Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը միակն է, ով պաշտպանել է հայկական շահերը Մոլդովայում Եւրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։ Նախագահ Շառլ Միշէլը անցել է Ադրբեջանի կողմը։ Իսկ Փաշինեանը, իրեն դրսևորեց շատ ինքնամփոփ, շատ հետ քաշուած և շատ թոյլ։

Տեղեկութիւններն առ այն, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը Մոլդովայում կայացած յունիսի 1-ի Եւրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից յետոյ հեռախոսային կապ է հաստատել Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազեանի հետ, համապատասխանում են իրականութեանը։
Իր նախագահական ինքնաթիռ նստելուց անմիջապէս յետոյ, Մուրադ Փափազեանը զանգ ստացաւ։ Մակրոնը մեծապէս դժգոհեց այն ձեւից, թէ ինչպէս անցաւ գագաթնաժողովը։ Նա փաստացիօրէն միակը եղաւ, ով գագաթնաժողովում պաշտպանեց հայկական շահերը։ Նախագահ Ալիեւը շատ հաստատակամ իրեն դրսևորեց և լսելի դարձրեց իր ձայնը։ Նախագահ Շառլ Միշէլը անցաւ Ադրբեջանի կողքին։ Իսկ Փաշինեանը իրեն դրսեւորեց շատ ինքնամփոփ, քաշուած և շատ թոյլ։ Արցախահայութեան շահերի միակ պաշտպանը լինելը նախագահ Մակրոնին դրեց շատ անյարմար դրութեան մէջ։

Հիմնական աղբիւրը՝ armactu.fr