Վտանգը COP 29-ից յետոյ բոլոր լծակները կորցնելն է: Առանց պատանդների խնդրին անդրադառնալու COP 29-ին մասնակցելն նշանակում է ներել Բաքուի գործողութիւնները՝ ֆիզիկական խոշտանգումներ, սնունդից զրկում, բանտարկեալների նկատմամբ միջազգային կոնվենցիաներին հակասող բոլոր պրակտիկաները:

Մարդու իրաւունքների պաշտպանութեան համար պայքարող միջազգային պատուիրակութիւնը շրջագայում է Եւրոպայում՝ առաջնորդների և հասարակութեան ուշադրութիւնը սեւեռելու Բաքուում պահուող 23 հայ պատանդների խնդրի վրայ։ Անցեալ շաբաթ պատուիրակութիւնը կանգ առաւ Մարսելում՝ իրազեկման միջազգային արշաւի շրջանակում։ Նրանք արդեն այցելել են Բրիւսէլ, Փարիզ և Լիոն, իսկ շուտով կմեկնեն Լոնդոն և Բեռլին։ Նպատակն է ապահովել պատանդների ազատ արձակումը մինչև COP 29 կլիմայի փոփոխութեան համաժողովը, որը նախատեսուած է Բաքուում։

ՀՅԴ Հայ Դատի Ֆրանսիայի յանձնախմբի (CDCA) նախագահ Անահիտ Ակոպեանը անմիջական կոչով դիմում է եւրոպական ղեկավարներին. «Դուք չէք կարող ասել, որ չգիտէիք»։ Աճող լարուածութեան ֆոնին պատուիրակութիւնը՝ Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարեանի, մարդու իրաւունքների մասնագէտներ Արման Թաթոյեանի և Գառնիկ Կերկոնեանի գլխաւորութեամբ, դատապարտում է Ադրբեջանի կողմից հայերի հանդէպ Լեռնային Ղարաբաղում իրականացուող մարդու իրաւունքների խախտումները։

Նպատակը յստակ է՝ համախմբել միջազգային հանրութեանը և դիւանագիտական ճնշում գործադրել Ադրբեջանի վրայ՝ պահանջելով անմիջապէս ազատ արձակել պատանդներին, որոնց թուում են Արցախի նախկին բարձրաստիճան պաշտօնեաներ՝ նախկին նախագահներ, արտաքին գործերի և պաշտպանութեան նախարարներ։ Անահիտ Ակոպեանը շեշտում է իրավիճակի հրատապութիւնը. «COP 29-ից յետոյ կարող ենք կորցնել բոլոր ազդեցութեան լծակները»։ Բաքուի բանտերից դուրս եկածների վկայութիւնները սարսափելի են՝ ֆիզիկական կտտանքներ, վիրահատութիւններ առանց անզգայացման, սննդի մերժում. այս ամենը կոպտօրէն խախտում է միջազգային նորմերը՝ վերաբերուող բանտարկեալների իրաւունքներին։ «Մասնակցել COP-ին՝ առանց պատանդների հարցի լուծման, նշանակում է արդարացնել այդ գործողութիւնները», ընդգծում է նա։

Ֆրանսիացի շատ քաղաքական գործիչներ, ներառեալ Անն Իդալգոն, Վալերի Պեկրեսը, Քսավիե Բերտրանը, ինչպես նաև Բենուա Փայանը և Ռենո Մուզելիենը, արդեն յայտնել են իրենց մտադրութիւնը՝ բոյկոտելու COP 29-ը՝ ի պատասխան միջոցառման բնապահպանական նպատակների և Բաքվի ռեժիմի ճնշող մեթոդների միջև ակնյայտ հակասութեանը։

Պատուիրակութիւնը հանրային քննարկումներ կազմակերպեց Act 12 թատրոնում՝ նպատակ ունենալով բարձրացնել այս մարդասիրական ճգնաժամի վերաբերեալ իրազեկութիւնը։ «Մենք պարտաւոր ենք բացայայտել այն անմարդկային պայմանները, որոնց մէջ պահուում են այս պատանդները, ինչպէս նաև Ադրբեջանի ռեժիմի ցեղասպանական ծրագրերը, որոնք ուղղուած են հայկական ինքնութեան ոչնչացմանը Լեռնային Ղարաբաղում՝ էթնիկ զտման միջոցով», նշում է Արման Թաթոյեանը։ 2022 թուականին Լեռնային Ղարաբաղում դեռևս 120,000 հայ կար, մինչ այսօր մնացել է միայն 14 մարդ, որոնք ապրում են անմիջական շրջափակման մէջ։ Մնացածները ստիպուած են եղել փախչել կամ տեղահանուել, ինչը մարդու հիմնական իրաւունքների կոպիտ խախտում է, ներառեալ ազատ տեղաշարժի և անձնական անվտանգութեան իրաւունքները։

