Posted inՀայաստան

Արդյո՞ք Հայաստանը կնստի օկուպանտի հետ նույն սեղանի շուրջ և կձևացնի, թե ամեն ինչ նորմալ է

Հայաստանի անդամակցությունը Թրամփի «Խաղաղության խորհրդին» նման է ևս մեկ նվաստացման: Ինչո՞ւ է Փաշինյանը ցանկանում միանալ: Ի՞նչ օգուտ է դա առաջարկում Հայաստանին: Հիշեցնենք, որ «Խաղաղության խորհուրդը» Թրամփի վերջին նախաձեռնությունն է՝ «լուծելու» Ղազայի ճգնաժամը. տարբեր երկրների առաջնորդներին հավաքել «խորհրդի» մեջ՝ բանակցությունների, «կայունացման» և «խաղաղության» համար: Թրամփը հրավիրել է բոլոր նրանց, ում օգտակար է համարում իր՝ որպես «մեծ […]

Posted inՌազմագերիներ

Ցմահ ազատազրկում Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության համար. կարո՞ղ ենք դրան հաշտվել

Հերթական խամաճիկային դատավարության ժամանակ ադրբեջանական դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մի շարք ներկայացուցիչների համար: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի դատախազությունը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ […]

Posted inՌազմագերիներ

Ես մեծ կասկած ունեմ, որ այդ ցուցակում ընդգրկվել են մարդիկ, ոչ առանց Հայաստանի միջամտության»․ Սերժ Սարգսյանը

«Չեմ կարծում, որ բանը դրան կհասնի»,- AntiFake TV-ի յութուբյան ալիքի «Իմնեմնիմի» փոթքաստի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք չունի մտավախություն, որ Ադրբեջանի ղեկավարը մի օր էլ իր կամ այլոց արտահանձնում կպահանջի Նիկոլ Փաշինյանից։Խոսելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գերեւարման հանգամանքների մասին, Սերժ Սարգսյանն ասաց․ «Արցախի նախկին ղեկավարները, ովքեր այսօր գտնվում էին Բաքվում՝ այլընտրանք […]

Posted inՌազմագերիներ

Ադրբեջանի վրա մեծանում է Բաքվում հայ գերիների հարցով միջազգային ճնշումը. ընդդեմ լռության հրապարակվել է ստորագրահավաք, որն արդեն շատ ստորագրություններ է հավաքել

Միջազգային ուշադրությունը Հարավային Կովկասից աստիճանաբար շեղվելով, մի հարց մնում է խիստ մտահոգիչ մարդու իրավունքների պաշտպանների համար։ Դա Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ճակատագիրն է՝ ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ նախկին զինծառայողների, ովքեր գերեվարվել են 2023 թ աշնանը Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողություններից հետո։ Այս հրեշավոր իրավիճակը փոխելու համար «Հայ Դատի» կենտրոնական գրասենյակը կազմել է Եվրոպայի անվտանգության […]

Posted inՌազմագերիներ

Ադրբեջանական իշխանութիւնների համար հայ ռազմագերիները պարզապէս խաղաքար են

Հայ ռազմագերիների և պատանդների ճակատագիրը մնում է չլուծուած։ Չկայ լուծման յստակ ճանապարհ։ Չկայ, քանի որ իրենք յայտնուել են աւելի լայն աշխարհաքաղաքական հակամարտութեան կենտրոնում և գտնուում են մի պետութեան ձեռքում, որը ձգտում է ոչ թէ արդարութեան, այլ իր քաղաքական շահի բաւարարմանը:Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքը վառ խորհրդանիշ է այն բանի, թէ հակամարտութեան մէջ քաղաքական մանիպուլյացիան որչափ […]

