Թովմասեանը կոչ արեց աշխարհասփիւռ հայութեանը, Հայաստանի եւ Արցախի ճակատագրով մտահոգ հասարակութեանը սատար կանգնել Արցախին․ մենք այլեւս յապաղելու ժամանակ չունենք, իւրաքանչիւր վայրկեանը թանկ է մեր ապագան փրկելու համար, այս ծանր ժամանակներում հայրենիքին ծառայելը պարտք է, հայրենիքը՝ պաշտպանելը մասնագիտութիւն:

Ի՞նչ իրաւունքների, անվտանգութեան եւ երաշխիքների մասին կարող է խօսքը լինել, երբ Ադրբեջանն անօրինաբար 162 օր Արցախը պահում է լիակատար շրջափակման մէջ՝ շարունակելով 1980-ականներից Արցախի ժողովրդի էթնիկ զտման քաղաքականութիւնը: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, յայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասեանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնից յետոյ, ըստ որի Արցախը Ադրբեջանի տարածք է, Արցախի Ազգային ժողովում գումարուած արտահերթ նիստի ժամանակ:

«Հայաստանի վարչապետը, անտեսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակագիրը , հրապարակաւ յայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86 600 կմ տարածքային ամբողջականութիւնը, որը ըստ Նիկոլ Փաշինեանի՝ ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը, սակայն Լեռնային Ղարաբաղի բնակչութեան անվտանգութեան հարցը պէտք է քննարկուի Բաքու-Ստեփանակերտ երկխօսութիւն: Ի՞նչ իրաւունքների, անվտանգութեան եւ երաշխիքների մասին կարող է խօսքը լինել, երբ Ադրբեջանն անօրինաբար 162 օր Արցախը պահում է լիակատար շրջափակման մէջ՝ շարունակելով 1980-ականներից Արցախի ժողովրդի էթնիկ զտման քաղաքականութիւնը»,- ասաց նա:

Թովմասեանը կոչ արեց աշխարհասփիւռ հայութեանը, Հայաստանի եւ Արցախի ճակատագրով մտահոգ հասարակութեանը սատար կանգնել Արցախի՝ իր հայրենիքում խաղաղ եւ անկախ ապրելու եւ արարելու կամքին:

«Յարգելի պատգամաւորներ, մենք այլեւս յապաղելու ժամանակ չունենք, իւրաքանչիւր վայրկեանը թանկ է մեր ապագան փրկելու համար, այս ծանր ժամանակներում հայրենիքին ծառայելը պարտք է, հայրենիքը՝ պաշտպանելը մասնագիտութիւն: Աստուած զօրավիգ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւններին»,- եզրափակեց նա:

Հիմնական աղբիւրը՝ yerkir.am