
Յունիսի 9-ից Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի կառոյցն աշխատանքները սկսել է իր հերթական՝ 26-րդ Գերագոյն ժողովը:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնինը յայտնում է, որ այն առաջիկայ մի քանի օրերին կքննի ՀՅԴ Հայաստանի կառոյցի հաշուետու ժամանակաշրջանի գործունութիւնը, կանդրադառնայ Հայաստանի և Արցախի Հանրապետութիւնների առջև ծառացած մարտահրաւէրներին, ուղենիշի կուսակցութեան Հայաստանի կազմակերպութեան առաջիկայ երկու տարիների գործունէութեան ռազմավարութիւնը և մարտավարութիւնը, ինչպես նաև կընտրի ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին:
Ժողովի աշխատանքներին մասնակցում են պատուիրակներ Հայաստանի բոլոր մարզային կառոյցներից, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական, ուսանողական և ուղեկից միութիւններից, հրաւիրեալներ` ՀՅԴ արտերկրի կառոյցներից:
Հիմնական աղբիւր՝ news.am