Որքան էլ որ առաջին հայեացքից պարզունակ թուա, իշխանափոխութեան աղբիւրը պէտք է լինի ժողովուրդն իր հաւաքական կամքով: Զուտ վերնախաւային գործընթացով հնարաւոր չէ լուծել ոչ լեգիտիմութեան խնդիրը: Ուստի՝ պէտք է գնալ տնից տուն, բակից բակ, շփուել հանրութեան տարբեր շերտերի հետ, բացատրել իրականութիւնը, լսել մարդկանց կարծիքները՝ այն յստակ գիտակցութեամբ, որ նոր իշխանութեան լեգիտիմութիւնը պէտք է ստանալ ժողովրդից:

Օրուա իշխանութիւնը մեր երկրի համար կարևորագոյն հարցերով 2021-ին հանդէս է եկել մի տեսակէտով և հիմա իրականացնում է լրիւ հակառակ քաղաքականութիւնը: Դրանով իսկ իշխանութիւնը յայտնուել է ոչ լեգիտիմութեան դաշտում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանը:

«1. Խոստացուել էր Արցախի ինքնորոշման իրաւունքի հարցի պաշտպանութիւն՝ բացառելով Ադրբեջանի կազմում յայտնուելը: 2022-ի հոկտեմբերի 6-ից սկսած իշխանութիւնը որդեգրել է Արցախն Ադրբեջանինն է քաղաքականութիւնը՝ դրանով իսկ հնարաւորութիւն տալով թշնամուն շրջափակել Արցախը և սպառնալ Հայաստանի գոյութեանը:

  1. Բացառուել էր Հայաստանի տարածքների յանձնումը: Հիմա առնուազն չեն բացառում Հայաստանի գիւղերի ու ճանապարհների յանձնում Ադրբեջանին, ինչը վերջինիս ախորժակը բարձրացրել է մինչև «Հայաստանն Արեւմտյան Ադրբեջան է» մակարդակի:
  2. Խոստացուել է հայ-ռուսական դաշնակցային յարաբերութիւնների զարգացում, սակայն վարուում է ճիշտ հակառակ քաղաքականութիւն, ինչը լրջագոյն սպառնալիք է մեր անվտանգութեանը:

Ահա այս երեք ռազմավարական հարցերում տեղի է ունեցել մեծ խաբեութիւն (միւս մանր ու միջին ստերը դեռ մի կողմ դրած): Սա նշանակում է, որ ունենք ոչ լեգիտիմ իշխանութիւն, որն ապօրինաբար հանդէս է գալիս ժողովրդի ու պետութեան անունից: Սրա քաղաքական կապիտալիզացիան պէտք է դրսևորուի անուանափոխութիւն ձևով:

Ուստի՝ պէտք է գնալ տնից տուն, բակից բակ, շփուել հանրութեան տարբեր շերտերի հետ, բացատրել իրականութիւնը, լսել մարդկանց կարծիքները՝ այն յստակ գիտակցութեամբ, որ նոր իշխանութեան լեգիտիմութիւնը պէտք է ստանալ ժողովրդից: «Մայր Հայաստան» շարժումն առաջնորդուում է այդ սկզբունքով ու աշխատում է այդ տրամաբանութեամբ»,- գրել է Անդրանիկ Թեւանեանը:

Հիմնական աղբիւրը՝ news.am