Հայաստան ադրբեջանական ներխուժումներն անտեսուած են։ Թէ՛ միջազգային, թէ՛ ներքին հարթակներում մոռացուած են։ Սա բացարձակ անթոյլատրելի է։ Սա անթոյլատրելի է. «Թաթոյեան» հիմնադրամը նոր զեկոյց է ներկայացրել: Այդ մասին գրում է իրաւունքի և արդարութեան կենտրոն «Թաթոյեան» հիմնադրամի տնօրէն, ՀՀ Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը:
Հիմնադրամի նոր զեկոյցը ներկայացնում է Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումների և բնակավայրերի հարևանութեամբ անօրինական ներկայութեան փաստերի վերաբերյալ, ներառում է տուեալներ Գեղարքունիքի, Սիւնիքի եւ Վայոց ձորի մարզերից:
Բացի այն, որ ադրբեջանական զինուած ծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, նրանք յանցաւոր արարքներով սահմանային բնակիչներին զրկել են իրենց արօտավայրերից, խոտհարքներից ու վարելահողերից, որի հետևանքով բնակիչները չեն կարողանում վաստակել ընտանիքի եկամուտը եւ այլն: Մարդկանց տները գտնուում են ադրբեջանական թիրախի ներքոյ:
Մարդկանց արժանապատուութիւնը, իրաւունքներն ամբողջութեամբ ոտնահարուած են: Բնակիչներն անգամ չեն կարողանում այցելել եկեղեցիներ, իրենց ընտանիքի անդամների ու մտերիմների շիրիմներին:
Ադրբեջանական այս յանցաւոր արարքների հիմքն այդ երկրի իշխանութեան հայատեցութեան և թշնամանքի, ֆաշիստական շարունակուող քաղաքականութիւնն է: Ընդ որում, այս քաղաքականութիւնն ու խախտումները նոյնն են թէ´ Հայաստանում (Սիւնիք, Գեղարքունիք, Վայոց ձոր), թէ´ Արցախում:
ԱՄՆ փաստաբաններ Կարօ Ղազարեանին և Գառնիկ Քերքոնեանին, ովքեր անմիջականօրէն մասնակցել են փաստահաւաք աշխատանքներին:
Հիմնական աղբիւրը՝ aravot.am