Եւրոպական խորհրդարանի անվտանգութեան և պաշտպանութեան հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն արձագանքել է Հարաւային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ յատուկ ներկայացուցիչ Թոյվօ Քլաարի գրառմանը, որում նա Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտի համար կիրառել է ադրբեջանական Խանքենդի տեղանունը:
Խօսքը, մասնաւորապէս, Քլաարի հետևեալ գրառման մասին է.«Ուրախ եմ այսօր առաւօտեան կարդալ, որ դէպի Խանքենդի/Ստեփանակերտ գազամատակարարումը վերականգնուել է»։
ԵՄ պաշտօնեան այս մասին թուիթէրեան միկրոբլոգում գրել էր երեկ կէսօրին, երբ յայտնի էր դարձել, որ Հայաստանից դէպի շրջափակուած Արցախ գազամատակարարումը տևական դադարից յետոյ վերականգնուել է:
Կլաարի գրառմանը պատասխանել Նատալի Լուազոն. «Դուք համոզուա՞ծ էք, Թոյվօ Քլաա՛ր: Դուք համոզուա՞ծ էք, որ դէպի Լեռնային Ղարաբաղ գազամատակարարումը կայուն է և դեռ շարունակուում է: «Ուրա՞խ էք կարդալ» այն պարագայում, երբ Լաչինի միջանցքը դեռ լիակատար շրջափակման մէ՞ջ է:
Դուք պէտք է օգտագործէ՞ք «Խանքենդի» անունը և օգտագործէք այն Ստեփանակերտից առա՞ջ:
Եւրոխորհրդարանը ցանկանում է, որ Դուք գործէք, ոչ թէ լուրեր կարդաք և աջակցէք շրջափակման մէջ յայտնուած քաղաքացիական անձանց, ոչ թէ հաճոյանաք այս սարսափելի իրավիճակի պատասխանատուներին»:
Հիմնական աղբիւրը՝ 168.am