Ցաւոտ զիջումների մասին խօսքը նախ և առաջ, այսպէս կոչուած, «Զանգեզուրի միջանցքի» մասին է։ Այսինքն՝ հայերին ասում են՝ էլի հող տուեք, մենք ձեզ խաղաղութիւն կտանք։ Այդ մասին հաղորդում է «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանեանի հիւրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատութիւն» կուսակցութեան նախագահ Հրանտ Բագրատեանը։ Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորև.
- Ի՞նչ է նշանակում՝ նշաձող իջեցնել։ Իրենք ասում են՝ Հայաստան պիտի լինի, բայց միջանցքը պիտի տանք։ Յիշենք՝ ինչ եղաւ Արցախի հարցում նշաձողն իջեցնելուց յետոյ։ Արցախը չկայ՛, յանձնեցին։
- Միջին միջանցք կոչուածը թոյլ է տալու Ադրբեջանը կապել Թուրքիայի հետ, ստեղծել թուրանական աշխարհ։ Մեզ ասում են՝ դարձէք թուրանական աշխարհի մի մասը ու որդեգրէք դրա պետական համակարգերի կանոնները։ Դա պանթյուրքիստական ծրագիրն է:
- Իրանի նոր նախագահն ադրբեջանցի չէ՛, Իրանի նոր նախագահն իրանցի է։ Դա Արևմուտքի խօսոյթն է, իսկ Հայաստանում ոմանք, դա չհասկանալով՝ կրկնում են դա։ Մեր ժողովրդի ուղեղը լուանում են։ Մենք դրանով վիրաւորում ենք Իրանին՝ ասելով, որ իրենց նախագահն ադրբեջանցի է, ինչն այդպէս չէ։
- Երբ սկսուեց ռուս-ուկրաինական պատերազմը, թիւրքական աշխարհի շատ պետութիւններ զրկուեցին Ռուսաստանի միջոցով Եւրոպա ապրանքներ արտահանելուց։ Փորձեցին որոնել նոր ճանապարհներ։ Եւ ուրեմն այդ միջանցքը նախատեսուած չէ չոր ապրանքներ տեղափոխելու համար։ Կա մի հատ միջանցք Վրաստանում։ Այդտեղով անցնում է նաւթամուղ և գազամուղ։ Այդ երկաթգիծը ծանրաբեռնուած է 20 %-ով։ Բեռ չկայ, որ բեռնեն։ Սրանք մոգոնեցին Միջին միջանցք տերմինը, որը չինացիների յօրինածը չէ։ Այն մեծ հաւանութիւն ստացաւ եւրոպացիների ու ամերիկացիների կողմից։ Բայց նկատենք, որ Վրաստանով ու Ադրբեջանով անցնող ճանապարհները Միջանցք չեն, ճանապարհ են։ Սա հոգեբանական ճնշում է Հայաստանի վրայ։ Ես վստահ եմ՝ Միջին միջանցք տերմինը յօրինուել ու խրախուսուել է Հայաստանի իշխանութիւնների կողմից։ Ոչ մի Միջին միջանցք էլ չկայ։ Այս տերմինաբանութիւնը կոչուած է միմիայն ռուսներին այստեղից հանելու համար։ Միջին միջանցքը պանթիւրքիզմն է՝ կտրել Հայաստանին Ռուսաստանից ու ուղղել Իրանի դէմ։
- Ադրբեջանը չի կարող Չինաստանի հետ ռազմավարական գործընկեր լինել։ Ադրբեջանը թիւրքական պետութիւն է, իսկ չինացիներն ունեն իւղուրների պրոբլեմը։ Բայց Հայաստանի իշխանութիւնների դաւաճանական, դեբիլ քաղաքականության շնորհիւ Չինաստանն այդ կերպ է լուծում իր 20 միլիոն տոննա բեռը տեղափոխելու հարցը։
