Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սոթքի մերձակայքում գտնուող հայկական դիրքերի ուղղութեամբ, ինչի հետևանքով զոհուել է մէկ զինծառայող՝ Էդգար Սուլեյմանեանը (ծնուած 2003 թ.): Նրանք կրակել են նաև շտապօգնութեան մեքենայի վրայ և վիրաւորել փրկարարին։ Մարդու իրաւունքների պաշտպան Անահիտ Մանասեանը դատապարտել է միջազգային մարդասիրական իրաւունքի այս խախտումը։

Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում,  Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղութեամբ տեղակայուած հայկական դիրքի ուղղութեամբ, ինչի հետևանքով ՀՀ  ՊՆ զինծառայող է զոհուել։

Զոհուած զինծառայողն է՝ Էդգար Վահանի Սուլեյմանեանը (2003թ.):
Այս մասին յայտնում է ՊՆ-ն, ըստ yerkir.am-ի։

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել վիրաւոր զինծառայողին տեղափոխող շտապօգնութեան մեքենայի ուղղութեամբ: Շտապօգնութեան մեքենայի ուղղութեամբ հակառակորդի բացած կրակից վիրաւորում է ստացել նաեւ բուժակը:

Շտապօգնութեան մեքենան ու բուժանձնակազմը թիրախելը միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերի խախտում է, ասուում է Սոթքի ուղղութեամբ ադրբեջանական զինուած ուժերի ագրեսիայի արդիւնքում միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերի խախտման առնչութեամբ յայտարարել է ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Անահիտ Մանասեանը։

Հիմնական աղբիւր՝ yerkir.am