Ո՞րն է ելքը. հանդիպում Հրանտ Մարգարեանի հետ. «Յանուն Արցախի, ընդդէմ ադրբեջանի» մայիսի 20-ին հանրահաւաքին ընդառաջ գործողութիւններ ծրագիրը ո՞րն է, ինչպէ՞ս է նախատեսուելք վտանգնե՞ր է պարունակում իր գործողութիւնը։ Այդ հարցերին պատասխանելու նպատակով մայիսի 18-ին «Կամաւորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարեանը Արամ Մանուկեան երիտասարդական կենտրոնում ՀՅԴ ՀԵՄ կառոյցի նախաձեռնութեամբ հանդիպում է ունեցել երիտասարդների հետ, նշում է arfd.am-ը։
« Ակցիայի կարևորութիւնը հենց նրանում է, որ նա տեղի ունենայ։ Դրան մասնակցելը կարևորուած է հենց մասնակցելու փաստով»,- հանրահաւաքի նպատակները, ստեղծուած իրավիճակում պայքարը շարունակելու ուղիների և հնարաւորութիւնների մասին մեկնաբանել է «Կամաւորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարեանը
« Պէտք չի կարծել, որ վայրկենական արդիւնք է լինելու », բացատրել է նա։ « Այդպիսի արդիւնք մի սպասէք, այդպիսի նպատակ մենք մեր առջև չենք դրել։ Այդպիսի ծրագիր մենք չունենք։ Մենք ուզում ենք մեր ժողովրդի կամքը դրսեւորել, մենք ուզում ենք ցոյց տալ, որ մենք չենք նահանջել, մենք արթուն ենք, որ մենք չենք համակերպուի նրան, ինչը մեզ ուզում եք պարտադրել։ Մենք ուզում ենք դա լսելի դարձնել։ Այս ակցիայի նպատակը հենց այս է։ Եւ չպէտք է աւելորդ չափազանցուած ակնկալիք ունենանք։ Մենք գնալու ենք այդտեղ, հանրահաւաք է լինելու, հնչելու են խօսքեր, յայտարարութիւնն է ընդունուելու Հանրահաւաքի կողմից, որը ուղղելու ենք դէպի միջազգային հանրութիւն, դէպի Ադրբեջան, դէպի ամենուր։ Բանաձև ենք ընդունելու, որը որ թարգմանուելու է ռուսերէն, անգլերէն, ադրբեջաներեն և այն ուղարկուելու է բոլոր ուղղութիւններով։ Ակցիան կարևորում ենք հենց տեղի ունենալու համար։
Անվտանգութիւն առումով, մենք ինչ որ անհրաժեշտ է այդ առումով՝ կանխատեսել ենք ու փորձել ենք կարգաւորել։ Մենք յայտարարել ենք, որ մենք խաղաղ ցոյց ենք անում, որ ցոյց անում ենք մեր տարածքում, չենք անցում սահմանը, տեղեակ ենք պահել բոլոր այն ուժերին, որոնց պարտականութիւնն է սահմանի անվտանգութիւնը ապահովել։ Այդ առումով ես մտահոգութիւն չեմ տեսնում։ Մենք նախայարձակ չենք լինելու, մենք որևէ այլ քայլ չենք անելու, որ այլապէս մեկնաբանուի, հանրահաւաքը լինելու է օրէնքի սահմաններում, մեր տարածքում։ Ցոյց ենք անելու և ի սկզբանէ յայտարարել ենք՝ խաղաղ ցոյց ենք անելու։Դրանից յետոյ ինչ կլինի՞։ Աստուած տա՝ ոչ մի բան չլինի։
Ո՞րն է կարևորը։ Կարևորն այն է, որ Ադրբեջանին պէտք է մի բան ցոյց տալ՝ այն ամենը ինչն ինքն արել է, դա չի մարսելու։ Կարևոր է, որ Ադրբեջանը իմանայ, որ այդ պարտադրուած խաղաղութիւնը պատրանք է, որը ոչ մենք ենք ընդունելու, ո՛չ էլ ինքն է դա վայելելու։ Ինքը դա պէտք է հասկանայ։ Ինքը դա պէտք է հասկանայ, որ ուրիշի հողը գրաւելով, ուրիշի հայրենիքին տիրանալով ինքը անընդհատ խնդիր է ունենալու, անընդհատ հարուածների թիրախ է դառնալու »,- յաւելել է Հրանտ Մարգարեանը։
Յիշեցնենք, որ Հայաստանին պարտադրուող զիջումներին և սահմաններին ո՛չ ասելու, Արցախին և Հայաստանին տէ՛ր լինելու մեր որոշումը վերահաստատելու,Ապրելու և պայքարելու մեր կամքը ցոյց տալու համար մայիսի 20-ին, ժամը 12։00-ին «Կամաւորական շարժում» ՀԿ հրաւիրում է հանրահաւաք Կոռնիձորում։
Հիմնական աղբիւր՝ arfd.am