Կարմիր խաչի միջազգային կոմիտէի կողմից բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխուող 68-ամյա խաղաղ բնակչի այսօրեայ առևանգումն ադրբեջանական զինուած ծառայողների կողմից պատերազմական յանցանք է: Այս մասին իր ֆեյսբուքան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանը:
Ադրբեջանական ներկայութիւնը Լաչինի միջանցքում` Հակարի կամրջի վրայ բացայայտ անօրինական է, յանցաւոր: Կարմիր խաչի միջազգային կոմիտէի կողմից բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխուող 68-ամյա խաղաղ բնակչի այսօրեայ առևանգումն ադրբեջանական զինուած ծառայողների կողմից պատերազմական յանցանք է:
Մասնաւորապէս, սա խաբեութեամբ տեղի ունեցած յանցաւոր արարք է, որ արգելուած է հենց Կարմիր խաչի միջազգային կոմիտէի գործունէութեանը վերաբերող կանոններով:
Պրակտիկայի համաձայն մարդկանց Հայաստան տեղափոխելուց առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտէն այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական կողմին և նրանց տրամադրում է ցուցակ այդ կերպ համաձայնեցնելով մարդկանց տեղափոխումը Հայաստան: Նոյնը, բնականաբար, տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրեանի պարագայում:
Փաստօրէն, Արցախի բնակչին ադրբեջանական զինուած ծառայողները մտադրուած խաբեութեամբ տարել են իրենց մօտ ու առևանգել են: Ակնյայտ է, որ նրա կեանքին վտանգ է սպառնում և որ դա նրանք արել են նաև քաղաքական հաշուարկներով:
Այս արարքն ուղղակիօրէն արգելուած է 1949 թուականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաներին լրացնող և միջազգային զինուած հակամարտութիւնների զոհերի պաշտպանությանը վերաբերող արձանագրութեան (Արձանագրութիւն I, 8 յունիսի 1977 թ.) 37-րդ յօդուածով:
Այն, ինչ այսօր տեղի է ունեցել, առաւել է ապացուցում, որ ադրբեջանական առաւել ևս զինուած ներկայութիւնը բացայայտ անօրինական է: Դա նոր յանցանքների աղբիւր է` մարդկանց բռնի անհետացումներ, առևանգումներ և այլն:
Խօսքը ցանկացած հայկական բնակավայրի մօտ ադրբեջանական բոլոր ներկայութիւնների մասին է: Այս յանցաւոր արարքները շարունակուելու են, քանի դեռ շարունակուում է ադրբեջանական իշխանութեան ցեղասպան քաղաքականութիւնը, ինչպես նաև պատասխանատուութեան բացարձակ բացակայութիւնը:
Հիմնական աղբիւրը՝ news.am