Արցախի Հանրապետութեան պետական նախարար Գուրգէն Ներսիսեանը գրում է.
«Երբ Ադրբեջանին իբրև թէ կոչ է արուում յարգել գոնէ Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի առաքելութեանը, այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Հայաստանի Հանրապետութեան բուժհաստատութիւններ տեղափոխուող հիւանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցուել ԱՀ 68-ամյա մի քաղաքացի և անցակէտից տեղափոխուել այլ վայր։ Այս պահին ԿԽՄԿ ներկայացուցիչը գտնուում է մեր քաղաքացու մօտ, սակայն բանակցութիւնները դեռևս որևէ արդիւնք չեն տուել, սպասում ենք նոր տեղեկութիւնների։
Նոյն երթով ՀՀ տեղափոխուող մեր քաղաքացիները Գորիս քաղաքից ներկայացած ԿԽՄԿ ներկայացուցչի ուղեկցութեամբ տեղափոխուել են Գորիսի բուժհաստատութիւն, իսկ ՀՀ-ում բուժուած մեր քաղաքացիներին Արցախ վերադարձնելու երթը չեղարկուել է։
Յատկանշական է, որ Ադրբեջանը մշտապէս ամեն կերպ փորձում էր խոչընդոտել նոյնիսկ ԿԽՄԿ միջոցով հիւանդներին ՀՀ տեղափոխելու գործընթացին և ամեն անգամ նոր պայմաններ էր ներկայացնում ԿԽՄԿ-ին, իսկ սա հերթական քայլն էր՝ մարդկանց մօտ ձևաւորելու նոյնիսկ բուժման նպատակով Լաչինի միջանցքով անցնելու մտավախութիւն։
Ահա սա է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը ճանաչելու և Արցախը Ադրբեջան կոչելու ՀՀ իշխանութիւնների, Արցախի ժողովրդի նկատմամբ արդեն ամիսներ տևող յանցագործութիւնները անբաւարար չափով դատապարտելու և գրեթէ անգործութիւն ցուցաբերող միջազգային հանրութեան վարքագծի օր օրի ահագնացող հետևանքները, որոնք ցանկացած գնով պէտք է կանխուեն։
Հայ ժողովուրդ, նորից ու նորից գոչում եմ, արթնացէ՛ք, դէմ կանգնէ՛ք այս ամենին»։
Հիմնական աղբիւրը՝ panorama.am