Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղութեամբ տեղակայուած հայկական դիրքի ուղղութեամբ, ինչի հետևանքով ՀՀ ՊՆ զինծառայող է զոհուել։
Զոհուած զինծառայողն է՝ Էդգար Վահանի Սուլեյմանեանը (2003թ.):
Այս մասին յայտնում է ՊՆ-ն, ըստ yerkir.am-ի։
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել վիրաւոր զինծառայողին տեղափոխող շտապօգնութեան մեքենայի ուղղութեամբ: Շտապօգնութեան մեքենայի ուղղութեամբ հակառակորդի բացած կրակից վիրաւորում է ստացել նաեւ բուժակը:
Շտապօգնութեան մեքենան ու բուժանձնակազմը թիրախելը միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերի խախտում է, ասուում է Սոթքի ուղղութեամբ ադրբեջանական զինուած ուժերի ագրեսիայի արդիւնքում միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերի խախտման առնչութեամբ յայտարարել է ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Անահիտ Մանասեանը։
Հիմնական աղբիւր՝ yerkir.am