Այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապուած Իրանի դիրքորոշման փոփոխութեան մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականութեանը և Իրանի պաշտօնական դիրքորոշման մէջ այդ հարցում, փոփոխութիւն չի եղել: Այս մասին «Փաստինֆո»-ին հաղորդեց Թեհրանում ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Յունանեսեանը:
Նրա փոխանցմամբ` Miran press լրատուականը հաղորդել է Իրանի ԱԳՆ մամլոյ խօսնակ Իսմայիլ Բաղայի այսօր կայացած մամլոյ ասուլիսի մասին, որի ընթացքում պաշտպան խօսել է պարսկական բեռնափոխադրումների մասին և յայտնել, որ իրանական բեռնատարների համար առաջացած խնդիրը տեխնիկական և ոչ քաղաքական ու շուտով Իրանի պատուիրակութիւնը կմեկնի Թուրքիա:
«Իրանական բեռնատարների համար առաջացած խնդիրը տեխնիկական և ոչ քաղաքական խնդիր է:Մեր և Թուրքիայի ջանքերն այն են եղել, որ, նկատի ունենալով բարիդրացիութիւնը և հաշուի առնելով, որ երկուսիս համար կարևոր է երկու երկրների երթուղիներով ապրանքների փոխադրման հարցը, մենք փորձել ենք ինչ-որ կերպ լուծել այդ հարցը։ Հավանաբար շուտով մեր կողմից պատուիրակութիւն կմեկնի Թուրքիա` համապատասխան կառոյցների ներկայացուցիչների ներկայութեամբ հարցը մօտիկից քննարկելու համար: Յուսով ենք, որ հարցը շուտով կլուծուի», — նշել է իրանցի պաշտօնեան: Նշենք, որ ադրբեջանական լրատուամիջոցները այսօր իւրովի էին մեկնաբանել իրանցի պաշտօնեայի խօսքերը ու գրել, թէ իրանական պատուիրակութիւն է առաջիկայում մեկնելու Թուրքիա` «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ բանակցութիւնների համար:
Հիմնական աղբիւրը՝ pastinfo.am