Էրդողանն ասել է, որ Գազայի բնակիչները կմեռնեն իրենց հողում, բայց Ղարաբաղի հայերի պէս չեն լքի իրենց հայրենիքը, գրում է քաղաքագէտ Ստեփան Դանիելեանը։
Ի՞նչ է նշանակում ասուածը և ո՞ւմ է ուղղուած: Շատերը կարծում են, որ հայերին է ուղղուած, կամ այդ խօսքերով հայերին փորձում է նուաստացնել:
Վստահ եմ, որ այդ խօսքերը մեզ չեն ուղղուած և շատ կարևոր է հասկանալ, թէ ում է ուղղուած և դրանց տակ ինչ կա: Դա կարևոր է ըմբռնել, որպէսզի լաւ հասկանանք, թէ Արցախում ու Հայաստանում ինչ է կատարուել ու հիմա էլ ինչ է կատարուում:
Արցախի հայաթափումը եղել է միջազգային դաւադրութիւն, որին մասնակցած ուժերը տարբեր սցենարնել են փորձել իրականացնել:
Ռուսաստանին պէտք էր, որ հայերը գնան որոշ զիջումների ու այնտեղ ռուսական զօրք մտցուի, որքան հնարաւոր է երկար ժամանակով, Արցախն էլ մնար կռուախնձոր, որը կապահովեր Ռուսաստանի երկարատև ներկայութիւնը Կովկասում: Հաշուի առնելով Ռուսաստանի թուլացումը, այդ եղանակով էին ցանկանում գնալ զիջումների:
Սակայն այլ բան էր պէտք պայմանական Արևմուտքին: Պայմանական Արևմուտքին պէտք էր Արցախի վերջնական հայաթափումը, որպէսզի Ռուսաստանը հեռանայ տարածաշրջանից, իսկ Իրանի հիւսիսում ադրբեջանական ՛՛Գազա՛՛ ստեղծուի, որը մշտապէս սպառնա Իրանի գոյութեանը, ինչի համար Հայաստանում իշխանութեան բերուեց գործող խմբաւորումը, որը տարիներ ի վեր Արցախը զիջելու քարոզն էր տանում: Նաև, որպէս երաշխիք, 2017-ին, ԵԼՔ դաշինքը հրապարակայնօրէն ԵԱՏՄ-ից դուրս գալու օրինագիծ պատրաստեց ու ԱԺ-ում հանրային լսումներ կազմակերպեց: Դա հենց Արցախից հրաժարուել էր նշանակում ու դա պէտք է հրապարակային կերպով անէին, իշխանութիւն ստանալու համար:
Պայմանական Արևմուտքի ծրագրերի գլխաւոր շահառուներից էր Իսրայէլը, որի համար Արցախի հայաթափումը նաև նախադէպ էր նոյն բանը Գազայում անելու համար: Այստեղ չխորանանք Գազայի դերի մասին, որը ոչ միայն մշտական սպառնալիք էր Իսրայէլի գոյութեանն, այլեւ կարևոր աշխարհաքաղաքական նշանակութիւն ունի ապագայ հնարաւոր կոմունիկացիաների գծման գործում: Իմիջիայլոց, Արցախի ու յետոյ Սիւնիքի նշանակութիւնն համադրելի է Գազայի հետ:
Ի՞նչ ասաց Էրդողանը: Էդողանն ասաց, որ այն աշխարհաքաղաքական կենտրոնը, որը նման ծրագիր է մշակել, Արցախի նախադէպը չի յաջողուի իրականացնել Գազայում: Կյաջողուի՞, թէ՝ ո՛չ, կեանքը ցոյց կտա, սակայն Էրդողանի խօսքերը հենց այդ ուժերին էին ուղղուած:
Հիմնական աղբիւր՝ yerevan.today