«Թաթոյեան» հիմնադրամն ահազանգում է, որ Ադրբեջանի իշխանութիւնն ակտիվացրել է թշնամանքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ այն հռչակելով 5-րդ շարասիւն, ռևանշիզմի և պատերազմի քարոզիչ, որի դէմ պէտք է պայքարել։ Յատկապէս թիրախաւորուած են Հայոց կաթողիկոսներն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, խոշոր վանական համալիրներն ու եկեղեցիները, օրինակ՝ Նորավանքը, Հաղարծինը, Գեղարդավանքը: Նրանք անգամ փոխել են Էջմիածնի անվանումը:Այս ամենը լայնածաւալ ներկայացուում է որպէս ադրբեջանական, առաւել կոնկրետալբանական կամ ուդիական յուշարձաններ: Ընդ որում, խօսքը թէ´ Հայաստանում, թէ´ Արցախում կառուցուած, գործող կամ չգործող եկեղեցիների մասին է։ Աւերուած կամ կիսաքանդ հայկական եկեղեցիները ներկայացուում են իբրև հայերի կողմից աւերուած ադրբեջանական մշակութային յուշարձաններ: Սա անմիջականօրէն ուղղուած է էթնիկ հայկական ինքնութեան վերացմանը:Այս ամենն արուում է «Արևմտեան Ադրբեջան» կեղծ հայեցակարգի շրջանակում, որով նկատի է ունեցուում ամբողջ Հայաստանը։Այս կեղծ հայեցակարգը սահմանում է նաև, որ Հայաստանը պարտաւոր է «վերականգնել և պաշտպանել ադրբեջանական աւերուած մշակութային ժառանգութիւնը որպէս հաշտեցման նախապայման», գրում է Արման Թաթոյեանը։
Արտաքին աշխարհի համար նախատեսուած այս արտաքուստ մարդասիրական պահանջի ներքոյ իրականում ադրբեջանական իշխանութիւնը բոլորովին այլ նպատակներ է հետապնդում:Այս դիրքերից Ադրբեջանը պարբերաբար հանդէս է գալիս ագրեսիվ հռետորաբանութեամբ՝ փորձելով վարկաբեկել հայոց եկեղեցին, Հայաստանին մեղադրել ալբանական կամ ուդիական եկեղեցիները «իւրացնելու» մէջ:Ադրբեջանի իշխանութիւնը ջանքեր է գործադրում ոչ միայն երկրի ներսում, այլ նաև դրսում կրօնական թշնամանք բորբոքել հայերի նկատմամբ։ Ադրբեջանի նախագահը մուսուլմանական աշխարհին մի քամի անգամ կոչ է արել վրէժխնդիր լինել հայերից ու Հայաստանից՝ բացարձակ կեղծիքով մեղադրելով մեր ժողովրդին իսլամաֆոբիայի մէջ: Այս կոչը, ըստ էութեան, ադրբեջանական ագրեսիվ յարձակումն է ողջ քրիստոնէական համայնքի վրայ:Իրականում, իսլամ դաւանող աշխարհի բազմաթիւ ժողովուրդների հետ հայերը դարերով ապրում են՝ որպէս բարեկամներ։ Այս ամենն ապացոյցներով ամրագրուած է «Թաթոյեան» հիմնադրամի յատուկ զեկոյցներում և ներկայացուում է միջազգային հանրութեանը:
Հիմնական աղբիւրը՝ aravot.am