Արման Թաթոյեանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ ահազանգում է այսպէս կոչուած «խաղաղութեան բանակցութիւնների» աւարտից յետոյ Ադրբեջանի կողմից աճող պահանջների մասին։ Նա մասնաւորապէս գրում է. «Այսպէս կոչուած, «խաղաղութեան համաձայնագրի» վերաբերեալ «բանակցութիւնների» աւարտի մասին համայարաբերութիւնից անմիջապէս յետոյ ադրբեջանական գրեթէ բոլոր մեդիա հարթակներով տարբեր պետական-քաղաքական գործիչներ առաջ են բերում (հետևում կանգնած է ադրբեջանական իշխանութիւնը) լրացուցիչ պահանջներ`

  • Հայաստանի կառավարութիւնը պէտք է ապահովի «արևմտեան ադրբեջանցիների» վերադարձ և նրանց անարգել ելումուտ Հայաստան:
  • Այսպէս կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացում այնպէս, ինչպէս դեռ 2021 թ. նոյեմբերին Թուրքիայի նախագահի հետ ասուլիսի ժամանակ յայտարարել էր Ադրբեջանի նախագահը, այն է «Զանգեզուրի միջանցքը» իրար է կապելու ողջ թիւրքական աշխարհը։
  • ՀՀ սահմանադրութեան փոփոխութիւն՝ ըստ ադրբեջանական պահանջների։
  • Հայաստանը պէտք է հատուցում վճարի Ադրբեջանին:

Հայաստանը պէտք է հանդէս գայ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման նախաձեռնութեամբ:

  • Պէտք է տեղի ունենայ Հայաստանի ապառազմականացում և գնուած զէնքերի յանձնում կամ վերադարձ։
  • Հայաստանում պէտք է դադարեցուի Արցախեան առաջին պատերազմի յաղթանակի և պատերազմի մասնակիցների հերոսացումը:

Հայաստանում պէտք է փակուեն այն բոլոր կառոյցներն ու կազմակերպութիւնները, որոնք զբաղուած են ազգային արժէքների տարածմամբ։

  • Ըստ ադրբեջանական իշխանական քարոզչութեան` սրանք այն խնդիրներ են, որ պէտք է լուծուեն «խաղաղութեան համաձայնագրի» ստորագրումից դուրս և նախքան ստորագրումը։

Այնպէս որ՝ բացի այն, որ Հայաստանի իշխանութիւնը սեփական ժողովրդից գաղտնի է պահում այս կենսական կարևորութիւն ունեցող հարցերը, իշխանութեան մնալու մոլեռանդութեամբ թաքցնում են այս ամենը տպաւորութիւն ստեղծելով, թէ իրենք տիրապետում են իրավիճակին, և այդ համաձայնագիրը բխում է Հայաստանի շահերից` ակնյայտ իմանալով, որ դա այդպէս չէ»:

Հիմնական աղբիւրը՝ 168.am