
«Չեմ կարծում, որ բանը դրան կհասնի»,- AntiFake TV-ի յութուբյան ալիքի «Իմնեմնիմի» փոթքաստի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք չունի մտավախություն, որ Ադրբեջանի ղեկավարը մի օր էլ իր կամ այլոց արտահանձնում կպահանջի Նիկոլ Փաշինյանից։
Խոսելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գերեւարման հանգամանքների մասին, Սերժ Սարգսյանն ասաց․ «Արցախի նախկին ղեկավարները, ովքեր այսօր գտնվում էին Բաքվում՝ այլընտրանք չունեին։ Երկու տարբերակ կար՝ փախնել գալ Հայաստան, այդպիսով վարկաբեկեին իրենց եւ սրանց հնարավորություն տային քննադատել՝ ասել, թողեցիք ձեր ժողովրդին, եկաք։ Կամ՝ գնալ ինքնազոհության։ Այդ մարդիկ գնացին ինքնազոհողության տարբերակով»։ Սերժ Սարգսյանը հավելեց՝ տարբերակ կար օդային ճանապարհով նրանց էլ էվակուացնել, ինչպես Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին, բայց «որոշ հանգամանքներ դա թույլ չտվեցին»։
«Եվ ես մեծ կասկած ունեմ, որ այդ ցուցակում ընդգրկվել են մարդիկ, ոչ առանց Հայաստանի միջամտության»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ այդ ցուցակի մասին տեղյակ է նաեւ Սամվելը Շահրամանյան եւ կարծում է՝ կգա ժամանակը ինքն այդ մասին կխոսի։
Իր համար տարօրինակ է՝ ինչո՞ւ ադրբեջանցիները պետք է ՊԲ գործող հրամանատարին թույլ տային սահմանը հատել, բայց այն մարդուն ով արդեն երկու տարի ՊԲ հրամանատար չէ, գերեւարեին։ Խոսքը Լեւոն Մնացականյանի մասին է։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գերեւարումն իր համար ցավ է ու ազգային ամոթ․ «Եվ սրանց ՝ ամեն օր խաղաղություն ասելն ինչ-որ հիմք կունենար, եթե այնտեղ հայ գերիներ չունենայինք։ Ո՞րն է խաղաղությունը, որ սահմանին չեն կրակո՞ւմ, է 2018-ի ց առաջ էլ չէին կրակում»։ Գերիների վերադարձը Սերժ Սարգսյանի կարծիքով, լավ նախանշան կլիներ, որ հայկական կողմն էլ է ինչ-որ բան ստանում է։
Ովքե՞ր են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիները
Ադրբեջանական կալանքի ներքո հյուծվող 23 հայ ձերբակալվածներից 8-ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասն են կազմում, 6-ը՝ գերեվարված քաղաքացիական անձինք են և 9-ը՝ հայ ռազմագերիներ։
Առկա է հայ բանտարկյալների ճակատագիրը Հայաստանի Հանրապետությունից խաղաղության բանակցությունների շրջանակներում պահանջած քաղաքական զիջումների հետ կապելու Ադրբեջանի ցինիկ մանևր՝ այս մարդկանց ներկայացնելով մի շարք լուրջ և անհեթեթ մեղադրանքներ։ Ըստ էության, նրանք բոլորն էլ պատանդ են, որոնց Բաքուն օգտագործում է այս կամ այն նպատակին հասնելու համար։
Քաղաքական բանտարկյալներ
Դավիթ Բաբայանը հայ քաղաքական և պետական գործիչ է, քաղաքագետ՝ պատմական գիտությունների դոկտորի կոչումով։
2021-2023 թվականներին նա զբաղեցրել է Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Ծնվել է 1973 թվականի ապրիլի 5-ին Ստեփանակերտում, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում (ԽՍՀՄ), Արցախի պահպանողական կուսակցության հիմնադիր նախագահն է և ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական կոչում։
2023 թվականի սեպտեմբերի 28-ին նա պատանդ է վերցվել Ադրբեջանի իշխանությունների կողմից։
Դավիթ Իշխանյան
