Ադրբեջանական իշխանութեան խաղաղասիրութիւնը կեղծ է, շղարշ է արտաքին աշխարհի համար։ Իրականում, տարուում է Հայաստանն օկուպացնելու քաղաքականութիւն. պարզապէս դա արուում է մարդասիրական քողի ներքոյ։

ՀՀ մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը գրել է․ Ադրբեջան «խաղաղասէր» իշխանական քարոզչութիւնը Հայաստանին նոր օկուպացիոն պահանջներն է ներկայացնում` այս անգամ առաւել սթափեցնող ցանկով Ըստ այդմ, ՀՀ Սահմանադրութեան մէջ պէտք է կատարել, այսպէս կոչուած, «արևմտեան ադրբեջանցիների վերաբնակեցմանն» առնչուող 2 փոփոխութիւն՝ 1) «արևմտեան ադրբեջանցիների» անվտանգութեան ապահովում՝ օտարերկրեայ միջնորդական առաքելութեան երաշխաւորութեամբ։ Հայաստանում պէտք է տեղակայուեն զինուած ուժեր այն երկրից, որը դաշնակից է Ադրբեջանին ու վայելում է վստահութիւն (ակնյայտ է չէ՞ որ երկիրն է)։ Քանի որ Ադրբեջանը չի վստահում Հայաստանին, ինչ-որ փուլից սկսած «արևմտեան ադրբեջանցիներն» իրենք պէտք է ունենան սեփական անվտանգութիւնը կազմակերպելու հնարաւորութիւնն՝ զինուած ստորաբաժանումներ ստեղծելով. 2) «արևմտեան ադրբեջանցիների» ադրբեջաներենով կրթութեան իրաւունքի ապահովում։

Այս առաջարկները «Արևմտեան Ադրբեջան» օկուպացիոն հայեցակարգի նոր զարգացումներ են, որոնք հիմնուած են բացարձակ կեղծիքի վրայ, որ անտեսել չի կարելի։ Ընդ որում, ադրբեջանական իշխանական տարբեր աղբիւրներ նշում են, որ «վերաբնակեցման» ենթակաների թիւը 300,000 է: Դրանք ցոյց են տալիս, որ ադրբեջանական իշխանութեան խաղաղասիրութիւնը կեղծ է, շղարշ է արտաքին աշխարհի համար։ Իրականում, տարուում է Հայաստանն օկուպացնելու քաղաքականութիւն. պարզապէս դա արուում է մարդասիրական քողի ներքոյ։ Սա այն է, ինչ արուեց Արցախի նկատմամբ. սկզբում էթնիկ զտումների իրական նպատակով Արցախի մեկուսացումն էր «էկոակտիվիստներով», յետոյ ադրբեջանական անցակէտի տեղադրումը և Արցախ տանող ճանապարհների ամբողջական արգելափակումը, իսկ դրանից յետոյ էլ զինուած յարձակումներն Արցախի նկատմամբ։ Այս ամենը ցուցադրուել է ադրբեջանական իշխանութեան «Baku TV» հեռուստատեսութեամբ, որտեղ «հիմնաւորուում է» կեղծ փաստեր ներկայացնելով:

Հիմնական աղբիւրը՝ a1plus.am