«ԱՄՆ-ում կարծում են, որ Ադրբեջանը շուտով կյարձակուի Հայաստանի վրայ»,- գրում է պ.գ.թ., թուրքագէտ Վարուժան Գեղամեանը։
Ըստ հեղինակաւոր Politico պարբերականի այս գիշեր հրապարակած արտահոսքի` ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը անցեալ շաբաթ մի խումբ կոնգրեսականների հետ հանդիպմանը նշել է, որ ԱՄՆ «տեսնում է հաւանականութիւն, որ առաջիկայ շաբաթներին Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստանի հարաւային շրջաններ»: Խօսքը, ըստ պարբերականի, Սիւնիքի մասին է:
«Հարաւային Կովկասի քարտէզին մէկ հայեացքը բաւական է, որպէսզի հասկանալի լինի, թէ որքան խոցելի վիճակում է Սիւնիքը և որքան սպասելի է Ադրբեջանի և Թուրքիայի յարձակումը։ Եւ, բնականաբար, ոչ մի միջազգային երաշխիք չի աշխատելու։ Միայն ռազմական ուժը՝ համադրուած այդ յարձակմանը դիմադրող տարածաշրջանային ուժերի (Իրան-Ռուսաստան) հետ, կարող է կասեցնել դէպքերի նման զարգացումը»,- գրում է Վարուժան Գեղամեանը։
Հիմնական աղբիւրը՝ panorama.am