Դավիթ Իշխանյանը քաղաքական և պետական գործիչ է, որը զբաղեցրել է Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) Ազգային ժողովի նախագահի պաշտոնը 2023 թվականի օգոստոսից ի վեր՝ ադրբեջանական ագրեսիայից մեկ ամիս առաջ։
Դավիթ Իշխանյանը ծնվել է 1968 թվականի դեկտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԽՍՀՄ) Մարտունու շրջանի Աշան գյուղում։ Նախկինում նա զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոնը։ 2015 թվականին Դավիթ Իշխանյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի անդամ։ Իշխանյանը Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության Բյուրոյի անդամ է։
2023 թվականի հոկտեմբերի 3-ին Դավիթ Իշխանյանը Ստեփանակերտում առևանգվել է ադրբեջանական զորքերի կողմից և տարվել Բաքու։
Արկադի Ղուկասյանը հայ քաղաքական և պետական գործիչ է, Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) երկրորդ նախագահը (1997-2007):
Արկադի Ղուկասյանը ծնվել է 1957 թվականի հունիսի 22-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԽՍՀՄ) Ստեփանակերտ քաղաքում։ Նա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարն էր և ՀՀ նախագահի նախկին հատուկ հանձնարարություններով դեսպանը։
2023 թվականի հոկտեմբերի 3-ին Արկադի Ղուկասյանը Ստեփանակերտում առևանգվել է ադրբեջանական զորքերի կողմից և տարվել Բաքու։
Արայիկ Հարությունյանը հայ քաղաքական և պետական գործիչ է, Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) նախկին նախագահը (2020-2023 թթ):
Արայիկ Հարությունյանը ծնվել է 1973 թվականի դեկտեմբերի 14-ին, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԽՍՀՄ) Ստեփանակերտ քաղաքում։ Ունի տեխնիկական գիտությունների դոկտորի կոչում։ Նախկինում՝ Ազգային ժողովի պատգամավոր, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը զբաղեցրել է պետական նախարարի պաշտոնը (2017-2020)։
Արայիկ Հարությունյանը պատանդ է վերցվել և առևանգվել Բաքու Ադրբեջանի իշխանությունների կողմից 2023 թվականի հոկտեմբերի 3-ին։
Դավիթ Մանուկյանը գեներալ-մայորի կոչումով հայ զինվորական է։
Դավիթ Մանուկյանը ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 15-ին Ջերմուկում (Հայկական ԽՍՀ) (ԽՍՀՄ)։ ՀՀ զինված ուժերում և Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության պաշտպանության բանակում (1992-2022) զբաղեցրել է տարբեր զինվորական պաշտոններ։ Որպես Արցախի պաշտպանության բանակի նախկին առաջին հրամանատարի տեղակալ՝ նա թոշակի է անցել զինվորական ծառայությունից 2022 թվականին։
Դավիթ Մանուկյանը առևանգվել է 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ Արցախի այլ քաղաքացիների հետ Հայաստան մուտք գործելիս՝ Հակարիի կամրջի վրա գտնվող անօրինական անցակետում, որը Ադրբեջանի կողմից տեղադրվել էր Բերձորի (Լաչինի) միջանցքի անօրինական շրջափակումից հետո։
Լյովա (Լևոն) Մնացականյանը հայ զինվորական է, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) պաշտպանության նախարար (2015-2018) և գեներալ-լեյտենանտ։
Լևոն Մնացականյանը ծնվել է 1965 թվականի սեպտեմբերի 14-ին, Ստեփանակերտում, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում (ԽՍՀՄ)։ Եղել է պաշտպանության բանակի հրամանատար և շտաբի պետի առաջին տեղակալ։ Լևոն Մնացականյանը 2023 թվականի սեպտեմբերի 29-ին առևանգվել է ադրբեջանական ուժերի կողմից Արցախի այլ քաղաքացիների հետ Հայաստան մուտք գործելիս՝ Հակարիի կամրջի վրա գտնվող անօրինական անցակետում, որը Ադրբեջանի կողմից տեղադրվել էր Բերձորի (Լաչինի) միջանցքի անօրինական շրջափակումից հետո։
