«Հայաստանեայց առաքելական Սուրբ եկեղեցին միակ կառոյցն է, որ կարողացել է փաստօրէն միջնադարից մինչև հիմա պահպանուել։ Դա փաստօրէն ազգային միակ կառոյցն է, որ փորձութիւններով անցել է դարերի և հասել է մեր օրեր։ Եւ ժամանակի հետ ինքը ձեռք է բերել շատ հետաքրքիր առանձնայատկութիւններ։ Միւս առաքելահիմն եկեղեցիների համեմատ, մեր երեկեցին միշտ առանձնացել է նրանով, որ նրա կառավարման բարձրագոյն մարմնում, Ազգային եկեղեցական ժողովում ներկայացուած են նաև աշխարհականներ։ Ժամանակի հետ Ազգային եկեղեցական ժողովը, օրինակ, վերածուել է հետաքրքիր ներկայացուցչական մարմնի՝ համազգային շահեր ներկայացնող, եւ ինչ-որ տեղ, կարելի է ասել, հայկական համազգային խորհրդարանի ինչ-որ գործառոյթներ է ունեցել, և այդպիսին է եղել յատկապէս ուշ միջնադարից սկսած»։
Պատմաբան Միքայէլ Մալխասեանն իր բանախօսութիւն մէջ Հայոց եկեղեցին դիտարկեց որպէս պետականութեան գաղափարը պահպանող կառոյց, որը Հայոց պետականութեան հիմքերի նախապատրաստողն էր ուշ միջնադարում և նոր ժամանակաշրջանում։
Յիշեցնենք, որ օրերս Երևանում անցկացուեց համաժողով՝ «Եկեղեցին պետականութեան ակունքներում խորագրի» ներքոյ։ Կլոր Սեղանի շուրջ հաւաքուած պատմաբանները քննարկեցին եկեղեցի- պետութիւն փոխյարաբերութիւնը՝ միջնադարից մինչև երրորդ հանրապետութեան տարիներ։
Բանախօսը նշեց, գործնականօրէն հենց եկեղեցին է հայութեան սերունդներին փոխանցել ազգային պետութեան գաղափարը.
«Մարդիկ պատարագի քարոզխօսութեան ժամանակ են լեսել, որ իրենք օրինակ թագաւոր են ունեցել»։
Պատմաբանները համարում են, որ հայոց եկեղեցին պետականութեան գաղափարը պահպանող կառոյց է։ Եկեղեցին նախապատրաստել է հայոց պետականութեան հիմքերը ուշ միջնադարից մինչեւ նոր ժամանակաշրջան: Գործնականում հենց եկեղեցին է սերունդներին փոխանցել ազգային պետութեան գաղափարը: Թէզը, թէ իբր եկեղեցին պատմութեան ընթացքում խանգարել է պետականութեան ձևաւորմանը, պատմաբանները համարում են հիմնազուրկ։
Կազմակերպիչները նշեցին՝ համաժողովի նպատակը քաղաքական քննարկումը չէ։ Այդուհանդերձ, ժամանակն է ստիպում նման հանդիպումներ կազմակերպել՝ անդրադառնալու մերօրեայ խնդիրներին։ Հիմնական նպատակն է մասնագիտական խօսքը շրջանառութեան մէջ դնել։
Յիշեցնենք, որ Մայր Աթոռի, Վեհափառ Հայրապետի և բարձրաստիճան եկեղեցականների դէմ յատկապէս վերջին օրերին թափ առած արշաւը մտահոգութեան մեծ ալիք է բարձրացրել պատմաբանների ու պատմագէտների շրջանում։ «Եկեղեցին պետականութեան ակունքներում» խորագրով համաժողովին ներկայ պատմաբաններն ու հետազօտողները պատմութեան տարբեր փուլերում Հայոց Եկեղեցու դերը կարևորելուց բացի, նաև այս օրերի աղէտը կանխելու քայլերի մասին բարձրաձայնեցին։
Հիմնական աղբիւրը՝ shoghakat.am