Posted inԽաղաղության համաձայնագիր

Արման Թաթոյեանն ահազանգում է՝ բարձրաձայնելով Ադրբեջանի առաջ քաշած պահանջները

Արման Թաթոյեանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ ահազանգում է այսպէս կոչուած «խաղաղութեան բանակցութիւնների» աւարտից յետոյ Ադրբեջանի կողմից աճող պահանջների մասին։ Նա մասնաւորապէս գրում է. «Այսպէս կոչուած, «խաղաղութեան համաձայնագրի» վերաբերեալ «բանակցութիւնների» աւարտի մասին համայարաբերութիւնից անմիջապէս յետոյ ադրբեջանական գրեթէ բոլոր մեդիա հարթակներով տարբեր պետական-քաղաքական գործիչներ առաջ են բերում (հետևում կանգնած է ադրբեջանական իշխանութիւնը) լրացուցիչ պահանջներ` Հայաստանը պէտք […]

Posted inՀայաստան

Ադրբեջանը պահանջում է յանձնել հայաստանի տարածքում «թաքնուած» «մեղադրվող» հայերին

«Խաղաղութեան և Ադրբեջանի հետ համայարաբերութիւնի նոր մեկնարկի իրական ձգտումը ցոյց կտա, ի թիւս այլևայլի, Հայաստանի պատրաստակամութիւնը՝ ընդունելու իր պատասխանատուութիւնը և արտահանեցնելու ռազմական յանցագործութիւնների մէջ մեղադրուողներին, յատկապէս նրանց, ովքեր ներկայումս թաքնուում են Հայաստանի տարածքում»,- օրերս յայտարարեց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Ըստ golosarmenii.am-ի, այս խօսոյթը, ի թիւս այլոց, մասն է կազմում Ադրբեջանի կողմից հայերի և Հայաստանի […]

Posted inԱդրբեջան, Հայաստան, Մարդու իրաւունքներ

Նման գործելաոճն առաւել է արձակում ադրբեջանական իշխանութեան ձեռքերը․ Թաթոյեան

ՔՊ ղեկավարի և վերնախաւի որոշ ներկայացուցիչների խօսքերը, թէ հրապարակային քայլերի դեպքում գերիներն Ադրբեջանից չեն վերադառնայ, ոչինչ չանելու արդարացումներ են, Ֆեյսբուքի էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանը․ «Սա վտանգաւոր պահուածք է. քաղաքացուն ցոյց են տալիս, որ խնդիր ունենալու դեպքում պետութիւնը նրան չի պաշտպանելու: Երբ 2021թ. հրապարակեցինք Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ  մեր զեկոյցը, ՔՊ վերնախաւից […]

Posted inԱրցախ

Արցախի ժողովրդի իրաւունքներն կարևորելը՝ ի հեճուկս խոշտանգումներին և սպառնալիքներին

Ռուբէն Վարդանեանին որդին՝ Դաւիթ Վարդանեանը, պատասխանել է Ֆրանսիայում  գործող  AYPFM  հայկական ռադիոյի  հարցերին: Ստորև թարգմանաբար ներկայացուում է հարցազրոյցը՝ որոշ կրճատումներով: -Մինչև այսպէս կոչուած դատավարութեան սկիզբը Ձեր հայրը՝ Ռուբէն Վարդանեանը  համարձակ քայլի գնաց և յայտարարեց այն, ինչ բոլորս էինք մտածում, որ այս մեկնարկած դատավարութիւնն ամբողջութեամբ կեղծուած է՝ կեղծ փաստաթղթերով, իրականութեան հետ որևէ աղերս չունեցած արձանագրութիւններ ստորագրելու պարտադրանքով: […]

Posted inՀայաստան

Ռուսաստանը պատրաստ է քարտէզագրական նիւթեր տրամադրել Երևանի և Բաքուի միջև սահմանազատման գործում

ՌԴ փոխվարչապետ Ալեքսէյ Օվերչուկն այսօր լրագրողներին ասել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացին և պատրաստ է տրամադրել քարտէզագրական նիւթեր՝ ըստ պահանջի։ «Մենք միշտ աջակցել ենք այս գործընթացին»,- ընդգծել է Օվերչուկը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացի առաջընթացը։ ՌԴ փոխվարչապետը նշել է, որ Մոսկուան […]