Բակո Սահակյանը հայ քաղաքական և պետական գործիչ է։ Սահակյանը Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) երրորդ և ամենաերկար պաշտոնավարած նախագահն է՝ 2007 հուլիսից մինչ 2020 մայիս։ Կրում է Հայաստանի զինված ուժերի գեներալ-մայորի կոչում։ Նա ծնվել է 1960 թվականի օգոստոսի 30-ին Ստեփանակերտում, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում (ԽՍՀՄ): Արցախի Հանրապետության ներքին գործերի նախկին նախարար և Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն։
Բակո Սահակյանը առևանգվել է Ստեփանակերտում և 2023 թվականի հոկտեմբերի 3-ին ադրբեջանական ուժերի կողմից տեղափոխվել Բաքու։
Ռուբեն Վարդանյանը հայ գործարար, բարերար, հասարակական և քաղաքական գործիչ է։ Ծնվել է 1968 թվականի մայիսի 25-ին Երևանում, Հայկական ԽՍՀ (ԽՍՀՄ): 2022 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 27-ը Վարդանյանը զբաղեցրել է Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) պետական նախարարի (վարչապետի) պաշտոնը։ Ռուբեն Վարդանյանը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրն է։
Ռուբեն Վարդանյանը առևանգվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ նա, արցախցի այլ քաղաքացիների հետ, մտնում էր Հայաստան Հակարի կամրջի վրա գտնվող անօրինական անցակետով, որը տեղադրվել էր Ադրբեջանի կողմից Բերձորի (Լաչին) միջանցքի անօրինական շրջափակումից հետո։
Քաղաքացիական կալանավորներ
Մադաթ Բադայան
Ծնվել է 15 սեպտեմբեր 1952 թ
71 ամյա հովիվը 2023 թ սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո հայտարարված էր որպես անհետ կորած։ 2023 թ նոյեմբերի 2-ին Բաքուն հայտարարեց նրա կալանավորման մասին։
Ռաշիդ Բեգլարյան
Ծնվել է 2 նոյեմբեր 1962 թ
Կալանավորվել է 2023 թ օգոստոսի 1-ին, Արցախի ադրբեջանական պաշարման ընթացքում, երբ ոտքով անցնում էր Աղավնո գյուղով, որը նախորդ տարի անցել էր ադրբեջանական վերահսկողության տակ։
2024 թվականի հուլիսի 12-ին Բաքվի զինվորական դատարանում տեղի ունեցած ձևական դատավարության ժամանակ Բեգլարյանը մեղավոր է ճանաչվել 1990-ականների սկզբին Արցախյան առաջին պատերազմին մասնակցելու համար ռազմական հանցագործությունների մեջ և դատապարտվել 15 տարվա ազատազրկման։
Դավիթ Դավթյան
Ծնվել է 5 փետրվար 1993 թ
Մարդասիրական օժանդակության աշխատակիցն առևանգվել է (իր համախոհ Գևորգ Սուջյանի հետ) 2020 թ նոյեմբերի 11-ին (նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունից հետո) Արցախի Բերձոր-Շուշի ճանապարհին։
2021 թ հուլիսի 28-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի ունեցած ձևական դատավարության ժամանակ Դավթյանն ու Սուջյանը դատապարտվել են լրտեսության մեջ և դատապարտվել 15 տարվա ազատազրկման։
Վիգէն Էօլճեքճեան
Ծնվել է 12 հուլիս 1979 թ
2020 թ նոյեմբերի 10-ին, 2020 թ պատերազմի հրադադարի ուժի մեջ մտնելուց ժամեր անց, լիբանանում ծնված ՀՀ քաղաքացի Էօլճեքճեանն առևանգվել է Արցախի Շուշի քաղաքում իր հետ ճամփորդող լիբանանահայ ընկերոջ՝ Մարալ Նաջարյանի հետ։
