Ռուսաստանը փորձում ուժեղացնել իր ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման գործընթացում՝ տրամադրելով իր փորձն ու քարտէզագրական տուեալներ։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսէյ Օվերչուկն այսօր լրագրողներին ասել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացին և պատրաստ է տրամադրել քարտէզագրական նիւթեր՝ ըստ պահանջի։

«Մենք միշտ աջակցել ենք այս գործընթացին»,- ընդգծել է Օվերչուկը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացի առաջընթացը։

ՌԴ փոխվարչապետը նշել է, որ Մոսկուան պատրաստ է խորհրդատուական օգնութիւն ցուցաբերել երկրներին՝ ելնելով այս տեսակի աշխատանքի իր մեծ փորձից, այդ թուում՝ հենց Ադրբեջանի հետ։

«Տեղեկատուական մասում, գիտէք, Ռուսաստանն ունի համապատասխան քարտէզագրական նիւթ, որը անհրաժեշտութեան դեպքում կարող է տրամադրուել սահմանազատման և սահմանագծման մէջ ներգրաւուած կողմերի պահանջով»,- յաւելել է Օվերչուկը։

Հիմնական աղբիւրը՝ pastinfo.am