Սեյրան Օհանյանը նշում է, որ 2016-ին հնարավոր եղավ հակահարված տալ պատրաստվածության, միասնականության և կառավարման շնորհիվ, մինչդեռ 2020-ին դրանք խաթարված էին։ Նա իշխանություններին մեղադրում է սխալների, պառակտման և մոբիլիզացիայի ձախողման մեջ։ Արդյունքում կորցվեցին տարածքներ, թուլացավ անվտանգային համակարգը, իսկ Արցախը դարձավ խոցելի։ Պատերազմից, ըստ նրա, կարելի էր խուսափել ճիշտ քաղաքականությամբ։

44 օրվա պատերազմի տարելիցի նախօրեի Հայաստանում մենք հանդիպեցինք  Հայաստանի մտավոր վերնախավի մի քանի նշանավոր ներկայացուցչի հետ, որպեսզի իրենց օգնությամբ ի մի բերենք եւ վերլուծեք կատարվածը եւ հասկանանք թե ինչ է սպասում ապագայում։ Իրենց պատասխանների շնորհիվ գուցե մեզ ավելի պարզ դառնա այն, ստորագրված հայտարարագրով պարտությունների չեն ավարտվում այլ դա դեռ սկիզբն է։ Սպասում են մեծ իրադարձություններ եւ որքան որ հասկանում ենք՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի իշխանությունները իրավիճակ շտկելու ո՛չ քաղաքական կամքն ունեն եւ ո՛չ էլ դրա կարողությունները։

Սա շարունակելի կլինի, քանի որ իշխանությունը փորձում է միայն բացատրել, թե ինչու իրենք չեն կարողացել անել այս կամ այն։ Եթե այդքան  ջանք թափեին այս կամ այն անելու համար, գուցե մեր գործերն այդքան վատ չէին լինի։ Եւ դա դեռ այն դեպքում, երբ մենք ենք դեռ չենք խոսում դավաճանության կամ կանխամտածվածության մասին, թեև դավաճանության շատ տարրեր ակնհայտ են: Եւ դա պնդում են շատ բանիմաց մարդիկ։

2016 թ հնարավոր եղավ հակահարված տալ՝ զինված ուժերով և քաղաքական կարողությամբ ։ 2020 թվականին մենք կորցրեցի՞նք հակահարված տալու հնարավորությունը։ Մեր ունակությունը նո՞ւյն էր, թե՞՝ թշնամի ուժերն էին շատացել, փոխվել, դարձել ավելի հզոր։

Երկու իրողությունները մասշտաբային առումով համեմատելը ճիշտ չէ, որովհետև 2016 թ-ի ապրիլյան պատերազմը այդ ժամանակահատվածի իրադրությանը համահունչ Ադրբեջանի կողմից որոշակի հարձակողական գործողություն էին Արցախի նկատմամբ, որոշակի նպատակներ են ունեին, մարտավարական խորությամբ հաջողությունների հասնելու և այնուհետև status quo-ի փոփոխությամբ բանակցային գործընթացում հաջողությունների հասնել ստիպելու, պարտադրելու Հայաստանին և Արցախին հետագայում զիջումների գնալու։ Եվ 2016 թ մեր պատրաստակամության մակարդակը այսպիսին էր, որ կարողացանք որոշել նրանց գլխավոր հարվածի ուղղությունները և մյուս հարվածի ուղղությունները և օգտագործելով մեր ստորաբաժանումների պատրաստությունը, ինժեներական կառույցները, սպառազինությունը, նրանց կանգնեցնել։ Եվ միևնույն ժամանակ ժամանակ 2016 թ հետո մենք արագ կազմեցինք հանձնաժողով, որպեսզի պարզենք, թե որոնք են այն դրական կողմերը՝ ի նկատի ունեմ և՛ զորքերի պատրաստությունը, և բարոյահոգեբանական մակարդակը, և՛ զորքերի գործողությունները մարտական