Ֆրանսիան, ինչպես և արևմտեան այլ երկրներ, պաշտպանում է 2020 թուականին պատերազմ հրահրած, պարտութեան պատասխանատու, Արցախն ուրացած, Հայաստանի տարածքներն աճուրդի հանած վարչապետ կոչեցեալին, բայց մեր պատմությունը ցոյց է տուել, որ երբ մենք մեր յոյսերը չենք կապում այլ երկրների հետ, այլ համախմբուում և պայքարում ենք, ապա հաջողութեան ենք հասնում, եզրակացնում է Հայաստանի մարդու իրաւունքների յագման մոնիտորինգի Հելսինկեան կոմիտէի նախագահ Աւետիք Իշխանեանը։
-Պարոն Իշխանյան, Դուք անշուշտ ծանօթ էք վերջին օրերին ֆրանսիական լուրջ և հեղինակաւոր օրաթերթերում՝ «Լը Մոնդում» և «Լը Ֆիգարոյում» զետեղուած այն վերլուծութիւններին և արձագանքներին, որոնք, մեղմ ասած, վարկաբեկում են նորընծայ «Տաւուշը յանուն Հայրենիքի» ազգապաշտպան շարժումը և, մասնաւորապէս, այն առաջնորդող Բագրատ Սրբազանի անձնաւորութեանը։ Ըստ Ձեզ, ինչպէ՞ս է բացատրուում այդպիսի, մեզ համար միգուցէ անսպասելի, վերաբերմունքը։
-Ձեր կողմից նշած թերթերն արտայայտում են Ֆրանսիայի քաղաքական վերնախաւի վերաբերմունքը շարժման նկատմամբ։ Եւ չնայած այն բանին, որ Ֆրանսիան համարուում է Հայաստանի բարեկամ երկիր, այդ հրապարակումները ցոյց են տալիս, որ ֆրանսիական քաղաքականութիւնը չի տարբերուում հաւաքական արևմուտքի քաղաքականութիւնից, այդ թուում նաեւ Հայաստանի հարցում։ Վարկաբեկելով Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը, Ֆրանսիան, ինչպես և արևմտեան այլ երկրներ, պաշտպանում է 2020 թուականին պատերազմ հրահրած, պարտութեան պատասխանատու, Արցախն ուրացած, Հայաստանի տարածքներն աճուրդի հանած վարչապետ կոչեցեալին։ Այսինքն, չպէտք է ունենանք պատրանքներ, թէ Ֆրանսիան Հայաստանի բարեկամ երկիր է։ Բարեկամ պետութիւնը չէր համարի Հայաստանը ժողովրդավարական երկիր և աչք չէր փակի, Հայաստանում մարդու իրաւունքների համատարած խախտումների վրայ։ Ինչպէս ՆԱՏՕ-ի անդամ, իր դաշնակից երկրների, այդ թուում՝ Թուրքիայի, Ֆրանսիայի համար առաջնային է ո՛չ թէ Հայաստանի գոյութիւնը որպէս պետութիւն, այլ վարչապետ կոչեցեալի կողմից տարուող հակառուսական քաղաքականութիւնը։ Պատկերացնում եմ, թէ ինչպես են արևմտեան երկրների ղեկավարները, նաև Մակրոնը, արհամարհում և միաժամանակ օգտագործում Հայաստանի վարչապետ կոչեցեալին իրենց աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար։ Եւ արդարացիորեն, այդ արհամարհանքը տարածուում է ողջ հայ ժողովրդի վրայ, քանի որ 2020 թուականից հանդուրժում ենք նման իշխանութիւնը։
-Ինչպէ՞ս կմեկնաբանէք այն դիրքորոշմանը, որը որ ստանձնում է «Լը Ֆիգարո» պարբերականը, մէջբերելով մի դիւանագէտի՝ անանուն, հետևեալ կարծիքը․ «Գալստանեանը բարձր ժողովրդականութիւն է վայելում, քանի որ նա հայերին պատրանք է մատուցում առ այն, որ հայը կարող է ինչ-որ պահի վերջ դնել բռնապետ Ալիեւի կայսերապաշտական նկրտումներին։ Մինչդեռ առանց Արևմուտքի իրական աջակցութեան, իշխանութեան գալուց յետոյ անհնար է նման դիրքորոշում պահպանել»։
-Նախ, փաստենք, որ Ալիեւի կայսերական նկրտումները ողջունում է Արևմուտքը։ Արևմտեան բոլոր պետութիւնները, այդ թուում Ֆրանսիան աչք փակեցին Արցախի ցեղասպանութեան վրայ, քանի որ Ադրբեջանը նրանց համար կարևոր էներգամատակարար երկիր է։ Երկրորդ, մեր պատմությունը ցոյց է տուել, որ երբ մենք մեր յոյսերը չենք կապում այլ երկրների հետ, այլ համախմբուում և պայքարում ենք, ապա հաջողութեան ենք հասնում։ Օրինակներ՝ Սարդարապատը, Լեռնահայաստանի հերոսամարտը, արցախեան առաջին պատերազմը։ Այս համատեքստում, յիշենք նաև 1921 թուականին թուրք-ֆրանսիական դաւադիր համաձայնութիւնը և Կիլիկիայից ֆրանսիական զօրքերի գիշերային դուրսբերումը։ Այնպէս որ, Բագրատ Սրբազանի շարժման հաջողութեան դեպքում, նկատի ունեմ իշխանափոխութիւնը, նոյն Արևմուտքը աւելի յարգանքով կվերաբերուի Հայաստանին և հայ ժողովրդին, որպէս արժանապատուութիւն ունեցող ժողովրդի։
-Ձեզ համար արդեօ՞ք զարմանալի չի, որ յայտնի ֆրանսահայ վերլուծաբան Տիգրան Եկաւեանը, որին յաճախակի մէջբերում է թէ՛ ֆրանսիական մամուլը, թէ՛ հեռուստատեսութիւնը, «Լը Ֆիգարոն» վարկաբեկում է Սրբազանին, ասելով, որ Կանադայում որպէս թեմի առաջն որ իր «մանդատը դադարեցուել է ֆինանսական չարաշահումների կասկածանքով», և «Զգուշացէք կեղծ մարգարէներից» ենթավերնագրի ներքոյ նշում, «զգուշացնելով» և մատնանշելով, որ «Հայ առաքելական եկեղեցու և պետութեան միջև առկայ է լուռ հակամարտութիւն, որը որ կարող է ընկած լինել կովկասեան փոքր հանրապետութիւնում այժմ ծաւալուող իրադարձութիւնների հիմքում», ինչպես նաև Բագրատ արք․ Գալստանեանին իր ճերմակ հանդերձանքով նմանեցնում հնդիկ գուրուի, ֆրանսիացի ընթերցողի աչքում բաւականին նսեմացնելով շարժման իրական բնոյթը։ Ըստ Ձեզ ինչպէ՞ս է պէտք հասկանալ այսպիսի՝ շարժմանը ո՛չ բարենպաստ դիրքորոշումը՝ պատահականութի՞ւն, դիտաւորութի՞ւնն։
-Անկախ այն բանից, որ «Լը Մոնդ» և «Լը Ֆիգարոն» ֆրանսիական ներքին կեանքում հակադիր դիրքորոշումներ ունեն՝ ազատական և պահպանողական, արտաքին քաղաքականության մէջ, երկուսն էլ նոյն գծի վրայ են, առաջ տանելով Ֆրանսիայի շահերը։ Իսկ ֆրանսահայ քաղաքագէտ Տիգրան Եկաւեանը անաչառ վերլուծաբան չի։ Նա շատ լաւ հասկանում է Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերը և իր «վերլուծութիւններն» անում է յարմարեցնելով դրանց։ Հակառակ դեպքում, նա չէր լինի Ձեր նշած լրատուամիջոցների ցանկալի հիւրը։ Այդ լրատուամիջոցները մէջբերելով Տիգրան