ընտանիքի անդամի և ողջ հասարակութեան համար։ Առանձնակի ուշադրութեան է արժանի այն, որ այս գործընթացներն ընթանում են ադրբեջանական լրատուամիջոցներում հայերի դէմ էթնիկ ատելութեան շարունակական քարոզչութեան պայմաններում…»։
Եւ այլն, և այդպէս շարունակ… Իսկ չորս օր անց Նիկոլ Փաշինեանը, անդրադառնալով կոմունիկացիաների հարցին, յայտարարեց, որ «Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար», ի լրումն նշեց, որ «խաղաղութեան պայմանագրի նախագծում դեռ կան երկու յօդուածներ, որոնց շուրջ դեռ չի յաջողուել գալ համաձայնութեան, և մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղութեամբ»։
Այսինքն մի «ձեռքով» հայկական ղեկավարութիւնն արձանագրում է Ադրբեջանում պետական մակարդակով հայերի նկատմամբ ատելութեան քարոզչութիւն, միջազգային իրաւունքի խախտում, ՀՀ-ի նկատմամբ քաղաքական ճնշում, միւսով՝ հաւաստիացնում, որ «բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար» և համաձայնեցման կարիք ունեն «խաղաղութեան պայմանագրի» ընդամէնը 2 յօդուածներ, և Հայաստանը շարունակում է աշխատել այդ ուղղութեամբ։ Դուք առհասարակ լսո՞ւմ էք ձեր ասածը։
Հիմնական աղբիւրը՝ golosarmenii.am