գործողությունների ընթացքում։ Եվ ինժեներական սարքավորումների որակը և մակարդակը, սպառազինությունը և ռազմական տեխնիկայի մակարդակը․ ամենակարևորը՝ մենք կարողացանք պայմաններ ազգը ամբողջությամբ արագ կերպով, կամավոր կերպով համախմբելու և գնալու Արցախին աջակցության։ Այլ էր իրավիճակը 2020 թ-ին, որովհետև 2020 թ-ի պատերազմը ընդանուր ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման արդյունքում է հակառակորդը սկսել Հայաստանի նկատմամբ։ Մասշտաբայնությունը այլ էր, որովհետև ամբողջ ճակատով մեկ գործողություններ էին ընթանում։ Եվ այնտեղ, որտեղ որ հակառակորդին ստացվեց մխրճվել՝ մի ուղղությամբ մենք կանգնեցինք, շատ ուղղություններով՝ հետ շպրտվեցին նրանք, իսկ հարավային Հադրութի և Ջրականի ուղղությամբ նրանց հաջողվեց զարգացնել գործողությունները, բայց այստեղ մենք իրական գնահատական տալու մեջ պետք է ընդգծենք, որ 2018 թվականի իշխանության փոփոխությունից հետո թվում էր, թե ասենք նոր իշխանությունը, հաշվի առնելով նախկինում մեր ունեցած արժեքները, դրա վրա հենվելով կզարգացնի իր գործունեությունը, այնինչ, ի տարբերություն նախկին ժամանակահատվածի՝ ես նկատի ունեմ նախկին 27 տարիները՝ երկրի իշխանությունները եւ մեր երկիրը հիմնվել է Խորհրդային Միության արժեքների վրա, միջազգային փորձի վրա և մեր երկիրը զարգացել, ստեղծել պետություն։ Իսկ այս իշխանությունները մերժեցին ամեն ինչ և փորձեցին ամեն ինչ սկսվել է զրոյական կետից։ Դրանցից մեկը արտաքին հարաբերություններն են՝ միջազգային հարթակում թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարաբերությունները, եւ նաև Արցախի հարցով Մինսկի համանախագահության ձեռք բերված բանակցային ամբողջ ներուժն է, որ մերժվեց։ Իսկ այնտեղ, որտեղ որ ավարտվում են բանակցությունները, անտեղ իհարկէ սկսվում է մեկ այլ գործողություն՝ ուժային գործողություններ ։ Մյուսը, որ 2018 -ի իշխանափոխությունից հետո այսօրվա իշխանությունները եւ այն ժամանակվա իշխանությունները համապատասխան աշխատանքներ տարան պառակտելու մեր հասարակությունը։ Աշխատանքներ տարան այնպիսի կարևոր արժեքների այսպես՝ օգտակար գործողության գործակցի աստիճանի նվազմանը, ինչպիսին միասնությունն է, ինչպիսին բանակն է, ինչպիսին վտանգության ամբողջ համակարգն է, պետական կառավարումն համակարգը, եւ այդ ամենը բերեց այդպիսի լայնամասշտաբ գործողությունների եւ մենք պարտություն կրեցինք։ Ասել է թե, հայ ժողովուրդը չուներ այդպիսի հնարավորություն՝ համախմբվելու և միասնականության շնորհիվ հաջողությունների հասնելու կամ հաղթանակ տանելու, միանշանակ այդպես չի։ Բայց ժողովուրդը ինքը չի կարող ինքնակազմակերպվել, եթե ունի պետական կառավարման եւ ռազմական կառավարման համակարգ, չի կարող ինքնակազմակերպել։ Այսինքն, դերակատարությունն են վերցնում այն մարդիկ, ովքեր պետական կառավարման համակարգում պաշտոններ ունեն եւ ունեն լծակներ։ Եվ պարզվեց, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չկարողացան․ առաջիը՝ ազգը մոբիլիզացնել, երկրորդը՝ պետությունը դնել ռազմական ռելսերի վրա, որպեսզի ամեն ինչ գործողությունը կատարի, երրորդը՝ կոնկրեն բանակին աջակցություն չցուցաբերցին, չհանդիսացան բանակի թիկունքը՝ մի քանի ուղղություններով, կոնկրետ ռազմական մոբիլիզացիայով՝ անձնակազմը համալրելով, համալրելով անձնակազմը, երկրորդը՝ սպառազինության եւ անձնակազմի անընդհատ մատակարարմամբ, հաջորդը՝ այնտեղ, որտեղ որ հակառակորդը սկսեց մխրճվել եւ հարձակվել՝ կառուցելու ինժեներական կառույցներ՝ կառույցները ապահովագրելու համար, չորրորդը՝ ընդհանուր կարգ ու կանոն հաստատելու, որովհետև մեծ խառնաշփոթ էր տիրում, որովհետև մեծ խառնաշփոթ էր ստեղծվել, եւ ամենակարևորը՝ նրանք այդ ամենը տեսնելով՝ խրախուսեցին բոլորին, այսինքն տվեցին տարբեր կոչումներ, եւ զինվորական կոչումներ, եւ հերոսի կոչումներ, եւ շքանշաններ։ Կարելի է ասել որ հայաստանի հանրապետութեան իշխանություններ ամեն ինչ արեցին որ պատերազմ լինի, ոչ մի բան չարեց նոր պատերազմ նորմալ կառավարվի, ոչ մի չարեց, որպեսզի պատերազմի ավարտից հետո մեր սահմաններն լինեն անառիկ եվ ամենակարևորը այդ արանքում՝ խրախուսեց։ Այսինքն, այստեղ ոչ միայն անգրագիտությունն է պատճառը, այլ միտումնավորությունը, որ ես տեսնում եմ այս իշխանությունների մոտ, որովհետև գրագետ մարդը եթե ոչ ուրիշի ապա իր սխալի վրա, իր սխալների վրա սովորում է , իսկ այս իշխանությունների սխալները շարունակական են։ Մինչև հիմա էլ իրենք սխալվում են՝ բոլոր ուղղություններով։

Արցախից մնացել է 25% միայն մնացել է հայկական հսկողության տակ, այսինքն թշնամական տիրապետության տակ չէ եւ առանց այդ տարածքում կարևոր ռազմական հենակետի։ Արդյո՞ք դա հնարավոր է պաշտպանել Ադրբեջանը կամայական պահի կարող է օգտագործել այն, որպես խաղաքարտ՝ նորանոր զիջումներ ստանալու համար։ Ինչպիսի՞ իրավիճակում ենք՝ ռազմական առումով կարո՞ղ ենք կարող ենք հարձակման դեպքում Արցախը պահել։

Այդպիսի իրավիճակներում սովորաբար լայն գնահատական է տրվում։ Այստեղ ես ուզենայի տարածաշրջանային ռազմաքաղաքական գնահատական տալ։ Առաջինը՝ հակառակորդին, որովհետև այս իրադրությունից օգտվելով ձևավորվեց ընդլայնվեց թուրք-ադրբեջանական տանդեմը, այն համալրվեց նաև որոշակի մուսուլմանական երկրների աջակցությամբ, եւ նաև Սիրիայից ահաբեկչական եւ վարձկանների խմբերի աջակցությամբ, եւ այս ընդհանուր համատեքստում իրենք եկան այն եզրակացությունը, որ Հայաստանը թույլ է եւ կարելի է սկսել է մարտական գործողություններ։ Մարտական գործողությունների ընթացքում մարտական գործողությունների ընթացքում իրենք կարողացան հասնել հաջողությունների մարտական գործողությունների ընթացքում իրենք կարողացան հասնել հաջողությունների եւ որոշակի իրենց