Եկավյանին ստեղծում են անաչառութեան պատրանք՝ տեսէք, հայ վերլուծաբանի կարծիքը։ Փաստօրէն, Տիգրան Եկաւեանը վարկաբեկելով Բագրատ Սրբազանին, կրկնում է Հայաստանի իշխանութիւնների կողմից տարածուող ստերը։ Տիգրան Եկավյանին կուզենայի ասել, որ այն անձինք, ովքեր կատարել են ֆինանսական չարաշահումներ, ընդդիմադիր գործունութիւնն չեն ծավալում, այլ իշխանութեան համախոհներն են։ Այդ նոյն Տիգրան Եկաւեանը 2021թվականի Հայաստանի ընտրութիւններ կոչուող ֆարսը ֆրանսիական հեռուստաընկերութիւններից մեկին տուած հարցազրոյցում այսպէս որակեց․ «Հայ ժողովուրդն ընտրեց ժողովրդավարութիւնը»՝ փաստօրէն արդարացնելով 2020 թուականի խայտառակ պարտութիւնը։ Ընդունենք, որ Տիգրան Եկաւեանն անտեղեակ էր, ընտրութիւնների ժամանակ վարչական ահռելի ռեսուրսի կիրառման, քաղաքական հետապնդումների, զինուորների ուղղորդուած քուէարկութեան մասին, համարելով, որ ընտրութիւնները եղել են արդար։ Այդ դեպքում, անաչառ վերլուծաբան, յատկապէս ազգութեամբ հայը, այսպէս կարտայայտուեր․ «Հայ ժողովուրդն ընտրեց պարտութիւնը»։ Յաճախ զուգահեռներ են անցկացնում հայերի և հրեաների միջև, նկատի ունենալով ինչպես ցեղասպանութիւնները, այնպէս էլ երկու ժողովուրդների տարածուածութիւնը աշխարհում։ Երկար կարելի է խօսել երկու ժողովուրդների միջև տարբերութիւնների մասին։ Բայց բերենք մէկ օրինակ․ հրէական սփիւռքի ցանկացած գործիչ, առաջին հերթին հրէա է և հանդէս է գալիս յօգուտ իր պետութեան՝ Իսրայէլի շահերի, իսկ հայկական սփիւռքի ճանաչուած գործիչներն առաջին հերթին այն երկրի քաղաքացին են, որտեղ բնակուում են և հանդէս են գալիս յօգուտ այդ երկրի շահերի, թէկուզ՝ ի վնաս Հայաստանի։ Նման գործիչներից են ԱՄՆ-ում Ժիրայր Լիպարիտեանը, Ֆրանսիայում՝ Տիգրան Եկաոեանը, Ռուսաստանում՝ Կարեն Շահնազարովը։
-Պարոն Իշխանյան, Դուք ծանօթ էք նաև ֆրանսահայ հեղինակաւոր «Նուվել դ’ Արմենի» պարբերականին, որում «Մտքի պարտութիւն» ենթավերնագրի ներքոյ նոյն վերլուծաբանը, որ ի շարս վերոյիշեալ ձևակերպումների, աւելացնում է, ասենք, աւելի կոնկրետ և սկզբունքային դիտարկում․ «Մինչ օրս չկայ յստակ, քննարկուած և իրատեսական ճանապարհային քարտէզ, որը որ Բագրատ արքեպիսկոպոսի նախաձեռնութեան նկատմամբ վստահութիւնը կարող է վերականգնել։ Ճանապարհային քարտէզի բացակայութիւնը վկայում է հայկական վերնախաւի կառուցուածքային ճգնաժամի մասին, որի ախտանշանները կարելի է ամփոփել հետևեալ կերպ՝ ընդհանուր յայտարարի անկարողութիւն, փրկչի պաշտամունք, քննադատական մտածողութեան բացակայութիւն, խորհրդակցութեան բացակայութիւն և երկխօսութիւն բաց լինելու բացակայութիւն։ Պետականութեան իմաստի զգացողութեան բացակայութիւն»։ Ինչպէ՞ս կպատասխանէք այս քննադատութեանը։
