«Տարածքային ամբողջականութիւն» ասելով՝ Ալիեւը նկատի ունի, մասնաւորապէս, Լեռնային Ղարաբաղի ընդգրկումը Ադրբեջանի կազմում։ Ճիշտ այնպէս, ինչպէս Նիկոլ Փաշինեանը։ Ահա թէ ինչու ամանորեայ ելոյթում «ժողովրդական վարչապետը» խօսեց 29800 քառակուսի կիլոմետր Հայաստանի մասին ու շատ թռուցիկ կերպով անդրադարձաւ շրջափակուած Արցախին։

«Անցեալ տարի Ադրբեջանի ժողովրդին ուղղուած ամանորեայ ուղերձում ես իմ համոզմունքս յայտնեցի, որ 2022 թուականը մեր երկրի համար կլինի բեղմնաւոր տարի»-, նշել է Ալիեւը։ «Դա հենց այն է, ինչը տեղի ունեցաւ։ Մենք հասել ենք մեր բոլոր նպատակներին, իսկ Ադրբեջանը էլ աւելի է ուժեղացել։ Պատմական յաղթանակը, որը մենք տարանք երկու տարի առաջ մարտի դաշտում, իրագործուել է նաև քաղաքական առումով: Անցեալ հոկտեմբերին Հայաստանը պաշտօնապէս ճանաչեց մեր երկրի «տարածքային ամբողջականութիւնն» ու ինքնիշխանութիւնը՝ Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումների ժամանակ։ Կարծում եմ, մենք այժմ ունենք բոլոր նախադրեալները՝ Հայաստանի հետ խաղաղութեան պայմանագիր կնքելու համար, ինչը հնարաւոր է Ադրբեջանի առաջարկած հինգ յայտնի սկզբունքների հիման վրայ»,- ասել է Ալիեւը, յայտնում է azernews.az-ը:

«Տարածքային ամբողջականութիւն» ասելով՝ Ալիեւը նկատի ունի, մասնաւորապէս, Լեռնային Ղարաբաղի ընդգրկումը Ադրբեջանի կազմում։ Ճիշտ այնպէս, ինչպէս Նիկոլ Փաշինեանը։ Ահա թէ ինչու ամանորեայ ելոյթում «ժողովրդական վարչապետը» խօսեց 29800 քառակուսի կիլոմետր Հայաստանի մասին ու շատ թռուցիկ կերպով անդրադարձաւ շրջափակուած Արցախին»,- գրում է 7or.am-ը։

«Այս տարի իրականացուած մի շարք ռազմական գործողութիւններ ևս մէկ անգամ ապացուցեցին մեր բանակի մարտունակութիւնը։ «Ֆարրուխ», «Վրէժ» գործողութիւնը և այս տարուայ սեպտեմբերին Ադրբեջանի և Հայաստանի սահմանի երկայնքով տեղի ունեցած ռազմական բախումները մեզ բերեցին ևս մէկ նշանակալի յաղթանակ: Այս սահմանային բախումների արդիւնքում Ադրբեջանը հիմնուել է ռազմավարական առումով շահաւէտ բազմաթիւ դիրքերում, ասել է նա։ Ժամկէտից շատ շուտ՝ օգոստոսի 26-ին, մենք ազատագրեցինք Լաչինը [ ի նկատի ունի հայկական Բերձորը ] և հետ գրաւեցինք Լաչինի շրջանի Զաբուխ [ ի նկատի ունի հայկական Աղաւնոն ] և Սուս գիւղերը։ Սա նոյնպէս բացառիկ ձեռքբերում է։ Լաչինում շարունակւում են շինարարական և վերականգնողական լուրջ աշխատանքներ։ Վստահ եմ, որ 2023 թուականին մենք ապահովում ենք նախկինում առաջին տեղահանուած Լաչինի բնակիչների վերադարձը հայրենի հողեր»,- azernews.az-ի փոխանցմամբ՝ ասել է Ալիեւը։