Այս պաշտպանութեան արշաւը նաև բացայայտում է Ադրբեջանի ռեժիմի «կանաչ լուացման» քաղաքականութիւնը, որն ուղղուած է իր միջազգային կերպարի բարելաւմանը։ «Ադրբեջանը մեծ դերակատար է նավթագազային ոլորտում, և նրա տնտեսութեան 90%-ը հիմնուած է ածխաջրածինների վրայ», նշում է Արտակ Բեգլարեանը։ «Թոյլ տալ նման ռեժիմին հիւրընկալել COP 29-ը՝ մեծ պարադոքս է, յատկապէս երբ կառավարութիւնը կոպտօրէն խախտում է մարդու իրաւունքները թէ՛ իր բնակչութեան, թէ՛ ազգային փոքրամասնութիւնների նկատմամբ»։

Հայ Դատի Ֆրանսիայի յանձնախմբն ակնկալում է նաև միջազգային ճանաչում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավիճակի վերաբերեալ և պաշտպանում է նրանց վերադարձը իրենց հայրենի հողեր, որոնք վտանգուած են ադրբեջանական ուժերի կողմից։ «Ադրբեջանական զօրքերը արդեն տեղակայուած են Հայաստանի հարաւային շրջաններում, և ռազմական նոր յարձակումների վտանգը մեծ է։ Միջազգային հանրութիւնը պէտք է գործի՝ կանխելու իրավիճակի սրումը», զգուշացնում է պատուիրակութիւնը՝ ընդգծելով անյապաղ գործողութիւնների հրամայականը՝ մինչ իրավիճակը կվատթարանայ։

Արցախահայերի վերադարձի իրաւունք. Մարդու իրաւունքների միջազգային քննարկումների կենտրոնում

2024 թուականի հոկտեմբերին Հայկական հիմնադրամը հրապարակեց «Վերադարձի իրաւունք» զեկոյցը, որը խորութեամբ ուսումնասիրում է Արցախից բռնի տեղահանուած հայերի վերադարձի իրաւունքի առանցքային հարցը։ Զեկոյցը կազմուել է միջազգային իրաւունքի մասնագէտների կողմից և ներկայացնում է իրաւական, քաղաքական և մարդասիրական կողմերը, որոնք կարևոր նշանակութիւն ունեն տեղահանուած հայերի վերադարձի գործընթացում։

Վերադարձի իրաւունքի իրաւական հիմքերը ամրագրուած են միջազգային կարեւորագոյն փաստաթղթերում, այդ թուում՝ 1948 թուականի Համաշխարհային մարդու իրաւունքների հռչակագրում, որտեղ նշուում է, որ «ամեն մարդ ունի իրաւունք լքել ցանկացած երկիր, ներառեալ իր սեփական երկիրը, և վերադառնալ» (յօդուած 13)։ 1966 թուականի Քաղաքացիական և քաղաքական իրաւունքների մասին միջազգային պակտում (յօդուած 12) կրկնում է, որ «ոչ մեկին չի կարելի զրկել իր հայրենիք վերադառնալու իրաւունքը»։

1951 թուականի Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիան յաւելեալ հիմք է տալիս, նշելով, որ վերադարձը պէտք է լինի կամաւոր՝ որպէս յետադարձի իրաւունքի հիմնական սկզբունք։ Այս իրաւական հենքը կենսական նշանակութիւն ունի Արցախի հայերի համար, ովքեր ստիպուած են եղել լքել իրենց հայրենիքը Ադրբեջանի ռազմական գործողութիւնների հետևանքով։

2023 թուականի սեպտեմբերին Ադրբեջանի զինուած ուժերի իրականացրած լայնածաւալ յարձակումը հանգեցրել է 100,000-ից աւելի հայերի զանգուածային տեղահանմանը, ինչը միջազգային դիտորդների կողմից ճանաչուել է որպէս էթնիկ մաքրում։ Զեկոյցը ընդգծում է, որ այս իրավիճակը պահանջում է միջազգային հանրութեան ակտիվ միջամտութիւն՝ բնակչութեան իրաւունքների պաշտպանութեան ապահովման նպատակով։

Միջազգային դատարանի 2023 թուականի նոյեմբերի 17-ի վճիռը, որով Ադրբեջանին պարտաւորեցուել է ապահովել հայերի անվտանգ վերադարձը, հանդիսանում է իրաւունքի պաշտպանութեան կարևոր հիմք։ Դատարանը պնդում է, որ նոյնիսկ պատերազմական պայմաններում պէտք է պահպանուեն տեղահանուածների իրաւունքները, իսկ Ադրբեջանի կողմից իրականացուող մարդու իրաւունքների խախտումները, այդ թուում՝ մարդասիրական օգնութեան մուտքի արգելքը և տեղաշարժի ազատութեան խոչընդոտումը, պէտք է ունենան իրաւական հետևանքներ։