առավելությունների՝ իրենց միասնական լինելու շնորհիվ, նաև որոշակի նոր սպառազինության միջոցների շնորհիվ, ի նկատի ունեմ անօդաչու թռչող սարքերը եւ հեռահար միջոցները, բայց դրանք շատ քիչ են, եթե իրենք չտեսնեին մեր մեջ մեր միասնականությամբ թուլությունը, որովհետև այդ ամենի դեմ կարելի է պայքարել, հասնել հաջողությունների, եթե այդպես չէ, ապա աշխարհում աշխարհում որևէ երկիր չէր կարող մեծ երկրների դեմ պայքարը Եվ երկրորդը՝ այս պատերազմով Հարավային Կովկաս մտավ նույն Թուրքիան եւ շարունակում են թուրք-ադրբեջանական ճնշումները Հայաստանում նկատմամբ եւ որոշ առումով հոգեբանական ասենք զորավարժությունները եւ հոգեբանական ճնշման թեզեր են ուղարկում ուղարկում, եւ հոգեբանական ասենք զորավարժությունները են անցկացում՝ հոգեբանական ճնշման և հոգեբանական որոշակի թեզեր են ուղարկում ուղարկում տարածաշրջանային նույն դերակատարներին՝ Ռուսաստանի դաշնությանը, Իրանին, Վրաստանին։ Բայց ամենավատը այն էր, որ Թուրքիան հայտնվեց Հարավային Կովկասում։ Եվ Հայաստանի նկատմամբ ճնշումներ շարունակվում են, արդեն ճնշում են նաև Հայաստանի սահմաններում, հայտնվել են Հայաստանի սահմաններից ներս։ Ճանապարհների, ենթակառույցների ապաշրջափակման ֆոնի ներքո, իրենց հեռահար նպատակներ միանշանակ հասկանալի են։ Հասկանալի է, որ նրանք ցանկանում են ճանապարհ բացել Թուրքիայից դեպի Կենտրոնական Ասիա, այլ նաև դեպի Հեռավոր Արևելք և դեպի արևմտյան Չինաստանի Ույղուրիա և ստեղծել մեծ Թուրանի միասնությունը։ եւ տարածաշրջանում որոշակի դերակատարություն ունենալ՝ անթաքույց պայքարելով այս բոլոր երկրների դեմ, այդ թվում Ռուսաստանի, Եվրոպայի, Չինաստանի և Իրանի դեմ Մերձավոր Արևելքում։ Պետք է հասկանալ հետևյալը, որ Թուրքիան առաջին հերթին երկգլխանի մի վիշապօձ է որոշակի նաև մետաստազներով։ Առաջին՝ նա մեծ ուռուցք է Ռուսաստանի Դաշնության որովայնի տակ, երկրորդը՝ ինսուլտի օջախ է Իրանի և Հեռավոր Արևելքումքի գլխին եւ նաև երկգլխանի մի վիշապօձ է, որը շարժվում է մի կողմից դեպի արևմուտք, դեպի Եվրոպա, իսկ մյուս կողմից դա երկգլխանի մի վիշապօձ է, որը շարժվում է մի կողմից դեպի արևմուտք, դեպի Եվրոպա, իսկ մյուս կողմը շարժվում է դեպի Միջին Ասիա եւ հեռավոր-արևելյան խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, իսկ մյուս կողմից դա երկգլխանի մի վիշապօձ է, որը շարժվում է մի կողմից դեպի արևմուտք, դեպի Եվրոպա, իսկ մյուս կողմը շարժվում է դեպի Միջին Ասիա եւ հեռավոր-արևելյան խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, իր դերակատարությունը, երբեմնի նաև սուլթանական, օսմանյան թուրքիայի դիրքը ձեռք բերելու համար։ Սա ասենք որպես ընդհանուր գնահատական մեր հակառակորդներին։ Հիմա՝ ինչպիսի՞ն է գնահատականը, երբ Դուք Արցախի մասին եք հարցնում։ Տարածաշրջանում մեր ճիշտ արտաքին և ներքին քաղաքականության եւ նաև անվտանգության