ՀՀԿ փոխնախագահ, բանտարկեալ Արմէն Աշոտեանը «Նուբարաշէն» քրէակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղուած հարցերին։
Այն հարցն, թե․ «Լրատուական և քաղաքական դաշտում նորից ակտիվ քննարկուում է Հայաստանի անդամութեան հարցը ԵՄ-ին։ Առաջարկուում է նոյնիսկ հանրաքուէ անել։ Ի՞նչ կասէք»։
«Տեսնելով, թէ ովքեր են ստանձնել եւրոպական ինտեգրման ջահակիրների դերը Հայաստանում, ինձ մօտ անկեղծ ցանկութիւն է առաջանում պաշտպանել ԵՄ-ն նրանց կեղտոտ ձեռքերից։
Նիկոլը և իր սպասարկուները որևէ աղերս չունեն իրական եւրոպական արժէքների հետ։ Աւելին, այսօրեայ Հայաստանը շատ աւելի հեռու է պետականութեան եւրոպական ստանդարտներից, քան 2017-ին։ «Սերժի Հայաստանը» թէ՛ քաղաքական, թէ՛ իրաւական առումներով շատ աւելի մօտ էր, CEPA-ն թոյլ էր տալիս հասնել «եւրոպական երկիր՝ եւրասիական տարածքում» բանաձևին։
Այն, ինչ ունենք այսօր՝ CEPA-ի իրագործման տապալում, պետական ինստիտուտների կազմաքանդում, համակարգային կոլապս, անվտանգութեան ճգնաժամ, ծաղկող կոռուպցիա, Փաշինյանը փորձում է քօղարկել «Եւրոպա ենք գնում» գայթակղիչ, բայց դատարկ և կործանարար կեղծիքով։
ԵՄ-ում մեզ ոչ մէկը չի սպասում, Եւրոպական խորհրդարան անցած քաղաքական ուժերի ծրագրերը դրա ապացոյցն են։
ԵՄ չինովնիկները կարող են պարբերաբար հրապարակային ռեւերանսներ անել՝ Հայաստանից Ռուսաստանին վերջնականապէս դուր մղելու համար։ Նիկոլի համար այս թեման էֆեկտիվ քարոզչական փուչիկ է, նրա սպասարկուների համար՝ գաստրոլներ տալու առիթ»,- պատասխանել է Արմէն Աշոտեանը։
Հիմնական աղբիւրը՝ aysor.am