2025 թուականի փետրուարի 13-ին Երևանում նշուեց Արցախի շարժման 37-րդ տարեդարձը, վերահաստատելով Արցախի վերադարձի յոյսը և քննարկուեցին ներկայիս դժուարութիւնները ու բնակիչների իրաւունքների պաշտպանութիւնը:

Ղարաբաղեան շարժման 37-րդ տարեդարձի կապակցութեամբ Երևանում կազմակերպուել է միջոցառում, որին մասնակցել են Շարժման նախաձեռնող խմբի անդամներ ու ակտիվիստներ։

Միջոցառման մասնակիցները մէկ րոպէ լռութեամբ յարգել են Արցախեան բոլոր պատերազմներում զոհուածների յիշատակը։

Արցախի խորհրդարանի նախագահի պաշտօնակատար Գագիկ Բաղունցը ողջունել է ներկաներին՝ ափսոսանք յայտնելով, որ այսպիսի պատմական օրը նրանք Արցախում չեն հանդիպում։ Նա շեշտել է, որ պէտք է ձեռնարկել ամեն մի քայլ, որպէսզի արցախահայության մէջ անսասան մնա Արցախ վերադառնալու յոյսն ու հաւատը։

Շարժման ակտիվիստները տրուել են յիշողութիւններին, վերստին յիշել պատմական իրադարձութիւնները, որոնք շրջադարձօրէն փոխել են Արցախի ճակատագիրը։ Մասնակիցները կիսուել են նաև մտահոգութիւններով, խնդիրներով, որոնց հանդիպում են արցախցիներն այսօր։ Արուել են նաև առաջարկութիւններ, որոնք բխում են արցախցիների շահերից ու նրանց իրաւունքների պաշտպանությանը:

Հիմնական աղբիւրը՝ pastinfo.am