Յիշեցնենք, որ Չինաստանի հիւսիս-արևմուտքում դեռևս 1759թ.-ից հիմնականում բնակուում էին թուրքալեզուներ (ույղուրներ, ղազախներ, ղրղըզներ) և մոնղոլներ: Վերջին 100 տարիների ընթացքում իւղուրներն (իւղուր՝ չինարէն նշանակում է հպատակ) առնուազն երեսուն անգամ ապստամբել են Չինաստանի դէմ: Տեղի անջատողական ուժերը յատկապէս մեծ աջակցութիւն են ստանում Թուրքիայից: Իւղուրների իրաւունքների պաշտպանութեամբ զբաղուում է «Համաշխարհային իւյուրական կոնգրես» կազմակերպութիւնը, որը ձևաւորուել է 1992-ին՝ Ստամբուլում։ Չինաստանաբնակ թիւրքերի պաշտպանութեամբ հանդէս են գալիս նաև ԱՄՆ-ը, Իսրայէլը, Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը և Պակիստանը։ Չինաստանը 2019թ. ԱՄՆ-ին բողոք էր յայտնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում իւղուրների վերաբերյալ օրինագծի ընդունման պատճառով, որը կապուած էր Սինցզյան-Իւյուրական ինքնավար շրջանում մարդու իրաւունքների պաշտպանութեան հետ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրինագիծ էր ընդունել Չինաստանում իւյուրներին աջակցելու մասին, որոնց իրաւունքները, ամերիկեան իշխանութիւնների կարծիքով, խախտուում են: Փաստաթղթով պատժամիջոցներ էին նախատեսուում այն չինացի պաշտօնեաների դէմ, որոնք, ԱՄՆ իշխանութիւնների կարծիքով, Սինցզյան-Իւղուրական ինքնավար շրջանում խախտում են մարդու իրաւունքները: Թուրք-չինական յարաբերութիւններում ևս իւյուրական հարցն ունի առաջնային և վճռորոշ նշանակութիւն։
- Զանգեզուրի միջանցքի գործարկումից Հայաստանը ոչինչ չի շահելու։ Հայաստանը յայտնուելու է մեկուսացման մէջ։ Սիւնիքի բնակիչների մի մասը կպայքարի, միւս մասն արագօրէն կստանայ Ադրբեջանի քաղաքացիութիւն, Ադրբեջանն էլ կբերի 160 000 իբր փախստական կվերաբնակեցնի, ու մենք կկորցնենք Սիւնիքը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» 2023թ. նամակ էր ուղղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ խնդրելով աջակցել Հայաստան ադրբեջանցիների անվտանգ վերադարձին։ Բաքուն պետական մակարդակով ավելի վաղ էր շրջանառության մեջ դրել «Արևմտյան Ադրբեջան» և «Արևմտյան Զանգեզուր» կեղծ թեզերը՝ պահանջելով, որպեսզի Հայաստանի մարզերում և Երևանում ապահովեն ավելի քան 300.000 ադրբեջանցիների վերադարձը և վերաբնակեցումը:
- Ժամանակին, ես՝ որպէս վարչապետ, գնացել էի Թուրքիայի վարչապետ Յըլմազի հետ հանդիպելու ու Լևոն Տէր-Պետրոսեանից նամակ էի տարել Թուրքիայի նախագահ Դեմիրելին, ով անմիջապէս կարդաց ու ասաց՝ պէտք է լուծել Մարգարայով սահմանի բացման հարցը։ Թուրքիայի վարչապետ Յըլմազը ձեռնամուխ եղաւ սահմանը բացելու գործին, սակայն ադրբեջանցիները վայնասուն բարձրացրին, ու հարցը փակուեց, իսկ Յըլմազին գործից հանեցին։ Մեսութ Յըլմազը երբեք չէր թաքցնում, որ ինքը մոր կողմից հայ է: Հիմա հայ-թուրքական սահման բացել-փակելու հարց չկայ։ Թուրքիան հայ-թուրքական սահմանը փակեց 1993թ. ապրիլի 4-ին: Թուրքերը փակել են, իրենք էլ թող բացեն։
- Եթէ բացուի հայ-թուրքական սահմանը, մեր գիւղատնտեսութիւնը մեծ հարուած կստանայ, մեծ պլիւսներ չի տա սահմանի բացումը նաև հայ-թուրքական առեւտրի համար։ Իհարկե, սահմանի բացումը կփոխի մեր բեռների լոգիստիկան դէպի Եւրոպա։ Դա առաւելութիւն է։ Թուրքերը Հայաստանը Բաթում չեն դարձնելու, որովհետև Բաթումը նուաճել են տնտեսապէս, իսկ Հայաստանում արդեն, Նիկոլի շնորհիւ, դրա կարիքը չկայ։