«Այս տարի մենք էլ աւելի ենք ամրապնդել մեր ռազմական հզօրութիւնը։ Կոնկրետ այս տարածքը միշտ էլ մեծ ուշադրութեան է արժանացել, և Ադրբեջանն իր ռազմական հզօրութիւնը ցուցադրել է Ղարաբաղեան Երկրորդ պատերազմում։ Պատերազմից յետոյ երկու տարուայ ընթացքում մենք ուժեղացրել ենք մեր ռազմական ներուժը՝ բարեփոխումների իրականացման, նոր զինուած ստորաբաժանումների ստեղծման և մեր բանակի առաջաւոր սպառազինութիւնների և տեխնիկայի մատակարարման միջոցով։ Միաժամանակ, այս տարի Աղալի գիւղում կեանքը վերականգնուել է։ Առաջին նախագիծն արտավարած է, իսկ Զանգիլանցիները [ ի նկատի ունի հայկական Կովսականը ] վերադարձել են հայրենիք։ Սա պատմական ձեռքբերում է, քանի որ պատերազմից երկու տարուց էլ քիչ անց, ընդամէնը մէկուկէս տարում մենք ապահովեցինք առաջին նախկինում տեղահանվածների վերադարձը հայրենի հող և ստեղծեցինք նրանց համար կեանքի հիանալի պայմաններ։ Սա ևս մէկ անգամ ցոյց է տալիս մեր պետութեան հզօրութիւնը, մեր անսասանութիւնը և մեր ազգի արժանապատուութիւնը։ Դա ցոյց է տալիս, որ մեր քաղաքացիները կապուած են իրենց պապենական հողերին։ Ինչպէս ասում են՝ տան պէս տեղ չկայ։ Նոյնիսկ երիտասարդները, երեխաներն ու դպրոցականները, որոնք երբեք չեն տեսել այդ վայրերը, մեծ ոգևորութեամբ վերադարձան Աղալի։ Սա եւս մէկ անգամ ցոյց է տալիս մեր ազգի արժանապատւութիւնը։ Սա ցոյց է տալիս, որ տեղահանուածներն անհամբեր սպասում են վերադարձի օրուան»,- ասել է Ալիեւը իր ամանորեայ ուղերձում՝ ըստ azernews.az-ի:

Յիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի Զանգիլանի [ Կովսական ] հարցերով յատուկ ներկայացուցիչ Վահիդ Հաջիեւի խօսքով՝ Զանգիլանի շրջանի Աղալի գիւղում արդեն իսկ 2022-ի յունիսին բնակութիւն էր հաստատել 41 ընտանիք՝ 201 անձ, եւ ընդհանուր առմամբ այդ գիւղում վերաբնակեցնելու ցանկութիւն էր յայտնել 1357 ադրբեջանցի, ըստ azatutyun.am-ի:

Փաշինեանի ամանորեայ ուղերձի հիմնական թեման այն էր, որ Արցախը պէտք է զիջել՝ Հայաստանի 29800 քառակուսի կիլոմետրը պահպանելու համար։ Նա անդրադարձաւ Եղիշէ Չարենցին ու Յովհաննէս Թումանեանին՝ նրա դաւաճանական ծրագրին «լեգիտիմութիւն» տալու համար։ Սեփական դաւաճանութիւնն արդարացնելու համար՝ ցանկանում է վերջիններիս դարձնել իր յանցակիցը։ Ասել է թէ՝ Փաշինեանի կոռումպացուած մարդկային տեսակը հասել է նաև Չարենցին ու Թումանեանին, զարմանում է 7or.am-ը։

Դրա դիպուկ պատասխանը հնչում է հրապարակախօս Կարպիս Փաշոեանի Ֆեյսբուքեան էջում․ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինեանը՝ 2023-ի համար հայ դասականների շարքում առանձնացրեց Եղիշէ Չարենցին և Յովհաննէս Թումանեանին։ Իրօք՝ ինչո՞ւ։ Փաշոեանը հիմնաւորում է, որ այս ընդգծումը իրենից ներկայացնում է շատ պարզ քաղաքական ուղերձ։ « Ըստ այդ ուղերձի Նայիրին միֆ էր ու հեքիաթ, և այդ միւթոսի մէջ Վանի, Բայազետի, Մուշի, Կարսի կողքին իր տեղն է գտել նաև Արցախը՝ որպէս մի ցնորք»,- գրել է նա Facebook-ում՝ ըստ mamul.am-ի։

Յիշեցնենք, որ «Երկիր Նայիրի» վէպը հայ նշանաւոր գրող Չարենցի ստեղծագործութիւններից է, որը գրուել է 1921-1924 թուականներին։ Մինչդեռ որ Թումանեանի հանրայայտ հեքիաթ «Մի կաթիլ մեղրը» այլաբանօրէն անդրադառնում է հայ-թաթարների (ադրբեջանցիների անուանումը դեռեւս 20-րդ դարի սկզբին) բախումներին՝ նուազեցնելով նրանց հիմնապատճառները։

«Իսկ Թումանեանն էլ հայ-թաթարական (ադրբեջանական) երկխօսութիւն խորհրդանիշներից մեկն է, չէ՞ որ հենց ինքն էր ցարիզմի կողմից հրահրուած հայ-թաթարական արիւնալի բախումներից յետոյ շրջում գիւղից գիւղ և հաշտութեան ու համակեցութեան կոչեր անում։»,- mamul.am-ի փոխանցմամբ՝ յիշում է Կարպիս Փաշոեանը։

