Երուսաղեմի Հայ համայնքը նախաձեռնել է Հայկական պատմական պարտէզները՝ Կովերի պարտէզը, պաշտպանելու դատական (իրաւական) գործընթաց։ Մասնաւորապէս, 2024 թուականի փետրուարի 18-ին Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի հայ համայնքը պաշտօնապէս դատական հայց է ներկայացրել՝ անվաւեր ճանաչելու հայոց պատրիարքարանի և իսրայէլական Xana Capital-ի միջև կնքուած վարձակալութիւնը։ Այդ մասին գրում է Իրաւունքի և արդարութեան կենտրոն «Թաթոյեան» հիմնադրամի տնօրէն, ՀՀ Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը։
Համայնքի իրաւական գործընթացը հաստատում է, որ գոյքը հաւատարմագրային պահուում է յատուկ ի շահ հայ համայնքի աւելի քան 400 տարի առաջ ստեղծուած “waqf” — ի հաւատարմագրով: Օրինական ուժ ունեցող “Waqf” — ի հաւատարմագրի համաձայն` Պատրիարքարանը չի կարող գոյքը վարձակալութեան յանձնել կամ վաճառել, եթէ գործարքը չի բխում հայ համայնքի անմիջական շահերից, և եթէ գործարքը համաձայնեցուած չէ հայ համայնքի հետ: Այս դեպքում գործարքը ո՛չ հայ համայնքի համաձայնութիւնն է ստացել, ո՛չ էլ բխում է նրա շահերից: Հայ համայնքի դիրքորոշումը լիովին համընկնում է Սրբոց Յակոբեանց Միաբանութիւն դիրքորոշման հետ: 2021 թուականին Միաբանութեան տասնեօթ անդամներ, այսինքն՝ Պատրիարքարանի գերագոյն մարմնի անդամների մեծամասնութիւնը, յայտարարութիւն տարածեցին՝ հրապարակայնօրէն դէմ արտայայտելով գործարքին և յայտարարելով, որ Պատրիարքը չունի ենթադրուող համաձայնութիւնն իրագործադրելու անհրաժեշտ լիազօրութիւններ ու պայմաններ։ Որպէս այդպիսին, Հայ համայնքի իրաւական գործն ընդգծում է Պատրիարքարանի լիազօրութիւնների բացակայութիւնը այս կոնկրետ գործարքի հարցում: Համայնքի դատական հայցը անհրաժեշտ իրաւական ձայն է և վճռորոշ իրաւական ուժ ենթադրեալ համաձայնագրի չեղարկման և հողը պաշտպանելու համար. սա նպատակ է, որը կիսում են հայ համայնքը, Հայոց պատրիարքարանը և Հայոց համաշխարհային սփիւռքը: Հայ համայնքն ունի կոնկրետ իրաւունքներ, որոնք պէտք է բարձրաձայնուեն և պէտք է պաշտպանուեն հենց հայ համայնքի կողմից: Այս հողն ունի մեծագոյն պատմական և մշակութային նշանակութիւն՝ խորհրդանշելով Համայնքի և Պատրիարքարանի մշտական ներկայութիւնը տարածաշրջանում, և Համայնքը պարտաւորւում է պահպանել Երուսաղեմի հայկական թաղամասի ամբողջականութիւնն ու պաշտպանել իրեն “Xana Capital”-ի հետ այս ենթադրեալ գործարքից բխող գոյաբանական սպառնալիքից: Անօրինական վարձակալութեան մասին իմանալուց ի վեր Համայնքի անդամները իւրաքանչիւր շաբաթ ցոյցեր էին կազմակերպում գործարքի դէմ իրենց դիրքորոշումն արտայայտելու համար: Համայնքը շուրջ 100 օր նստացոյց է արել՝ 24/7 վրաններում ճամբարելով՝ պաշտպանուելու ֆիզիկական սպառնալիքներից և հողի վրայ յարձակումներից: Համայնքը գիտակցում է, որ իր գոյատևումը կախուած է այս հողի պաշտպանութիւնից: Այժմ նրանք ձգտում են պարտադրել իրենց պատմական իրաւունքները հենց այդ հողում և հաստատել վարձակալութեան անվաւերութիւնը Երուսաղեմի շրջանային դատարանում: Կարևոր է, որ Համայնքի հայցը ամրապնդում է Պատրիարքարանի արդեն գոյութիւն ունեցող հայցը կարևոր փաստարկներով, որոնք Համայնքի իրաւունքների մէջ են մտնում, որպէսզի կասեցուի Երուսաղեմի Հին քաղաքում Համայնքի պատմական ներկայութեան, ժառանգութեան և գոյութեան դէմ յարձակումը: Երուսաղեմի հայ համայնքը հանդէս է գալիս՝ որպէս մէկ միասնական ձայն։ Այն միասնաբար պաշտպանում է այն սկզբունքը, որ միայն արդարութիւնը բաւարար կլինի: Համայնքը կողմնակիցն է այն համոզման, որ Համայնքի հետ թափանցիկութեան և համագործակցութեան բացակայութիւնն է Հայկական թաղամասը դրել գոյատևման խնդրի առաջ։ Համայնքը կպայքարի մինչև վերջ, որպէսզի Հայկական թաղամասը մնա անձեռնմխելի, մնա հայկական և մնա ի շահ հայ ժողովրդի։ Սրանք հենց այն սկզբունքներն են, որոնք միաւորել են աշխարհի հայերին և մեր դաշնակիցներին, ովքեր հասկանում են Երուսաղեմի Հին քաղաքի արժէքը՝ փրկելու համար Հայկական թաղամասը: Համայնքը պարտաւորուել է իրացնել այս հզօր միաւորող մանդատը և այժմ հաստատում է իր իրաւունքները դատարաններում: Համայնքի հարիւրաւոր անդամներ ստորագրել են՝ աջակցելու իրենց պատմական իրաւունքների պաշտպանութեան իրաւական պայքարին և պաշտպանելու այն կարևոր ունեցուածքը, որը դարերի ընթացքում ծառայել է Հայ համայնքին՝ ապրուստի վայրից մինչև տուն՝ Հայոց ցեղասպանութիւնից փրկուածների համար։ Այն նաև ապահովել է դպրոցների, եկեղեցիների և համայնքային հաստատութիւնների հասանելիութիւնը մարդկանց համար: Հայ Համայնքը տեղում և դատարաններում կպայքարի իր իրաւունքների պաշտպանութեան համար։ Համայնքը պնդում է, որպէսզի դատական գործի կողմերը և նրանց ենթակայութեան ներքոյ գտնուողները ձեռնպահ մնան Համայնքի անդամների դէմ ուղղուած ցանկացած հակընդդէմ միջոցներից: Այդ նպատակով ժողովուրդը խնդրում է միջազգային հանրութեանը զգօն մնալ, կանգնել հայ համայնքի կողքին նման սպառնալիքների դեպքում և շարունակել իր աջակցութիւնը յայտնել հայ համայնքին անսասան յանձնառութեամբ՝ պաշտպանելու համար Հայկական պարտէզը, Հայ համայնքի իրաւունքները և պաշտպանել Հայ ժողովրդի ապագան Երուսաղեմում։ Շնորհակալութիւն ենք յայտնում Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի հայ համայնքի անդամներին:
Հիմնական աղբիւրը՝ aravot.am