«Ադրբեջանի նախագահը «խաղաղութեան» շուրջ բանակցութիւնների շրջանակներում հայ ժողովրդին սպառնաց նոր ագրեսիայով։ Այդ մասին գրում է ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։
«Կամ իրենք կգան գլուխները կախ, կամ իրադարձութիւններն այլ կերպ կզարգանան։ Բոլորը լաւ գիտեն, որ այսօր մենք ունենք բոլոր հնարաւորութիւնները Ղարաբաղում օպերացիայի համար։ Ուստի խորհրդարանը պէտք է ցրուի, իրեն «նախագահ» կոչող տարրը պէտք է յանձնուի, բոլոր «նախարարները», «պատգամաւորները» և միւսները թողնեն իրենց պաշտօնները։ Միայն դրանից յետոյ դրանք կարող են չեղարկուել և խօսել համաներման մասին»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
«Ադրբեջանի պահանջն Արցախի պետական համակարգը ինքնալուծարման տանելու` նախագահից մինչև ստորին էշելոնում գտնուող պաշտօնեաների հրաժարական, ՊԲ կազմաքանդում, ըստ էութեան խօսում է այն մասին, որ Ադրբեջանն իր ձևով ակտիվացնում է Արցախի ադրբեջանացման գործընթացը:
Ադրբեջանի այս ագրեսիվութեան հիմքում ՀՀ իշխանութեան պատրաստակամութիւնն է` ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, որով լեգիտիմացուեց ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակէտի տեղակայումը, իսկ հիմա` արցախցիների դիմադրութեան պայմաններում, նոր արկածախնդրութեան սպառնալիք է ստեղծում:
Մինչ Ադրբեջանը «հակաահաբեկչական օպերացիայի» կեղծ լոզունգների ներքոյ հիմք է նախապատրաստում Արցախի ուժային ենթակառուցուածքներին հարուածներ հասցնելու համար, փաշինեանական իշխանութիւնը բոլոր հնարաւոր հարթակներում հաստատում է Արցախի յանձնման իր առաքելութիւնը:
Փաշինեանի քայլերն ու յայտարարութիւններն ադրբեջանական ագրեսիայի նոր հիմքեր են ձևաւորում »,- գրում է Տիգրան Աբրահամեանը։
Ալիեւի իւրաքանչիւրութիւն յայտարարութիւն խաղաղութեան պայմանագրի ստորագրման և Լեռնային Ղարաբաղի հետ կապուած հարցերի վերաբերյալ նրա համար կարևոր է ներքաղաքական և սեփական իշխանութեան ու իշխանութեան ամրապնդման տեսանկիւնից։ Ահա թէ ինչու դրանք յաճախ կոշտ և անզիջում են:
Փաշինեանը դրանով փորձում է ընդօրինակել Ալիեւին, սակայն նրա խրոխտ և դատողութիւններն արուում են հիմնականում երկրի ներսում՝ ուղղուած ընդդիմութեանը և իշխանութիւնների կամ նրա որոշումների ցանկացած քննադատութեանը։ Երբեմն նա համարձակութիւն է ցուցաբերում, երբ բարձրաձայնում է ՀԱՊԿ-ի մասին։ Փաշինեանն աւելին անել չի կարող. սա նրա քաղաքական ու անձնական սահմանն է։ Դա պէտք է հասկանան հայ բնակչութեան մէջ նրա կողմնակիցները։
Յիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը մայիսի 28-ին այցելելով ադրբեջանական ուժերի վերահսկողութեան տակ անցած Բերձոր (Լաչին), յայտարարել էր, որ «Ադրբեջանի և Հայաստանի միջև պէտք է խաղաղութեան պայմանագիր կնքուի՝ հիմնուած տարածքային ամբողջականութեան սկզբունքի վրայ»:
Ադրբեջանական լրատուամիջոցների հաղորդագրութիւնների համաձայն՝ Իլհամ Ալիևը շրջանի «բնակիչների» հետ հանդիպման ժամանակ յայտարարել է, մասնաւորապէս, թէ իրենք «երբեք չէին կարող համաձայնել, որ Լաչինը և Քելբաջարը մնային Հայաստանի ձեռքում», և որ Ղարաբաղեան երկրորդ պատերազմն իրենց «փառահեղ պատմութիւնն է, Հայաստանը դեռ չի կարողանում ամոքել այդ դառը պարտութեան ցաւն ու վէրքերը», իսկ «Ադրբեջանի հետ այսօր հաշուի են նստում»՝ ոչ միայն տարածաշրջանային, այլեւ համաշխարհային մասշտաբներով, և «անկախ ադրբեջանական պետութիւնն ի վիճակի է հասնել ցանկացած արդիւնքի»:
Նա իւրայիններին վստահեցրել է, որ «Հայաստանից Ադրբեջանի Ղարաբաղի շրջան և հակառակ ուղղութեամբ երթևեկութիւնը գտնուում է լիակատար վերահսկողութեան տակ»:
Դիմելով արցախահայերին՝ ադրբեջանական պետութեան ղեկավարը պնդել է. «Ձեր գիրքը փակուած է: «Միացում» գիրքը փակուած է, եկել է անջատողականութեան վերջը: Անկախութեան երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը: Իսկ կարգավիճակը մենք դեռ Ղարաբաղեան երկրորդ պատերազմի ժամանակ ուղարկեցինք ուր պէտք է»:
Ղարաբաղի հայերին մնում է մէկ ճանապարհ՝ «աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը և ենթարկուել Ադրբեջանի օրէնքներին», — յայտարարել է Ալիեւը:
Ադրբեջանի նախագահը նաև մի շարք միջոցառումների է մասնակցել, այդ թուում՝ Լաչին քաղաքում «Օկուպացիայի» և «Յաղթանակի» թանգարանների հիմնմանը, Դեկտեմբերի 1-ի հուշատախտակի բացման, փողոցների անուանակոչման, այդ թուում իր հոր՝ Հեյդար Ալիևի անուամբ, «Յաղթանակի», «Զանգեզուրի» փողոցների, բնակելի թաղամասի հիմնարկեքի արարողութիւններին: Նա յայտնել է, որ երեկ արդեն 20 ընտանիք է տեղաւորուել Լաչինում, իսկ մինչև սեպտեմբեր Աղավնոյ գիւղը կյանձնուի ադրբեջանցի բնակիչներին:
Հիմնական աղբիւրը՝ panorama.am