Posted inՎերադարձի իրաւունք

Ցանկացած ազգային իշխանութիւն կարող է օրակարգ բերել Արցախի հարցը՝ Փաշինեանից յետոյ

Հայաստանն ավտորիտար պետութիւն է, եկէք սա իսկապէս բոլորս գիտակցենք, արձանագրենք։ Այս մասին ասել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «ՀՀ իշխանութիւնների համար գոյութիւն չունի ՀՀ Սահմանադրութիւն, գոյութիւն չունի Հայաստանի օրէնք, նրանք անում են, ինչ ուզում են։ Այս բոլորի հիմքում, եթէ հետ գնանք, կտեսնենք, որ բոլորը գալիս կպնում են Արցախի խնդրին։ Փաշինեանը Հայկական լեռնաշխարհի ամէնահայկական հողակտորը […]

Posted inԴիմադրութիւն

Միակ ձևը, որպէսզի հայութիւնը տարածաշրջանի մէջ գոյատևէ, դա ազգային պետութիւն ունենալն է

Օրերս ՀՅԴ Բիւրոյի անդամ Յովսէփ Տեր-Գէորգեանը Փարիզի Ռատիո «Այբ FM» Մարիետ Կարապետեանի վարած «Քարտեր սեղանի վրայ» (Cartes sur table) հաղորդման հիւրերից մեկն էր։ Հաղորդումը վերաբերում էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւններին և Հայաստանեան Առաքելական Եկեղեցու վրայ վարչապետ Նիկոլ Փաշինեանի և Ազրպէյճանի կողմից ուղղուած տարբեր յարձակումներին։ 2018-ի “Յեղափոխութենէն” ետք սկսուած ռազմավարութիւն Յովսէփ Տէր-Գէորգեանի խօսքով՝ Եկեղեցւոյ դէմ յարձակումները պատահականութիւն […]

Posted inԱրցախ

Արցախում հայկական ժառանգութեանը նուիրուած համաժողով Շուեցարիայում

Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շուեյցարիայում կազմակերպել է «Կրօնական Ազատութիւն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգութեան պահպանումը Արցախում» խորագրով միջազգային համաժողով։ Ամենայն Հայոց կաթողիկոսը համաժողովին յայտարարել է, որ Թուրքիայի ռազմական աջակցութեամբ Ադրբեջանը իրականացրել է ոճրագործութիւն՝ բռնազաւթել և ամբողջապէս հայաթափել է Արցախը։ Գրաւել է Հայաստանի սահմանային կենսական նշանակութիւն ունեցող զգալի տարածքներ, խաղաղութեան պայմանագրի կնքման […]