- Նոյեմբերի 9-ի փաստաթղթում կորիդոր՝ միջանցք բառն օգտագործուած չէ, այնտեղ գրուած չէ, որ Հայաստանն իր ինքնիշխանութիւնը պիտի զիջի: Ճիշտն այն է, որ Նիկոլը սկզբից դա պաշտպանում էր, բայց բոլորն ասում էին՝ ղալաթ ես արել, չգրէիր:
- Հիմա Նիկոլ Փաշինեանն էլ չի ասում, որ Հայաստանի տարածքը 29.743 քկմ է, չի ասում, որ միջանցք չկայ։ Աւելին, նա արեց մի յիմար բան, ասաց՝ եկէք, բոլոր ճանապարհներով գնացէք, Ալիեւն էլ ասաց՝ 6 հատ միջանցք պիտի տաս։
- Ալեն Սիմոնեանի աչքերի մէջ որ նայում եմ՝ ասֆալտ եմ տեսնում։ Ո՞ր մի վարչապետը կամ ԱԺ նախագահն է ասֆալտի բիզնեսով զբաղուել մինչև սրանք։
- Շատերն են խօսում այն մասին, որ Երևանում այսօր կառուցապատուող շէնքերի շինթոյլտուութիւննեը տալիս են պայմանով, որ այդ շէնքերի երկու հարկերն իշխանութիւններին պէտք է տան:
- Հայաստանը Սահմանադրութիւն փոխելու կարիք չունի։ Խաղաղութեան պայմանագիր կնքելով՝ Հայաստանը հաստատում է, որ տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ, բայց Ադրբեջանը չի ասում, որ չունի։ Հետևաբար՝ Ադրբեջանը պիտի փոխի իր Սահմանադրութիւնը։ Եթէ Նիկոլ Փաշինյանը մնայ, Ադրբեջանը մեզ կարճ ժամանակում կուլ կտա՝ Երևանով հանդերձ։
- 2023թ․ սեպտեմբերին, չնայած Փաշինյանը ռուսներին գցել էր, Ռուսաստանը հակված չէր ռազմական ճանապարհով հօգուտ Ադրբեջանի Արցախի հարցը լուծելուն։ Եթե Փաշինյանը յայտարարում է, որ Արցախն Ադրբեջան է, ռուսական կողմն արդեն հիմք չի ունենում իր խաղաղապահ ուժերն Արցախում պահելու համար։
- Ես չգիտեմ՝ ՌԴ ԱԳ նախարարի պաշտօնաթող աւագ խորհրդական Ալեքսանդր Անանեւը ճի՞շտ է ասում, թէ՞ չէ, բայց Արցախում ադրբեջանական ագրեսիային տեսականօրէն դէմ պէտք է լիներ միայն Ռուսաստանը, որովհետև Ամերիկային ու Եւրոպային պէտք էր, որ ռուսներն իրենց զօրքերը հանեն այդտեղից, հետևաբար՝ նրանք չէին կարող դէմ լինել:
- Արմէն Գրիգորեանը ստում է, Ռուսաստանը չի հրահրել 44-օրյա պատերազմը, Նիկոլ Փաշինեանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:
- Եթէ մենք ուզում ենք ապրել Հայաստանում, երեխայ մեծացնել այստեղ, ուրեմն Անվտանգութեան խորհրդի նախագահ (ԱԽՔ) Արմէն Գրիգորեանը ցմահ պիտի բանտարկուի այնպիսի բանտախցում, որտեղ 40 աստիճան շոգ է։ Նա այլևս երբեք արտայայտուելու հնարաւորութիւն չպիտի ունենայ։ Բոլոր դաւաճանները պիտի յայտնուեն ճաղերի հետևում։
- Կրօնի ազատութիւն ունենալով՝ չի նշանակում քարոզել պետութեան կործանում։ Բոլոր աղանդաւորական կազմակերպությունները պիտի գործեն «Կրօնի մասին» օրէնքի շրջանակներում։
- Վրաստանի՝ «Օտարերկրեայ գործակալների մասին» օրէնքի հետևում ժողովուրդն է կանգնած, և եթէ ժողովուրդը մինչև վերջ պինդ կանգնի, կյաղթի։ Արևմուտքը, բնականաբար, ողջ ուժով պիտի դիմադրի, որ Վրաստանը նոյնպէս դառնայ թուրանական աշխարհի մաս։
- Հայ Առաքելական եկեղեցին օգնում է մեզ միասնական լինել։ Եթէ մի հսկայական կտոր՝ աղանդաւորական կազմակերպութիւնների տեսքով, պոկում ես եկեղեցուց, նշանակում է՝ ուզում ես կործանել պետութիւնը։
