Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հակաադրբեջանական յայտարարութիւնները, որոնք նա արել է Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը, և որոնք արտացոլում են միակողմանի աջակցութիւն Հայաստանին, անընդունելի են։ Այս մասին յայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ արձագանքելով Մակրոնի յայտարարութեանը:
Յիշեցնենք, որ Ֆրանսիայի ղեկավարն ասել էր, որ «ինքն Ալիեւի վրայ աւելի շատ ճնշում է գործադրել և աւելի շատ ճնշում է գործադրելու, քան ինքը՝ Փաշինեանը»։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վրայ ճնշում գործադրելու յայտարարութիւնը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի երևակայութեան արգասիքն են:
Ադրբեջանի նախագահի վրայ ճնշում գործադրելու փորձերը երբեք արդիւնք չեն տուել: Նախագահ Մակրոնի յայտարարութիւնը ևս մէկ անգամ ցոյց է տալիս, որ նա գործիք է Ֆրանսիայի հայկական լոբբիի ձեռքում։ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչման և Ղարաբաղի տարածաշրջանը որպէս Ադրբեջանի անբաժան մաս ճանաչելու ֆոնին նախագահ Մակրոնի նման յայտարարութիւնները ոչ միայն խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղութեան և հանգստութեան հաստատմանը, այլ նաև նպաստում են անջատողականութիւնը և ահաբեկչութիւնը խրախուսողների և աջակցողների ապակառուցողական գործունէութեան հետագայ ընդլայնմանը», – ասուած է Ադրբեջանի ԱԳՆ յայտարարութիւնում:
Հիմնական աղբիւրը՝ yerkir.am