2021 թ հունիսի 14-ին Յասամալի շրջանային դատարանում կայացած ձևական դատավարության ժամանակ Էուլջեքյանը մեղադրվոր է ճանաչվել ահաբեկիչ և վարձկան լինելու մեջ և դատապարտվել 20 տարվա ազատազրկման։
Գևորգ Սուջյան
Ծնվել է 21 հունվարի 1989 թ
Մարդասիրական օժանդակության աշխատակիցն առևանգվել է (իր համախոհ Դավիթ Դավթյանի հետ) 2020 թ նոյեմբերի 11-ին (նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունից հետո) Արցախի Բերձոր-Շուշի ճանապարհին։
2021 թ հուլիսի 28-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի ունեցած ձևական դատավարության ժամանակ Սուջյանն ու Դավթյանը դատապարտվել են լրտեսության մեջ և դատապարտվել 15 տարվա ազատազրկման։
Վագիֆ Խաչատրյան
Ծնվել է 28 հոկտեմբեր 1955 թ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Խաչատրյանին տարհանում էին Արցախից՝ ՀՀ-ում շտապ բուժօգնություն ստանալու նպատակով, երբ 2023 թվականի հուլիսի 29-ին ադրբեջանցի սահմանապահները նրան առևանգեցին Լաչինի միջանցքի անցակետից։
Նրա ձևական դատավարությունը իրականացվել է Յասամալի շրջանային դատարանում՝ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Ջամալ Ռամազանովի նախագահությամբ, 2023 թ հոկտեմբերի 13-ին, որտեղ նրան անհիմն մեղադրանք է առաջադրվել 1990-ականներին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում «ցեղասպանություն» կատարելու մեջ։ Նոյեմբերի 7-ին նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ Հետագա բողոքարկումը մերժվել է։
Ռազմագերիներ
Դավիթ Ալավերդյան
Տարիք՝ 36 տ
Ձերբակալման ժամանակ՝ սեպտեմբեր 2023 թ
Ձերբակալման վայր՝ Արցախ
Լևոն Բալայան
Տարիք՝ 46 տ
Ձերբակալման ժամանակ՝ սեպտեմբեր 2023 թ Ձերբակալման վայր՝ Արցախ
Վասիլի Բեգլարյան
Տարիք՝ 31 տ
Ձերբակալման ժամանակ՝ սեպտեմբեր 2023 թ Ձերբակալման վայր՝ Արցախ
Էրիկ Ղազարյան
Տարիք՝ 39 տ
Ձերբակալման ժամանակ՝ սեպտեմբեր 2023 թ
Ձերբակալման վայր՝ Արցախ
Ալյոշա Խոսրովյան
Տարիք՝ 56 տ
Ձերբակալման ժամանակ՝ 3 հոկտեմբեր 2020 թ
Ձերբակալման վայր՝ Արցախ
Նրա (և Լյուդվիգ Մկրտչյանի) ձևական դատավարությունը տեղի է ունեցել 2021 թ հունիսին Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում։ Խոսրովյանը դատապարտվել է 1990-ականներին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գերեվարված ադրբեջանցի պատանդներին խոշտանգելու մեղադրանքով և 2021 թ օգոստոսի 2-ին դատապարտվել 20 տարվա ազատազրկման։
Գարիկ Մարտիրոսյան
Տարիք՝ 52 տ
Ձերբակալման ժամանակ՝ սեպտեմբեր 2023 թ
Ձերբակալման վայր՝ Արցախ
Լյուդվիգ Մկրտչյան
Տարիք՝ 54 տ
Ձերբակալման ժամանակ 20 հոկտեմբեր 2020թ
Ձերբակալման վայր՝ Արցախ
Նրա (և Ալյոշա Խսորովյանի) ձևական դատավարությունը տեղի է ունեցել 2021 թ հունիսին Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում։ Մկրտչյանը դատապարտվել է 1990-ականներին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գերեվարված ադրբեջանցի պատանդներին խոշտանգելու մեղադրանքով և 2021 թ օգոստոսի 2-ին դատապարտվել 20 տարվա ազատազրկման։
Մելիքսեթ Փաշայան
Տարիք՝ 53 տ
Ձերբակալման ժամանակ՝ սեպտեմբեր 2023թ
Ձերբակալման վայր՝ Արցախ
Գուրգեն Ստեփանյան
Տարիք՝ 37 տ
Ձերբակալման ժամանակ՝ սեպտեմբեր 2023թ
Ձերբակալման վայր՝ Արցախ
Հիմնական աղբյուր՝ aravot.am / armactu.fr