- Փաշինյանի իշխանութեան օրօք տնտեսութեան ստուերային հատուածը կտրուկ մեծացել է։ Կիսամեակի բիւջէն հարիւր միլիարդով թերակատարուել է։ Ստուերային տնտեսութիւնը 2024թ․առաջին կիսամեակում 12%-ով աւելին է, քան եղել է 2017թ։ Սա նշանակում է՝ երկիրը թալանում են։ Կերել էք, արա, թալանել էք: Կոռուպցիայի օրինակները բազմաթիւ են։ Դրա համար էլ հիմա Հայաստանի պետական պարտքն աճում է։ Նախորդ իշխանութիւնների ժամանակ երբեք չի եղել այսպիսի բան, ինչ այսօր է կատարուում։
- Բերեմ կոռուպցիայի կոնկրետ օրինակներ: Ինչո՞ւ Երևանը գնեց 250 000 եւրոյի ավտոբուսներ, MAN ավտոբուսներ, որոնք մեզ պէտք չէին, ահաւոր ձևի դանդաղեցնում են երթեւեկութիւնը, և քաղաքում խցանումների պատճառներից մէկը հենց այդ ավտոբուսներն էին, երբ կար 70-80 000 դոլարանոց, 5-րդ սերնդի, իրենց արդարացնող, գազով աշխատող, էկո, չինական ավտոբուսները՝ 12 մետրանոց: Էդ փողով մենք 4 անգամ աւելի շատ չինական ավտոբուս կառնէինք: Ինչո՞ւ է յանկարծ էդ մրցոյթը յաղթում վրացական ընկերութիւն, որը տալիս է MAN-ին: Միանգամից վարի է տուել 15 միլիոն եւրօ:
- Էդ ինչ մի լաւ վիճակի է երկիրը, որ գնացել Բեռլինում նստել, ֆուտբոլ էք նայում։ Ինչի մեր ժամանակ ֆուտբոլ չկա՞ր։ Կամ էդ ֆուտբոլային խաղի տոմսը 3000-10 000 եւրօ է, ինչո՞վ ես առել էդ տոմսը։ Կամ, հերոսութիւ՞ւն ես արել, որ սովորական ինքնաթիռով ես ընտանիքով թռել քո արձակուրդի ժամանակ, նկարում-տարածում ես։ Ցոյց տուր՝ ինչ միջոցներից ես վճարել էդ ամեն ինչի համար: Գրպանից ե՞ս տուել էդ փողը: Հանի, քարտիդ վրայ ծախսը ցոյց տուր, ասա՝ քարտով ծախսը արել եմ: Ինքը սիրում է, չէ՞, հո կանխիկ չէ՞ր տալու էդ փողը: Բանկային էդ բաները հանիր, որովհետև դու հասարակական գործիչ ես: Մանաւանդ դու մի վարչապետ ես, որը եկել է՝ կոռուպցիայի դէմ պայքարի մասին յայտարարելով:
- Հարց եմ տալիս Կենտրոնական բանկին՝ կարո՞ղ եմ դոլարով կամ եւրոյով աւանդ դնել… Այո: Բա աւանդից շահոյթը ինչի՞ դոլարով կամ եւրոյով չես տալիս։
- Թանկացումների դէմ կարելի է պայքարել միայն դրամի արժևորմամբ։
- Այն, ինչ արեց առողջապահութեան նախարար Ավանեսեանը, ուղեղի մէջ հնարաւոր չէ տեղաւորել։ Սովորական ասպիրինը Հայաստանում 4 անգամ աւելի թանկ արժէ, քան այլ երկրներում։ Բժշկական ապահովագրութիւն է անում հիմա էլ։ Բժշկական ապահովագրութիւնն Ավանեսեան Անահիտի խելքի բանը չէ։ ՔՊ-ի արած ապահովագրութեան արդիւնքում, խօսքս յիշէք, սովորական բժշկի գնալու համար 6 ամիս առաջ պիտի հերթագրուենք։ Գնաճը չեն զսպում, որովհետև իրենք մեր բարեկամը չեն, մեր թշնամին են։
- ԱՄՆ նախագահի ընտրութիւններում Թրամփի յաղթելու դեպքում, իհարկէ, Ուկրաինայում պատերազմը կաւարտուի, բայց թիրախում կյայտնուի Չինաստանը: Թրամփի յաղթելը մեզ համար միայն վատ արդիւնքներ կունենայ, որովհետև Հանրապետականները մի քանի անգամ աւելի լաւ կլինեն Ադրբեջանի հետ, քան հիմա Բայդենն է։
Մանրամասները՝ տեսանիւթում։ «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանեանի հիւրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատութիւն» կուսակցութեան նախագահ Հրանտ Բագրատեանն է։
Հիմնական աղբիւրը՝ 168.am