Շվեյցարիայում տեղի ունեցավ էկումենիկ համաժողով՝ նվիրված Արցախին, ուր Ամենայն Հայոց Կաթողիկոսը դատապարտեց Արցախի Թուրքիայի կողմից աջակցվող ադրբեջանական օկուպացիան, նրա մշակութային ոչնչացումը և Ադրբեջանում հայ բանտարկյալների անօրինական կալանքը։ ԵՀԽ-ն կոչ է անում պաշտպանել ճշմարտությունը և զոհերին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել է «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում» խորագրով միջազգային համաժողով։

Ամենայն Հայոց կաթողիկոսը համաժողովին հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանը իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը։ Գրավել է Հայաստանի սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ, խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացնում է նորանոր պահանջներ։

Ադրբեջանը պատանդ է պահում Արցախի քաղաքական ղեկավարներին, քաղաքացիական անձանց և ռազմագերիների՝ իրականացնելով նրանց նկատմամբ ցուցադրական, շինծու դատավարություն՝ միջազգային իրավական նորմերի աղաղակող խախտումներով։

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ քրիստոնյաները կոչված են լինելու ճշմարտության վկաներ, և դա զոհերի կողքին կանգնելն է և չարի անունը բարձրաձայնելը։

«Որպես քրիստոնյաներ մենք կոչված ենք լինելու ճշմարտության վկաներ և դա վտա զոհերի կօգին կանգնելն է և չարի անունը բարձրաձայնելն է»,- իր խոսքում ասաց եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար վերապատվելի պրոֆեսոր Ջրերի Փիլայը։ Նա նշեց որ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանի ռազմական գործողություններին ականատես լինելուց հետո, անսալով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, կոչին որոշվել է միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա, և ընթացող համաժողովը այդ խոստումը հարգելու ձևերից մեկն է։ 

Համաժողովին, ի շարս այլոց, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական պատվիրակության կազմում մասնակցել է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը։

Հիմնական աղբյուրը՝ shoghakat.am