Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը քննադատում է Փաշինյանի դերը 2020 թ պարտութեան մէջ՝ ցոյց տալով, որ նա անտեսել է միջնորդութեան առաջարկները։ Փաշինյանը կեանքեր է զոհաբերել իր իմիջը պահպանելու համար՝ հանգեցնելով ազգային աննախադէպ ողբերգութեան՝ համագործակցելով արտաքին շահերի հետ։

«Հրապարակի» հարցերին պատասխանում է իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը:

  • Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆը իր հուշերում գրել է, որ ՀՀ իշխանութիւնները մերժել են պատերազմը պատուաբեր յաղթահարելու Իրանի առաջարկը: Ի՞նչ յայտարարութիւնն է սա: Նման մի յայտարարութիւնն էլ ՌԴ նախագահ Պուտինն էր արել: Ստացուում է, որ Փաշինեանն իսկապէ՞ս մտածուած հայկական կողմին պարտութեան է տարել:
  • Իրանի նախկին արտգործնախարարի յայտարարութիւնը, հերթական բացայայտումն է առ այն, որ 2020 թուականի պատերազմը համաձայնեցուած էր Ադրբեջանի նախագահի և վարչապետ կոչեցեալի միջև։ Պարզուում է, որ ոչ միայն ՌԴ նախագահ Վ․ Պուտինն է երկու անգամ առաջարկել դադարեցնել պատերազմը, այլեւ Իրանի արտգործնախարար Զարիֆը։ Այս ամենին աւելացնենք նաև, որ պատերազմը սկսուելուց 4 օր անց ՀՀ գլխաւոր շտաբի պետ Օնիկ Գասպարեանը նոյնպէս առաջարկել է ինչ-որ կերպ դադարեցնել պատերազմը, անհանգստանալով, որ մեր ռազմական ռեսուրսները չեն բաւարարի երկարատև պատերազմ մղելուն։ Իմ ունեցած հաւաստի տուեալներով, վարչապետ կոչեցեալը կատաղած վրայ է տուել Օ․ Գասպարեանին, նրան անուանելով «ռուսական շպիոն»։ Յիշենք նաև, որ պատերազմը նոր սկսուած, վարչապետ կոչեցեալի հրամանով կասեցուել է պարտադիր զօրակոչը, այն փոխարինելով կամաւորական ջոկատներով։ Այդպիսի բան պատերազմող երկրում երբևէ չի եղել։ Եթէ այս փաստերին աւելացնենք նաև, վարչապետ կոչեցեալի հազուադէպ հանդիպող հետևեալ կիասաանկեղծ խօսքերը․ «Եկէք պայմանաւորուենք մի բան՝ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտուած չենք ճանաչի», «Եթէ առանց պատերազմի յանձնէի, կասէին դաւաճան», «Եթէ պատերազմը դադարեցնէի, կասէին դաւաճան»»։

Փաստօրէն, ըստ վարչապետ կոչեցեալի, յանուն այն բանի, որ իրեն դաւաճան չհամարեն, նա զոհաբերեց հազարաւոր հայրենակիցների կեանքեր, դժբախտացրեց բազմաթիւ ընտանիքներ , ի վերջոյ յանձնելով հայոց հինաւուրց Արցախը։Ինչու եմ նրա այդ խօսքերն անվանում «կիսաանկեղծ»։ Վարչապետ կոչեցեալն իր ողջ գործունութիւնը ծաւալել է ստերով և կեղծիքներով։ Նա նոյնիսկ չխորշեց կեղծել պատերազմի հերոս Աբաջեանի պապին։ Եթէ նա լրիւ անկեղծ խօսեր, ապա կասեր․ «Պատերազմը պարտուելու ենք, քանի որ ես այդպիսի պարտաւորութիւնն եմ ստանձնել», «Ինձ չի հետաքրքրում, թէ ինձ ինչ կհամարեն, ես յանուն փողի, զոհաբերում եմ Արցախն ու հազարաւոր կեանքեր»։Այսպիսով կարելի է եզրակացնել, որ ինչպես ասացի, պատերազմը համաձայնեցուած էր, նպատակը՝ Արցախի ցեղասպանութիւնն էր։ Այսինքն, այն ինչ տեղի ունեցաւ 2023 թուականի սեպտեմբերին, նախատեսուում էր իրականացնել 2020 թուականին։ Ի դէպ, դրա ապացոյցն է նաև, որ վարչապետ կոչեցեալը շատ հանգիստ ընդունեց Արցախի ցեղասպանութիւնը, յայտարարելով, որ Հայաստանը օգնութեան չի հասնի արցախցիներին։ Սա համաշխարհային պատմութեան մէջ աննախադէպ երևոյթ է, երբ պետութիւնը ոչ միայն ցեղասպանութիւնից չի փրկում իր հայրենակիցներին, այլեւ հանդիսանում է դրա մասնակիցը։ 2020 թուականին, ՌԴ նախագահ Վ․ Պուտինը, ելնելով զուտ Ռուսաստանի շահերից, կողմերին ստիպեց դադարեցնել պատերազմը։ 2022 թուականին, երբ սկսուեց ռուս-ուկրաինական պատերազմը, Ադրբեջանի նախագահը վարչապետ կոչեցյալի հետ նոր պայմանաւորուածութեան եկան ընդդէմ Արցախի։ Այն սկսուեց Բերձորի, Աղաւնոյի, Սուսի հայաթափումից, շարունակուեց Արցախի շրջափակմամբ և աւարտուեց 2023 թուականի սեպտեմբերի 19-ին։

  • Այդ դեպքում ո՞րն է եղել Նիկոլ Փաշինյանի վերջնական նպատակը:
  • Վարչապետ կոչեցեալի նպատակը եղել է ամեն գնով իշխանութեան հասնելը։ Յանուն այդ նպատակի, նա հաւաքագրուել է օտար, թշնամական երկրների յատուկ ծառայութիւններին։ Այդ երկրների նպատակը եղել և մնում է մեր տարածաշրջանից Ռուսաստանի հեռացումը, որպէս առաջին քայլ՝ Արցախի հիմնահարցը լուծել յօգուտ Ադրբեջանի։Կարծում եմ, որ նրանք երկար փնտռտուքներից յետոյ, վերջապէս գտել են այն անձին, որը յանուն իշխանութեան և փողի, պատրաստ է զոհաբերել ամեն ինչ՝ հազարաւոր հայրենակիցների կեանքեր, հայրենիք։ Եւ նրանք առատօրէն ֆինանսավորել են իրենց գտած դաւաճանին։ Այդ ֆինանսաւորման շնորհիւ, վարչապետ կոչեցեալը հիմնադրեց կուսակցութիւն և արդեն կազմակերպուած ձևով շարունակեց գործունէութիւնը։ Արդեն 2000-ականների սկզբից, այսօրեայ վարչապետ կոչեցեալը, իր խմբագրած թերթում, հետևողականօրէն վարկաբեկում էր Արցախն ու արցախցիներին, որի գագաթնակէտն էր 2008-ին նրա բղաւոցը․ «Մենք պէտք է ազատուենք ղարաբաղցի տականքներից»։ Եթէ յիշենք նաև Բելառուսի նախագահի 5 միլիարդ դոլարի առաջարկութիւնը, որից հաստատ փողապաշտ վարչապետ կոչեցեալը չէր հրաժարուի, ամեն ինչ պարզ է դառնում։

Հիմնական աղբիւրը՝ hraparak.am