Հայաստանն ու Արցախը չդադարող ցնցումների մէջ են, քանզի մեր երկիրը դարձել է աշխարհաքաղաքական կռուախնձոր։ Օրուայ իշխանութիւնն արտաքին քաղաքական վէկտոր է փոխում, նշում է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման համակարգող Անդրանիկ Թևանեանը։
Այդ վէկտորը ոչ թէ արևմտեան է (ինչպես ընկալում են ոմանք կամ ինչպես քարոզուում է), այլ թուրքական։
Հակառակաբանութիւնն իրականում պրոթուրքականութիւնն է։ Պարզապէս դա քօղարկելու համար անունը դնում են արևմտեան, որպէսզի հեշտ վաճառեն։ Այդ «արևմտեան վէկտորի» անվան տակ տեղի է ունենում թուրքական բոլոր նախապայմանների բաւարարում, այդ թուում՝ հայկական ինքնութեան ու հոգևոր–մշակութային ժառանգութեան մերժման տեսքով։
Ի դէպ, տխրահռչակ Բոլթոնը հենց դա էր պահանջում 2018–ին։ Սրանք պարտաճանաչորեն կատարում են ստացած ցուցումները։
Հիմնական աղբիւրը՝ 7or.am