Այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապուած Իրանի դիրքորոշման փոփոխութեան մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականութեանը և Իրանի պաշտօնական դիրքորոշման մէջ այդ հարցում, փոփոխութիւն չի եղել: Այս մասին «Փաստինֆո»-ին հաղորդեց Թեհրանում ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Յունանեսեանը: Նրա փոխանցմամբ` Miran press լրատուականը հաղորդել է Իրանի ԱԳՆ մամլոյ խօսնակ Իսմայիլ Բաղայի այսօր կայացած մամլոյ ասուլիսի մասին, որի […]