-Ֆրանսերէնին չեմ տիրապետում, կարդացի յօդուածի թարգմանութիւնը։ Այնպէս որ, դժուարանում եմ ասել, թէ Տիգրան Եկաւեանը ցաւով է արձանագրում հայ ժողովրդին յատուկ որակները, թէ՞՝ չարախնդութեամբ։ Յուսանք, որ «Նուվել դ’Արմենի» պարբերականի վերլուծութիւնում, արդեն ֆրանսահայ ընթերցողի համար, Տիգրան Եկաոեանը անկեղծօրէն նշում է հայ ժողովրդին յատուկ արատները, որոնց հետ կարելի է համաձայնուել։ Սակայն, այդ դեպքում, Տիգրան Եկաւեանը իր քննադատութեան թիրախ պէտք է դարձներ ո՛չ թէ Բագրատ Սրբազանին, այլ Հայաստանի իր խօսքերով՝ ժողովրդավարական իշխանութեանը, յանձին վարչապետ կոչեցեալի։ Այդ նա է, որ ոչ միայն չի ներկայացնում յստակ ճանապարհային քարտէզ, այլ ժողովրդին ահաբեկելով, փուլ առ փուլ կատարում է Ադրբեջանի նախագահի պահանջները։ Քաղաքական երկխօսութիւնը նոյնպէս պէտք է նախաձեռնեն իշխանութիւնները։ Հակառակ դրան, վարչապետ կոչեցեալի հրահանգով, մեղադրանքներ են առաջադրուում և կալանաւորւում են ընդդիմադիր գործիչները։
-Եւս մէկ հարց, պարոն Իշխանյան։ «Նուվելդ’ Արմենի» նոյն յօդուածում Եկաւեանը նշում է, որ «մինչդեռ «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժումը ստանում է [հայաստանեան] քաղաքացիական հասարակութեան և քաղաքական դասի աճող աջակցութիւնը, սփիւռքն իր հերթին կասկածի տակ է դնում այս շարժման օրինականութիւնը»։ Պարոն Իշխանյան, ունէք արդեօ՞ք, այդպիսի զգացողութիւն, որ հայկական սփիւռքը կասկածի տակ է դնում այս շարժման օրինականութիւնը։
-Տիգրան Եկաւեանը ճիշտ է նկատել։ Իսկապէս, Հայաստանում օրեցօր աճում է Բագրատ Սրբազանին աջակցողների թիւը։ Ինչ վերաբերուում է հայկական սփիւռքին, ապա պարոն Եկավյանին հարցունեմ․ « Ո՞ր սփիւռքը․ արդեօ՞ք սփիւռքը միատարր կառոյց է, ընդհանուր ղեկավարութեամբ»։ Իմ տպաւորութիւն, Տիգրան Եկաւեանը Բագրատ Սրբազանի շարժման նկատմամբ իր բացասական վերաբերմունքը վերագրում է ողջ սփիւռքին։
Ինձ հետաքրքրում է նաև հետևեալ հարցը, ի՞նչ նկատի ունի Տիգրան Եկաւեանը շարժման օրինականութիւն ասելով։ Իսկ նրա կարծիքով 2018 թուականի ստի և կեղծիքի յեղափոխութիւնը օրինակա՞ն էր։ Իմ համոզմամբ, ցանկացած՝ օրինական, կամ ոչ օրինական ճանապարհով իշխանափոխութիւնը Հայաստանում ո՛չ միայն արդարացուած է, այլեւ՝ ուշացած։ Այս իշխանութիւնը ամեն օրը նոր տարածքային կորուստներ է բերում։
Իմ կարծիքով, 2020 թուականի խայտառակ պարտութիւնից յետոյ, հայկական սփիւռքը պէտք է մի կողմ դներ տարբեր կուսակցական, կազմակերպութիւնների միջև եղած հակասութիւնները և արտասահմանման ցանկացած ուղևորութեան դեպքում, հուժկու ցոյցերով «դիմաւորէր» պարտութեան խորհրդանիշ-վարչապետ կոչեցեալին։
Հիմնական աղբիւրը՝ https://yerkir.am/hy/article/2024/05/24/30904