« Երկաթուղիները պահպանելու […] պատրուակով, անհրաժեշտ է Հայաստանի ողջ տարածքում հաստատել մեր ռազմական վերահսկողութիւնը և այդպիսով վերահսկել նաև Թուրքիան Ադրբեջանի հետ կապող բոլոր ճանապարհները »,- խորհուրդ է տալիս Մուստաֆա Քեմալը։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյեանը յայտարարել է, որ Հայաստանը ցանկանում է Թուրքիայի հետ լիարժէք կարգաւորում, գրում է azatutyun.am.-ը։ «Կցանկանայի վերահաստատել Հայաստանի պատրաստակամութիւնն ու ցանկութիւնը տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու, Թուրքիայի հետ յարաբերութիւնները լիովին կարգաւորելու, դիւանագիտական ​​համայարաբերութիւններ հաստատելու և հայ-թուրքական սահմանը լիովին բացելու համար»,- երկրաշարժից յետոյ Թուրքիա կատարած իր այցի շրջանակներում իրականացուած բանակցութիւնների աւարտին նշել է հայ դիւանագէտը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Հայաստանի արտգործնախարարի յայտարարութիւնը՝ Աթաթուրքի մեծ դիմանկարի ներքոյ, Հայաստանում խիստ քննադատութեան տեղիք տուեցին։ Այսպէս, իրաւապաշտպան, հայ մտաւորական Աւետիք Իշխանեանն ֆեյսբուքեան իր էջում գրում է, որ այս իշխանութիւնները « մարմնավաճառներ, ո՛չ հայրենավաճառներ » են։ Իշխանեանը նշում է, որ « Հայաստանի տարբեր տրամաչափի ստրուկ-պաշտօնեաներ ամեն առիթով անգիր արած կրկնում են իրենց ստրկատիրոջ ցանկութիւնը․- Հայաստանը միշտ պատրաստ է բացել հայ-թուրքական սահմանը։ «Այսինքն, անկախ Թուրքիայի մեր հանդէպ պահուածքից, պահանջներից, մենք պատրաստ ենք, այլ բառ չեմ գտնում՝ տրուելու»,- ըստ yerevan.today-ի։

«Սա նման է, երբ մարմնավաճառը յաճախորդին ասի․- Ինձ հետ ինչ ուզում ես արա,միևնոյն է, ցանկացած պահի ես պատրաստ եմ տրուելու։ Ինչպէս յայտնի է, մարմնավաճառներն իրենց մարմինը վաճառում են»։

Այս համատեքստում յիշենք, որ Արարատ Միրզոյեանն այս խօսքերը հնչեցրել է Աթաթուրքի (բառացի՝ «թուրք-հայր») դիմանկարի ներքոյ, այսինքն՝ մի լսարանում, ուր հետևում են Աթաթուրքի ուսմունքին։

Աւելի լաւ հասկանալու համար, թէ ներկայումս ինչ է տեղի ունենում, կարևոր է յիշատակել, թէ ինչ է ասել Աթաթուրքը Հայաստանի հետ խաղաղութեան մասին։ Մէջբերում՝ Մուստաֆա Քեմալ. «Պայքար Հայաստանի Հանրապետութեան դէմ»-ից՝ քաղուած Արթուր Եղիազարեանի ֆեյսբուքյան էջից։

«… Բացարձակապէս անհրաժեշտ է, որ Հայաստանն արանքում քաղաքականապէս և նիւթականապէս կործանուի.

Սրանից հետևում է, որ հայերի հետ հրադադարի սովորական պայմանագրով պայմանաւորած մեր նահանջը քննարկման առարկայ չի կարող լինել։
Զինադադարի սկզբունքները, որոնք մենք փոխանցել ենք հայերին, պէտք է ուղղուած լինեն ոչ թէ մեր Հայաստանից հեռանալուն, այլ՝ Եւրոպայի առջև խաղաղ երևալուն և հայերին մոլորեցնելուն։

Ներկայումս խիստ անհրաժեշտ է հայկական բանակի զօրացրումը և զինամթերքի առգրաւումը` դրանով իսկ կանխելով նրանց ռազմական կառուցուածքի վերականգնումը։

Երկաթուղիները պահպանելու և մահմեդական բնակչութեան իրաւունքները պաշտպանելու պատրուակով, անհրաժեշտ է Հայաստանի ողջ տարածքում հաստատել մեր ռազմական վերահսկողութիւնը և այդպիսով վերահսկել նաև Թուրքիան Ադրբեջանի հետ կապող բոլոր ճանապարհները։

Վերոնշեալ նպատակին պէտք է հասնել թաքնուած և փափուկ ձևով, ինչպէս խաղաղութեան պայմանագրի տեքստում, այնպէս էլ՝ դրանից բխող գործողութիւններում ։
Պայմանն այն է, որ այն հայութեան աչքում միշտ ներկայացուի որպէս խաղաղ»:

Հրճուե՞նք, որ Արարատ Միրզոյեանն օգնում է Թուրքիային իրագործել Աթաթուրքի ծրագրերը։

«Հետաքրքիր է հայրենիքը որքա՞ն գումարով են վաճառել հայրենավաճառները»,- հարցնում է Իշխանեանը:

Հիմնական աղբիւրը՝ yerevan.today