ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը խորհրդարանի հոկտեմբերի 22-ի նիստում պնդել է, թէ 2010 թուականին ընդունուած «Վարչատարածքային բաժանման մասին» օրէնքով նախկին իշխանություններն Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում։ Ալէն Սիմոնեանի պնդումը ակնյայտօրէն փաստերի խեղաթիւրում է, քանի որ միջազգային իրաւունքի համատեքստում ընդունուած է, որ ներքին օրենքները չեն կարող սահմանել կամ փոփոխել միջազգային սահմանները։ Այդպէս, պատասխանելով «Հայաստան» խմբակցութեան ՀՅԴ-ական պատգամաւոր Գեղամ Մանուկեանի […]
Monthly Archives: Հոկտեմբերի 2024
ԵԽ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին և ապահովել արցախհայութեան անվտանգ վերադարձը
2024 թ հոկտեմբերի 24-ին Եւրոպական խորհրդարանը ընդունել է կարևոր բանաձև, որը վերաբերում է “Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրաւունքների և միջազգային իրաւունքի խախտումների ու Հայաստանի հետ յարաբերութիւններին”: Բանաձևին կողմ է քուէարկել 453 պատգամաւոր, 31-ը՝ դէմ, և 89-ը՝ ձեռնպահ, ինչը վկայում է պատգամաւորների մտահոգութեան մասին տարածաշրջանում մարդու իրաւունքների վիճակի վատթարացման կապակցութեամբ: “Արմենպրես“-ի փոխանցմամբ, Բրիւսէլում ընդունուած այս բանաձևով Եւրախորհրդարանի […]
Ադրբեջանական հակաքարոզչութիւնը՝ Հայ Դատի համակարգի դէմ, COP 29-ին ընդառաջ
Գաղտնիք չէ, որ Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների համաշխարհային ցանցը, որպէս հայկական սփիւռքի էթնիկ լոբբինգի հիմնական գործառնող, մշտապէս ադրբեջանական ու թուրքական ամենատարբեր սադրանքների, սպառնալիքների ու հակաքարոզչութեան թիրախում է։ Այդ ամբողջ արշաւը ուղղորդւում է պետական ու պաշտօնական մակարդակով՝ թշնամական երկրների բարձրագոյն ղեկավարութեան անմիջական ներգրաւուածութեամբ։ Բաւական է յիշել 2020 թ․ Մայիսը, երբ Թուրքիայի նախագահը, COVID 19-ի համավարակին […]
Կոչ՝ Բաքուում պահուող հայ պատանդների ազատ արձակման համար
Մարդու իրաւունքների պաշտպանութեան համար պայքարող միջազգային պատուիրակութիւնը շրջագայում է Եւրոպայում՝ առաջնորդների և հասարակութեան ուշադրութիւնը սեւեռելու Բաքուում պահուող 23 հայ պատանդների խնդրի վրայ։ Անցեալ շաբաթ պատուիրակութիւնը կանգ առաւ Մարսելում՝ իրազեկման միջազգային արշաւի շրջանակում։ Նրանք արդեն այցելել են Բրիւսէլ, Փարիզ և Լիոն, իսկ շուտով կմեկնեն Լոնդոն և Բեռլին։ Նպատակն է ապահովել պատանդների ազատ արձակումը մինչև COP 29 […]
Ադրբեջանն օկուպացուած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան դէմ նոր մեղադրանք է ներկայացրել
Ադրբեջանն օկուպացուած Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեանը «պատմամշակութային յուշարձանների ոչնչացման» մեղադրանք է ներկայացրել: Այս մասին յայտնել է Ադրբեջանի գլխաւոր դատախազ Քյամրան Ալիևը: Նա նաև յաւելել է, որ ձերբակալուածների բոլոր իրաւունքները «պաշտպանուած» են, նրանցից իւրաքանչիւրն ունի մի քանի փաստաբան։ «Նրանցից իւրաքանչիւրն իրաւունք ունի ծանօթանալու գործի նիւթերին»,- ասել է Ալիևը: Ադրբեջանի գլխաւոր դատախազութիւնը քրէական գործեր է յարուցել օկուպացուած […]