միջավայրի ձևակերպման շրջանակներում մենք կարողացանք փաստացի ազատագրել Արցախը, մենք կարողացանք փաստացի ազատագրել Արցախը, պայմաններ ստեղծել, որպեսզի Արցախում ապրող ժողովրդը իր պատմական հնավուրց տարածաշրջանում ինքնորոշման հնարավորություն ունենա, ապրելու և զարգանալու հնարավորություն ունենա, փաստացի միացրեցիք Հայաստանն ու Արցախը եւ Արցախ, Հայաստան եւ սփյուռք եռամիասնություն այս գաղափարի ներքո իրականացնում էինք ընդհանուր զարգացումը եւ ընդհանուր համակարգի ձևավորումը տարածաշրջանում եւ անվտանգային, եւ տնտեսական, եւ պատմամշակութային եւ բոլոր առումներով այն զարգացնելու համար։ Հայաստանը Արցախցի հետ մեկ գործոն էր՝ ավելի ուժեղ եւ հզոր գործոն էր գոնե տնտեսության, անվտանգության եւ միասնության ոլորտում։ Հիմա այլ գործոն է, երբ տկար է եւ Արցախը՝ շրջապատված, եւ տկար է նաև Հայաստանը՝ Հիմա այլ  գործոն է, երբ տկար է եւ Արցախը՝ շրջապատված, եւ տկար է եւ Հայաստանը ամբողջությամբ այս պատերազմից հետո կոտրված ճգնաժամային իրավիճակում: Եվ պետք է ասել, որ նաև սփյուռքն է տկարացել։ Մինչև առաջին ազատամարտը, ի նկատի ունեմ 88-94 թթ սփյուռքը էլի նույն երեկվա սփյուռքը չէր։ Ազատամարտում տարած հաղթանակից հետո սփյուռքը հզորացավ: հիմա այս վերջին պատերազմից հետո սփյուռքը  սկսում է նորից տկարանալ, որովհետև ի վերջո սփյուռքի միասնության համար հայկական գործոնը Հայաստանն ու  Արցախն են։ Սփյուռքի ողնաշարն ու առանցքը Հայաստանն ու Արցախն են։ Եթե Հայաստանն ու  Արցախը հզոր են, հզոր է նաև սփյուռքը։ Հիմա տեսեք․այս պարտությունից հետո մենք տարածքներ ենք կորցրել։ Եւ Շուշին, Եւ Հադրութը, եւ միջանկյալ յոթ շրջանները, որ մեզ համար հանդիսանում էին և Արցախի հանրապետության համար տարածքներ եւ որոշակի նաև անվտանգություն էին ապահովում եւ այդ անվտանգությունը չափազանց հեռու էր Հայաստանից։ Այն ժամանակ մենք ունեինք այլ ինժեներական առաջին գծի սարքավորումների համակարգ, որը որ ավելի հզոր էր։ Հայաստանի Հանրապետության հետ մեկ անվտանգության առաջին գծի ինժեներական սարքավորումների համակարգ էր, եւ դա էր պատճառը, որ օրինակ միայն 283 կմ հատվածում միայն մտավորապես մի 20 կիլոմետրում իրենք կարողացան ճեղքել։ Մեր զինվորների եւ հրամանատարների հերոսությունների շնորհիվ կարողացանք պահպանել ճակատի գիծը, բայց  պետությունը չկարողացավ այդ այդ ճեղքվածքը փակել։ Մեր զինվորների եւ հրամանատարների հերոսությունների շնորհիվ կարողացանք պահպանել ճակատի գիծը, բայց  պետությունը չկարողացավ այդ այդ ճեղքվածքը փակել։ Մենք նաև նոր պետք է կառուցենք, եւ կոնֆիգուրացիան այնպիսինն է, որ Արցախը գտնվում է անկլավային վիճակում։ Այսօր Արցախում անվտանգության երաշխավորը առաջին հերթին ոչ թե բանակն է, այլ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը։ Ոչ թե որովհետև Արցախի բանակը թույլ է, այլ Արցախի