Դաւիթ Ջամալեանի խօսքով՝ այն, որ բանակցային պրոցեսում շատ լուրջ նոր մարտահրաւէրներ են ի յայտ եկել, վկայեց նաև օրեր առաջ ԱՄՆ Պետդեպի խօսնակ Մեթյու Միլլերը՝ խօսելով երկու կողմերի միջև բարդ ընտրութեան և ծանր փոխզիջումների գնալու մասին:
«Ես այն կարծիքին եմ, որ մեր գլխին պատուհասած այս ամբողջ ողբերգութիւնների ուղղորդումը կատարուել է Արևմուտքից՝ Արցախի կորուստ, Սիւնիքի հնարաւոր կորուստ, «Զանգեզուրի միջանցք» և այլն: Այս ամբողջ պրոցեսների քաւորն անգլոսաքսոնական կենտրոններն են: Այդպէս նրանք թուլացնում են Ռուսաստանին, ուժեղացնում են իրենց դաշնակից թուրք-ադրբեջանական տանդեմին: Ուղղակի հիմա հայ հասարակութեանը մոլորեցնելու նպատակով, որպէսզի հաւասարակշռութեան տպաւորութիւն թողնի, յայտարարութեան մէջ խօսում է փոխզիջումների մասին: Եթէ մարդ մի փոքր քննադատական միտք ունի, հասկանում է, որ Ադրբեջանը՝ ի դէմս Ալիևի, որևէ փոխզիջման չի գնալու: Կգնար այդ զիջումներին, եթէ իսկապէս Արևմուտքին ձեռնտու լիներ, որպէսզի Ադրբեջանն այդ զիջումներին գնա, որովհետև ալիагյան կլանի կախուածութիւնն Արևմուտքից այնպիսին են, որ արևմտեան վեկտորից եթէ ճնշում լինի, նա կգնա այդ փոխզիջումներին:
Ալիեւն ունի բացարձակ աջակցութիւն Արևմուտքից և շատ վարպետօրէն օգտուում է Ռուսաստանի թուլութիւնից: Նախ՝ ֆիքսենք, որ ամերիկեան ընկալումներում առկայ է ակնկալիք առ այն, որ Հայաստանը դեռ պէտք է ինչ-որ բան զիջի, դա «Զանգեզուրի միջանցքն» է: Ես չեմ խօսում ընթացիկ զիջումների մասին՝ այսպէս կոչուած, անկլաւներ, Սահմանադրութեան փոփոխութիւն: Գերագոյն նպատակը «Զանգեզուրի միջանցքն» է, որն Արևմուտքի համար ունի կենսական նշանակութիւն՝ կոմունիկացիաներն այնպէս կազմակերպել, որ շրջանցեն Ռուսաստանը, առևտրաշրջանառութիւնը կազմակերպել՝ Ռուսաստանը շրջանցելով, էներգակիրները տարհանել՝ ՌԴ-ն շրջանցելով, ունենալ պլացդարմ ՌԴ-ին և Իրանին հարուածելու համար, և, բնականաբար, այդ միջանցքի գոյութիւնը գոյաբանական վտանգներ է ստեղծում Իրանի և ՌԴ-ի համար»,- ընդգծեց ռազմական փորձագէտը:
Ջամալյանի խօսքով՝ Սիւնիքի հայապահպանութիւնը կենսականօրէն անհրաժեշտ է թէ՛ Ռուսաստանին, թէ՛ Իրանին. «Սիւնիքում ՌԴ հիւպատոսութիւնն բացման ձգձգումը հուշում է այն մասին, որ այս իշխանութեան արևմտեան տէրերն անում են ամեն ինչ, որպէսզի ռուսներն իրենց դիրքերը չուժեղացնեն Սիւնիքում, որովհետև այդ դեպքում այդ միջանցքն ուղղակի չի բացուի, եթէ ռուսների ազդեցութիւնն ուժեղանայ»:
Դիտարկմանը՝ հակառուսական տրամադրութիւնները Հայաստանում յատկապէս շատացան Արցախի կորստից յետոյ, որովհետև ռուս խաղաղապահներն էին այնտեղ, նա արձագանքեց. «Ռուս խաղաղապահներն այնտեղ կարող էին դեր ունենալ, եթէ ՀՀ-ն շահագրգռուած լիներ, որ Արցախը մնա հայապատկան, և իր ողջ ռազմաքաղաքական ներուժը ծառայեցներ այդ գաղափարին: Ռուս խաղաղապահները մատակարարուում էին 102-րդ ռազմաբազայից, իրենց թիւը սահմանափակ էր: Խնդիրը ռուսներին արդարացնելը չէ: Մենք Արցախի կորստի ողբերգութեան յստակ պատճառահետагանքային կապերը պէտք է հասկանանք:
Չի կարող հայապահպանութիւնն ապահովել, թող որ՝ դաշնակից, բայց այլ պետութիւն: Կարելի էր օգտագործել ՀՀ, Արցախի և ՌԴ եղած ռեսուրսը, Իրանի ռեսուրսը՝ Արցախը պահելու համար: Չմոռանանք, որ այդ օրերին Շոյգուն գտնուել է Թեհրանում: Թեհրանի ԶՈւ գլխաւոր շտաբի պետը երկու անգամ կապուել է Պապիկեանի հետ, առաջարկել են դելեգացիա ուղարկել Իրան, որպէսզի քննարկեն, իրավիճակը կայունացնելու վերաբերյալ սցենարներ քննարկեն, սրանք մերժել են:
Ռուսաստանում բաւականին յայտնի արևելագէտ, մեր հայրենակից Կարինէ Գևորգեանն այդ օրերին մոսկովեան ռադիոընկերութիւններից մէկում ասել է, որ ինսայդերական ինֆորմացիա է հրապարակելու, որ այդ օրերին ՌԴ-ն Թեհրանում գտնուող Շոյգուի միջոցով Իրանի իր գործընկերոջ միջոցով առաջարկել է Հայաստանին՝ օգտագործել ՀՀ տարածքը՝ Արցախում իրավիճակը կայունացնելու նպատակով: Պայմանը եղել է այն, որ Հայաստանը գոնէ ֆորմալ առումով մտնի գործընթացի մէջ, որովհետև եթէ նայում ես լոգիստիկայի առումով, էլ որտեղի՞ց պէտք է լրացուցիչ ուժեր մտնէին Արցախ, եթէ ոչ՝ ՀՀ-ից: ՀՀ գործող իշխանութիւնը մերժել է Արցախ զօրք մտցնելու ՌԴ առաջարկը:
Դրանք կարող էին լինել վագներականները: ՌԴ-ն Աֆրիկայում ձևաւորում է աֆրիկեան կորպուս՝ Աֆրիկայում իր շահերն առաջ մղելու համար, բա էստեղ Արցախի կորուստը կանխելու համար չէի՞ն կարող ինչ-որ բան անել: Արցախի կորստից յետոյ Փաշինեանն ասում է՝ մեզ փորձում էին ներքաշել պատերազմի մէջ: Դա հուշում է այն մասին, որ Կարինէ Գևորգեանը ճիշտ էր, այսինքն՝ եղել է առաջարկ Իրանի տարածքից ՀՀ տարածքով Արցախ ուժեր տեղափոխելու համար»:
Հիմնական աղբիւրը՝ 168.am