Սակայն Նիկոլ Փաշինեանի նախնական պլանը ոչ մի կերպ «Հայաստանի 29800 քառակուսի կիլոմետրը» չէ, նշում է 7or.am-ը։ Նրա իրական ծրագիրը պարզապէս սեփական մաշկը փրկելն է: Նախկինում այս նոյն կաշին փրկելու համար պէտք էր գոռալ՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Հիմա պէտք է գոռալ՝ 29800 քառակուսի կիլոմետրը Հայաստանն է, ինչը նշանակում է, որ Հայաստանին վտանգ է սպառնում, ինչպէս սպառնում Արցախին, երբ նա բղաւում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», գրում է 7or.am-ը։

Յիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանի «Արցախը Հայաստան է և վերջ» արտայայտութիւնը հունից էր հանել Բաքվին։ Ադրբեջանի նախագահի արտաքին կապերի վարչութեան ղեկավարը խստօրէն դատապարտել էր 2019 թուականի օգոստոսին Ստեփանակերտում հանրահաւաքի ժամանակ արուած այս յայտարարութիւնը, ըստ 2019 թուականի օգոստոսի 9-ին Facebook-ում «Զարթօնք Մեդիա»-յի հրապարակման:

Փաշինեանը ելոյթ էր ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ յաջորդ օրը Արցախի մայրաքաղաքում կայանալիք Համահայկական 7-րդ խաղերի բացման արարողութեանն ընդառաջ։ Արարողութեանը ներկայ են եղել հազարաւոր հայեր՝ աշխարհի տարբեր ծայրերից։ Իր ելոյթում Փաշինեանը նաև ասել է, որ «միայն հայերը կարող են ինքնուրոյն որոշել իրենց ճակատագիրը»՝ նկատի ունենալով հայ ազգի ներուժը Հայաստանում, Արցախում և Սփիւռքում, յայտնել էր «Զարթօնք Մեդիա»-ն (Zartonk Media) Facebook-ում։ Իսկ ա՞յժմ, ըստ նոյն Փաշինեանի՝ ո՞չ հայերը միմիայն կարող են որոշել հայերի ճակատագիրը։

«Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, դա մեր պատմական և անբաժանելի հողն է»,- ադրբեջանական «Թուրան» լրատուական գործակալութեան փոխանցմամբ՝ այն ժամանակ ասել է Հիքմեթ Հաջիեւը։ Փաշինեանի խօսքերը «սադրիչ» համարելով՝ Հաջիեւը այդ օրերին պնդել էր, որ այս հռետորաբանութեամբ Հայաստանի ղեկավարութիւնը տարածաշրջանը հասցնում է «լուրջ ճգնաժամի» շեմին։ «Ոչ ոք թող չկասկածի, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականութիւնը։ Հետևանքների պատասխանատուութիւնը կրում է հայկական կողմը»,- Փաշինեանի յայտարարութիւններից յետոյ ասել է Հաջիեւը, նշուած է «Զարթօնք մեդիա»-յի (Zartonk Media) ֆեյսբուքեան էջում։

Ահա թէ ինչպէս է Նիկոլ Փաշինեանը հրահրել 44-օրյա պատերազմը՝ կասեցնելով բանակցային գործընթացը և կասկածի տակ դնելով բանակցութիւնների հիմք հանդիսացող արցախահայության ինքնորոշման սկզբունքը։

«Փաշինեանը հիմա հանդէս է գալիս իբրեւ առաջնորդ և յայտարարում, որ 29800 քառակուսի կիլոմետրանոցը իր կարմիր գիծ է, եւ եթէ դա ճիշտ է, ապա ի՞նչ է անում Փաշինեանի իշխանութիւնը, երբ թշնամին անցնում է այս կարմիր գիծը 150 քառակուսի կիլոմետրով։ Ոչինչ չի անում։ Փաշինեանը դրանում մեղադրում է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին։ Նշանակում է, որ եթէ թշնամին մտնի Երեւան, Փաշինեանը միմիայն Ռուսաստանին է մեղադրելու, եւ ոչ թշնամուն։ Ադրբեջանը Թուրքիայի յորդորով փակել է «Լաչինի միջանցքը», բայց Փաշինեանը չի քննադատել Թուրքիային, փոխարէնը մեղադրում է ռուսներին, որոնք համագործակցում են։ Ըստ այդմ՝ աւելի քան ակնյայտ է, որ Փաշինեանին պէտք է իշխանութիւնից հեռացնել, եւ վերջ»,- հրապարակում է 7or.am-ը։

Հիմնական աղբիւրը՝ 7or.am