Հայաստանում կա մի արարած, որը ստերով և կեղծիքներով դարձակ քաղաքական գործիչ և 2018թ․ զաւթեց իշխանութիւնը, շարունակելով իշխել՝ անվերջանալի ստեր և կեղծիքներ տարածելով, գրում է իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը՝ անդրադառնալով Փաշինեանի զիջումների ու պարտութիւնների անխուսափելիութեան մասին թէզերի ակտիվ քարոզին։

Հայաստանի վարչապետը կրկին հանրային տարածքում բարձրացնում է Արցախեան երկրորդ պատերազմի արդիւնքների թեման։

«Պաշտօնական առիթը 2020 թուականի իրադարձութիւններն ուսումնասիրող քննչական յանձնաժողովում ելոյթն է։ Բայց պրեմիերայի «ճօճանակն» աւելի ուժեղ է, քան որոշակի փաստերի վերապատմումը։ Քաղաքական գործիչը պատմաբան չէ. Դժուար թէ Փաշինեանը մասնագիտօրէն զբաղուած լինի աղբիւրագիտութեան խնդիրներով։ Նա այլ մոտիվացիա ունի՞։ Ինչի մէջ է նա: Արդեօ՞ք այստեղ և հիմա նրա «յունիսեան թէզերի» յայտնուելը պատահականութիւն է։ Իսկ քաղաքական հետևանքներ կլինե՞ն դրանց հնչեցումից», գրում է Ռուսաստանի ԱԳՆ Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։

«Սուտը ծնուել է մարդկութեան ի յայտ գալու հետ միաժամանակ։ Այնուհետև, կախուած քաղաքակրթական զարգացման, ազգային փիլիսոփայական աւանդոյթներից, որոշ ժողովուրդների մէջ ստելը համարուել է վատ սովորութիւն և այդ հասարակութիւններում ստախօսները արհամարհուած են եղել և են։ Եւ բացառուում է, որ նման հասարակութիւն ունեցող պետութեան մէջ իշխանութեան գայ ՄԵԾ ստախօսն ու կեղծարարը։ Իհարկե, քաղաքական-պետական գործիչներն ամեն ինչ չէ, որ յայտնում են հասարակութեանը։ Այլ երկրների հետ համայարաբերութիւնի ժամանակ նրանք, բնականաբար, լրիւ անկեղծ չեն, ներքին քաղաքականութեան մէջ նրանք երբեմն լռում են, բայց ստել սեփական ժողովրդին՝ երբեք։ Նման նախադէպի պարագայում այդ գործիչը չի ներուի և բառի բուն իմաստով կյայտնուի «Անարգանքի սեանը»,- գրում է իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը։

Ցաւօք, Հայաստանում, նման աւանդոյթներ չեն ստեղծուել։ Մեր հայրենակիցներից շատերը վստահաբար կասեն, թէ ստելն ինչ վատ բան է, բայց նրանք ոչ միայն յաճախակի ստում են, այլեւ հանդուրժում վերին իշխանութեան ամենօրեայ ստերը։ Պատահակա՞ն են, արդեօք, մեր «աւանդական» երդումներն ու հայհոյանքները․ «Հորս արև, մորս արև, հորս գերեզման, մորս գերեզման, ստի մերը ․․․՞ և այլն»։ Ամեն դէպքում, շատ քչերը նման երդում-հայհոյանքներից յետոյ կշարունակեն պնդել իրենց ստերը։

Բայց Հայաստանում կա մի արարած, որը ստերով և կեղծիքներով դարձակ քաղաքական գործիչ և 2018թ․ զաւթեց իշխանութիւնը, շարունակելով իշխել՝ անվերջանալի ստեր և կեղծիքներ տարածելով։ Ստերով մոլորեցնելով սեփական ժողովրդին, այդ արարածը դաւաճանաբար հրահրեց պատերազմ՝ զոհելով հազարաւոր կեանքեր, յանձնելով հայրենիքը։ Այդ արարածը չունի ոչ մի սրբութիւն և պատրաստ է երդուել բոլոր սրբութիւններով, հայհոյանքի տակ մտնել և շարունակել ստելով իր ազգակործան գործունութիւնը։

Այսօր այդ արարածը հրապարակային ևս մէկ անգամ բացեց «ստի տոպրակը»՝ կեղծելով և ստելով Արցախի և պատերազմի ողջ պատմությունը։ Այդ արարածին փաստերով պատասխանելն անշնորհակալ զբաղմունք է, նոյնը՝ թէ երդման կամ հայհոյանքի տակ դնես։
Ամենացավալին այն է, որ արդեն հինգ տարի հանդուրժում ենք ոչ մի սրբութիւն չունեցող, միայն ստերի, կեղծիքների վրայ հենուած գարշաիշխանութեանը։

Ըստ Սերգեյ Մարկեդոնովի, Հայաստանը կանգնած է ամենադժուար մարտահրաւէրների և որոշումների կայացման հեռանկարների առջև՝ տհաճի և սարսափելիի սպեկտրում։ «Վերադարձ 1994-2020 ստատուս քուոյին անհնար է, դա հասկանում են անգամ վարչապետի մոլի հակառակորդները։ Չկան ռազմական ռեսուրսներ և հանրային աջակցութեան կրիտիկական զանգուած։ Արտաքին խաղացողները նոյնպէս չեն ցանկանում իրականացնել Երևանի անցած տարիների մաքսիմալիստական ​​ծրագրերը։ Այստեղից էլ ոչ պոպուլյար որոշումների անխուսափելիութիւնը: Եւ ցանկութիւն գտնելու հետևողական նարատիվներ, որոնք կարող էին ընդունել հայ հասարակութիւնը և քաղաքական գործիչները։ Թող թէկուզ դառը դեղի ֆորմատով։ Այստեղից էլ զիջումների ու պարտութիւնների անխուսափելիութեան մասին թէզերի ակտիվ քարոզումը։

Հիմնական աղբիւր՝ 168.am