Արցախի տեղեկատուական շտաբը յայտնում է.
«Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետևանքով առաջացած ճգնաժամն օրեցօր խորանում է: Հացահատիկի հայթայթման և հացի արտադրամասերին ալիւրի մատակարարման գործընթացը կառավարութիւնը կազմակերպում է սուղ պայմաններում և, ցաւօք սրտի, ոչ միշտ է յաջողւում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսուած քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը։
Հաշուի առնելով երկրում խորացող աղէտն ու անվտանգային իրադրութիւնը՝ Արցախի Հանրապետութեան իշխանութիւնները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտէի Ստեփանակերտի գրասենեակի և խաղաղապահ առաքելութիւն իրականացնող ռուսական զօրախմբի հրամանատարութեան համատեղ առաջարկը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակեայ տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտէի մեքենաներով (արտասահմանեան ծագում ունեցող բեռներ):
Գործընթացի կազմակերպումն անհրաժեշտ է ինչպես մեր քաղաքացիների կեանքին ու առողջութեանը սպառնացող վտանգները չէզոքացնելու, այնպէս էլ Բերձորի միջանցքով հումանիտար բեռների հետագայ տեղափոխումն ապահովելու համար:
Տեղեկացնում ենք նաև, որ միջնորդներն աշխատանք են տանում Արցախի և Ադրբեջանի պաշտօնական ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու ուղղութեամբ՝ հանրապետութիւնում լարուած հումանիտար և անվտանգային իրավիճակը թօթափելու նպատակով»:
Հիմնական աղբիւրը՝ panorama.am