Միջազգային հանրութեան արձագանքը ցոյց է տալիս, որ վերադարձի իրաւունքը ոչ միայն իրաւական խնդիր է, այլեւ բարոյական պարտաւորութիւն, որը պահանջում է միջազգային համագործակցութիւն։ 2023 թուականի հոկտեմբերին Եւրոպական խորհրդարանը ընդունեց բանաձևեր, որոնք պահանջում էին վերադարձի իրաւունքի իրականացում, իսկ մի շարք երկրներ, այդ թուում՝ Ֆրանսիան և Գերմանիան, հանդէս են եկել ակտիվ աջակցութեամբ։

Ֆրանսիայի դերը կարևորուում է, քանի որ խորհրդարանը ընդունել է որոշումներ, որոնք պահանջում են ճանաչել վերադառնալու իրաւունքները։ Միաժամանակ, Միացեալ Նահանգներում աւելի քան 60 կոնգրեսականներ հանդէս են եկել այս հարցով՝ կոչ անելով իրենց կառավարութեանը աջակցել հայերի վերադարձին։

Կանադայի արտաքին գործերի նախարարի կողմից արտայայտուած աջակցութիւնը ևս կարևոր է, որտեղ նշուել է, որ Արցախի հայերի վերադարձը պէտք է լինի ցանկացած խաղաղութեան գործընթացի առանցքային տարր։ Քաղաքական գործիչները ընդգծում են, որ եթէ Ադրբեջանը շարունակուի խախտել հայերի իրաւունքները, հնարաւոր է տնտեսական և դիւանագիտական պատժամիջոցների կիրառումը։

Վերադարձի իրաւունքի իրականացման անհրաժեշտութիւնը ստանում է գլոբալ ուշադրութիւն, և շատ փորձագէտներ ու քաղաքական գործիչներ դա համարում են տարածաշրջանում կայունութեան և խաղաղութեան համար էական պայման։ Զեկոյցը կարևորում է, որ վերադարձի գործընթացը պէտք է ուղեկցուի կոնկրետ քայլերով՝ մշակութային ժառանգութեան պահպանմամբ, միջազգային վերահսկողութեամբ և տեղահանուածների անվտանգութեան ապահովմամբ։

Այս ամենը մատնանշում է, որ վերադարձի իրաւունքները չեն կարող դիտուել միայն իրաւական խնդիր, այլ նաև մարդու արժանապատվութեան և հիմնարար իրաւունքների պաշտպանութեան հարց է, և միջազգային հանրութիւնը պարտաւոր է աջակցել դրանց իրականացմանը։

Շուեյցարիայի խորհրդարանը արցախահայության հայրենիք վերադառնալու թերևս մինչ օրս եղած լաւագոյնն բանաձեւերէն է ձևակերպել

Աւելացնենք, որ խնդիրն արդեն իսկ քննարկուել է Շուեյցարիայի խորհրդարանի Արտաքին քաղաքականության յանձնաժողովում, որը Դաշնային խորհրդին յանձնարարել է «հնարաւորինս շուտ, սակայն ոչ ուշ, քան մէկ տարուա ընթացքում, կազմակերպել միջազգային խաղաղութեան ֆորում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերաբերյալ: Նպատակն է ապահովել բաց երկխօսութիւն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև, որը կանցկացուի միջազգային հսկողութեան կամ միջազգային կարևոր դերակատարների ներկայութեամբ՝ քննարկելու պատմականօրէն տեղակայուած հայկական բնակչութեան անվտանգ և համատեղ վերադարձի հարցը»:

Նախաձեռնութեան հիմնաւորման մէջ նշուած է, որ 2023 թուականի սեպտեմբերին տեղի ունեցած Ադրբեջանի ռազմական յարձակման հետևանքով, Լեռնային Ղարաբաղը, բացառութեամբ մի քանի տեղաշարժուելու ունակութիւն չունեցողների, ամբողջութեամբ հայաթափուել է։

«Հայոց ցեղասպանութեան կրկնութեան վախով՝ ինչպես դա եղել է 1915 թուականին, (Արցախի) բնիկ հայ բնակչութիւնը ստիպուած եղաւ ընդամէնը մի քանի օրուայ ընթացքում լքել իր տունը։ Այդ ժամանակուանից ի վեր տարածաշրջանը փաստագրուած էթնիկ զտումներ է ապրում. հայկական մշակութային ժառանգութիւնը, ինչպիսիք են եկեղեցիները, վանքերը և գերեզմանները, համակարգուած կերպով աւերուում են կամ «վերանորոգման» քողի տակ փոխակերպուում։ Չնայած այս լուրջ զարգացումներին՝ Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են հաւատարիմ մնալ իրենց հայրենիք վերադառնալու, միջազգային համայնքի կողմից անվտանգութեան երաշխիքներ ստանալու, իրենց քաղաքական ապագան ինքնուրոյն որոշելու և ժողովրդավարական ինքնակառավարման իրաւունքն իրականացնելու որոշումներին», — նշուած է Շուեյցարիայի խորհրդարանի Արտաքին քաղաքականության յանձնաժողովի մեկնաբանութեան մէջ։

Հիմնական աղբիւրը՝ laprovence.com