պաշտպանության բանակի զգալի ստորաբաժանումներ եւ պաշտպանությունների մի մասը հենց այնպես, առանց որևէ կրակոցի հանձնեցին Ադրբեջանին։ Եւ այսօր Արցախի պաշտպանության բանակը արդեն որոշակի մարտավարական եւ տեղային շփման գծում անվտանգության խնդիրը կատարում՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հետ համագործակցված։ Ռազմավարական առումով, եթե Հայաստանի անվտանգային համակարգը չուժեղանա, եւ Ադրբեջանի եթե փորձի ռազմական գործողություններ սկսել, Արցախի պաշտպանության բանակի համար շատ դժվար կլինի այդ պաշտպանությունը։ Որովհետև 92 թ-ին մենք մի քիչ ավելի ուժեղ վիճակում էինք, բայց 92 թ-ին մեր հակագրոհային, հակահարվածային գործողություններով մենք կարողացանք ընդլայնվել եւ ավելի հզոր անվտանգություն ձևավորել։ Որովհետև 92 թ-ին թեև մենք մի քիչ ավելի ուժեղ վիճակում էինք, բայց մեր հակագրոհային, հակահարվածային գործողություններով մենք կարողացանք ընդլայնվել և ավելի հզոր անվտանգություն ձևավորել Հայաստանի եւ Արցախի համար։

Հնարավոր էր արդյո՞ք խուսափել պատերազմից, ըստ Ձեզ, կամ կասեցնել այն։

Իհարկե պատերազմից խուսափել հնարավոր էր, որովհետև պատերազմը իր մեջ պարունակում է անվտանգային  եւ պաշտպանական համակարգի պատրաստություն առաջիկա պատերազմից խուսափելու համար, որ իր մեջ պարունակում է ոչ միայն պաշտպանությունը,  այլ նաև ամբողջ երկիրը։ Այսինքն պատերազմից խուսափելու ուղղությունները դա երկրի տարածքն է, բնակչությունը, տնտեսությունը, բանակը իր զորահավաքային ռեսուրսներով, հայրենասիրական դաստիարակությունը ու այն հավաքական կամքը, որ դրսևորվում է տվյալ պետությունը։ Եւ այս ամբողջ համակարգի մեջ երկու ուղղությամբ են աշխատանք տանում ստեղծում են անվտանգություն ապահովման երաշխիքներ․ մեկը՝ միջազգային երաշխիքն է դա արտաքին հարաբերություններն են եւ բանակցային ամբողջ ներուժի օգնությամբ, Երկրորդը՝ ներքին, ազգային երաշխիքներն են, որը որ հանդիսանում է ներքին համախմբվածությունը, անվտանգության համակարգը, բանակի ճիշտ օգտագործելը։ իրարկե եթե միջազգային երաշխիքները լիովին օգտագործվեին, հնարավոր էր խուսափել պատերազմից։ Եւ նաև եթե ազգային երաշխիքները ճիշտ օգտագործեին, հնարավոր է խուսափել պատերազմից։ Միանշանակ հնարավոր էր, որ այդ պատերազմում եթե ոչ հաղթանակ, այլ  գրանցեինք հաջողություններ, որպեսզի գոնե այնպիսի բնագծերում իրենց կարողանայիք կանգնեցնել, որ այսպիսի տկար վիճակում չհայտնվեինք, հատկապես Հադրութի եւ Շուշիի, եւ նաև Քաշաթաղի, Քարվաճառի, Ակնայի շրջանների հանձնելով։ Եւ մինչև հիմա հանձնողական տրամադրություններ են, որ արդեն արտահայտվում են արտահայտում Հայաստանի Հանրապետության սահմաններում։

— Այսօր որո՞նք են իշխանության կոնկրետ հնարավորությունները։

Այսօրվա իշխանությունների բացասական կողմը  այն է, որ իրենք ոչ մի բանից հետևություն չեն անում։