«Շատ քչերն են մնացել, մասնաւորապէս տարեցներ, հաշմանդամութիւն ունեցող անձինք, ովքեր չեն կարողացել մեկնել Հայաստան։ Լեռնային Ղարաբաղում մնացած շուրջ 20 մարդ մեզնից ստացել են սննդի փաթեթներ, հաց, հիգիենայի պարագաներ, անցել բժշկական զննում, որն անցկացրել են Կարմիր խաչի միջազգային կոմիտէի բժիշկները»,-մանրամասնել է Ռոբէրտ Մարդինին։

«Սեպտեմբերին Ղարաբաղից դէպի Հայաստան մարդկանց զանգուածային տեղաշարժից յետոյ Կարմիր Խաչը սկսեց փնտրել մարդկանց, ովքեր չեն կարողացել հեռանալ կամ նախընտրել են մնալ Ղարաբաղում: Մեր աշխատակիցները եղել են քաղաքներում, շրջել գիւղերում»,-RTVI-ին տուած հարցազրոյցում յայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտէի գլխաւոր տնօրէն Ռոբէրտ Մարդինին։

Նա նշել է, որ կոմիտէի աշխատակիցները շրջում էին և բարձրախօսներով փնտրում այնտեղ մնացած մարդկանց, որպէսզի օգնեն։

«Ու չնայած մեծամասնութիւնը մեկնել է Հայաստան, մենք Հայկական Կարմիր Խաչի հետ միասին աջակցում ենք մնացած բնակիչներին։

Շատ քչերն են մնացել, մասնաւորապէս տարեցներ, հաշմանդամութիւն ունեցող անձինք, ովքեր չեն կարողացել մեկնել Հայաստան։ Լեռնային Ղարաբաղում մնացած շուրջ 20 մարդ մեզնից ստացել են սննդի փաթեթներ, հաց, հիգիենայի պարագաներ, անցել բժշկական զննում, որն անցկացրել են Կարմիր խաչի միջազգային կոմիտէի բժիշկները»,-մանրամասնել է նա։

Ռոբէրտ Մարդինին  նշել է, որ կոմիտէն  նաև ապահովել է  մօտ 50 անապահով մարդկանց անվտանգ տեղաշարժը Հայաստան։

«Ի հարկէ, դա արուել է նրանց խնդրանքով։ Նրանցից շատերը վերամիաւորել են իրենց ընտանիքների հետ Հայաստանում։ Մենք շարունակում ենք կապ պահպանել Ղարաբաղում մնացած քչերի հետ՝ օգնելով նրանց վերամիաւորել Հայաստանում իրենց ընտանիքների հետ, կապ պահպանել նրանց հետ հեռախօսով կամ վիդէոկապով։ Սա դեռ շատ կարևոր տարածաշրջան է մեզ համար»,-ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտէի գլխաւոր տնօրէնը։

Հիմնական աղբիւրը՝ panorama.am