Նախ, համաձայն եմ, որ Ալիևը գտնւում է հաջողութեան գագաթնակէտին։ Նման բան ասում էին նաև 2020 թուականին։ Այժմ նա «ռեկորդ է սահմանել», և հիմնական տրամաբանութիւնը հետևեալն է. ինչու կանգ առնել, եթէ ամեն ինչ ստացուում է:
Որպէս ընդդիմախօս հանդէս կգամ մի բանավէճում, որտեղ գերիշխող դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանին, այնուամենայնիւ, պատերազմ պէտք չէ, գրում է պ.գ.թ., միջազգայնագէտ Սերգէյ Մելքոնեան։
Երկրորդ փաստարկն այն մասին, որ «սրանք արդեն Հայաստանի սահմաններն են», աւելի տեղին չէ 2022 թուականի սեպտեմբերից յետոյ։ Այն ժամանակ ադրբեջանական բանակը յարձակման գնաց և գրաւեց Հայաստանի շուրջ 220 քառ. կմ տարածք, որը ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ։ Կարմիր գիծն այս իմաստով արդեն հատուած է։
Երրորդ՝ Ռուսաստանի միջամտութեան մասին։
2020թ. – խոցուել է ռուսական ուղղաթիռ Հայաստանի տարածքում
2022թ. – Հայաստանի վրայ յարձակման ընթացքում ադրբեջանական ԶՈՒ-ն հարուածներ է հասցրել Հայաստանում ռուսական ուժերի դիրքերին, որոնք լքել են իրենց դիրքը
2023թ. – ադրբեջանական ԶՈՒ-ն Լեռնային Ղարաբաղի վրայ յարձակման ընթացքում սպանել է աւելի քան 5 ռուս զինուորական:
Ուստի մենք չունենք ինդիկատորներ, որոնք կխօսեն Ռուսաստանի քաղաքական կամքի և միջամտելու ռազմական անհնարաւորութիւնի մասին։
Չորրորդ, Իրանի միջամտութիւնը նոյնպէս սահմանափակ է, առաջին հերթին, աշխարհագրօրեն. «Զանգեզուրի միջանցքն» ունի 3 երթուղի և միայն մեկն է անցնում հայ-իրանական սահմանի երկայնքով, ինչը հնարաւորութիւն է տալիս Թեհրանին միջամտել։ Մնացած պոտենցիալ երթուղիներին Իրանի համար դժուար կլինի օպերատիվ «հասնել»։
Հինգերորդ՝ ուժով «միջանցքի» բացումը չի հանգեցնի տարածաշրջանային լայնածաւալ պատերազմի։ Ադրբեջանին բաւական կլինի օպերատիվ վերահսկողութիւն հաստատել հաղորդակցութիւնների նկատմամբ և յետոյ պարտադրել Հայաստանին կատարել խոստումները։ Դրանում գլխաւոր բաղադրիչը օպերատիվութիւնն է։ Եթէ Ադրբեջանը ձախողուի, ապա այլ խաղացողների միջամտութիւն կառաջանայ։ Հակառակ դեպքում կեանքի կկոչուի «Արցախեան» սցենարը։
Համաձայն եմ, որ Ադրբեջանի դաշնակիցների, առաջին հերթին Իսրայէլի ցածր ներգրաւուածութիւնը նուազեցնում է նրա օպերատիվ հնարաւորութիւնները, սակայն, ինչ վերաբերում է Թուրքիային, ապա տնտեսական ճգնաժամը նրան հետ էր պահում Իրանի, Սիրիայի տարածքում «գործողութիւններ» իրականացնելուց և Ադրբեջանին կանոնաւոր աջակցութիւն ցուցաբերելուց։
Սակայն, այնուամենայնիւ, յարուածի առաւել համապատասխան ուղղութիւն են Տավուշի և Արարատի մարզերը, որտեղ տեղակայուած են «անկլաւները», որոնց յաւակնում է Ադրբեջանը։ Ներխուժման համար կարևոր հիմք է արդեն ոչ միայն Նիկոլի խոստումը, այլեւ Գրանադայի ստորագրութիւնը, որը ճանաչում է ադրբեջանական ինքնիշխանութիւնը տուեալ տարածքի նկատմամբ։
Հիմնական աղբիւր՝ hayaliq.com