Ըստ Փաշինեանի՝ պէտք է տալ այն հարցի պատասխանը, թէ իրական Հայաստանը պէտք է ծառայի պատմական Հայաստանին, թէ՞ պատմական Հայաստանը՝ իրականին։ Ազգային զինանշանը, Առաջին Հանրապետութեան զինանշանը, բարեբախտաբար 90-ականների սկզբին այնքան դժվարութեամբ վերականգնած, շատ բաներ կան, որով հպարտանում են աշխարհասփիւռ հայութիւնը։

«Երբ Գեղամ Մանուկեանը խօսում էր խորհրդանիշերի մասին, ես ուշադիր նայում էի մեր զինանշանին։ Յատկապէս հիմա ամենարժէքաւոր ժանրը, որ պէտք է կիրառենք՝ ինքնահայեցումն է կամ ռեֆլեքսիան է։ Դա հենց Գեղամ Մանուկեանի ելոյթի առթիւ յիշեցի։ Սովորական պայմաններում սա չէի ասի, հնարաւոր է նորից շահարկման առիթ տա, բայց դա ինձ չի վախեցնում և ուզում եմ ասածս ընկալէք ՝ որպէս մտքերը կիսելու մի փորձ»,-  ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինեանը։

Այնուհետև Փաշինեանը ներկաների ուշադրութիւնը հրաւիրեց զինանշանի վրայ և նշեց, որ մեր զինանշանն արտայայտում է մեր հոգեբանութիւնը։

«Ի՞նչ է պատկերուած այնտեղ։ Նոյան տապանն՝ Արարատ սարի վրայ, Հայաստանի չորս դինաստիանների զինանշանները։ Զինանշանին նայելիս վերջերս ինձ մօտ հարց է ծագել, իսկ այդ զինանշանը, երբ ընդունել ենք 1991 թ․-ին, որը սրբութիւն է մեզ համար, 91թ․-ին հիմնադրուած պետութեան հետ ի՞նչ կապ ունի, ինչի՞ մասին է։ Նայելով կենտրոնին՝ Արարատի վրայ Նոյյան տապանին, Հայաստանի հանրապետութեան այսօրուայ տարածքը ջրհեղեղի տակ է, առիւծ, որը Հայաստանի բնական պայմաններում վաղուց չի ապրում և այս խնդիրը, որը քննարկում ենք, իրականում մեզանից իւրաքանչիւրի մէջ առկայ երկուութեան մասին է՝ պատմական Հայաստանի և իրական Հայաստանի»։

Ըստ Փաշինեանի՝ պէտք է տալ այն հարցի պատասխանը, թէ իրական Հայաստանը պէտք է ծառայի պատմական Հայաստանին, թէ՞ պատմական Հայաստանը՝ իրականին։

«Եթէ ցանկանանք, հարցը կարող ենք լուծել առանց կոնֆլիկտների, որովհետև, ի վերջոյ, պատմական Հայաստանի 12 մայրաքաղաքներից վեցը գտնուում են ՀՀ տարածքում։ Իսկ այդ մայրաքաղաքներում վերջին անգամ ե՞րբ եք եղել, տեսե՞լ եք, գնահատե՞լ եք ինչ վիճակում են։ Մեր պատմական սիմվոլներն այսօր աւերակների տակ են։ Ասելու բան չի, բայց կարող ա Հայաստանից դուրս գտնուող որոշ մայրաքաղաքներ պարզուի աւելի լաւ վիճակում են, քան ՀՀ-ի տարածքում գտնուողները։ Մենք մտածե՞լ ենք սրա մասին։ Մենք մտածե՞լ ենք  այս պատկերը ամեն ընտանիքի հետ ինչպէս ա առնչուում։ Թող ճոռոմ չհնչի, բայց չեմ պատկերացնում մարդ, որ ինձանից շատ իմ հայրենիքը սիրի, չի կարա տենց բան լինի։ Եթէ ես մտածեմ, որ որևէ մէկը ինձանից շատ ա սիրում իմ հայրենիքը, կնշանակի յայտարարում եմ, որ չեմ սիրում ին հայրենիքը»,- յայտարարեց Փաշինեանը։

Միանգամայն տրամաբանական է, որ Փաշինեանը ցանկանում է ոչնչացնել պետութեան ատրիբուտներից մէկը։ Իհարկէ, ոչ թէ ինքն ու մենակ, այլ իր շեֆերի՝ Էրդողանի ու Ալիևի հրահանգով, միտում ունի քանդելու հենց մեր պետութիւնը, նրա խորհրդարանը, հայի իդեալներն ու նկրտումները: Ազգային զինանշանը, Առաջին Հանրապետութեան զինանշանը, բարեբախտաբար 90-ականների սկզբին այնքան դժվարութեամբ վերականգնած, շատ բաներ կան, որով հպարտանում են աշխարհասփիւռ հայութիւնը։ Այս ամենը նրա համար և՛ ծիծաղելի է, և՛ զզուելի, և նոյնիսկ հեգնանք ու կործանման ցանկութիւն է առաջացնում։ Կասկածից վեր է, որ նա շուտով կբարձրանայ պետական ​​օրհներգի դէմ։ Յետոյ նա մեզ արգելելու է մեր երեխաներին անուանել այնպէս, ինչպէս ցանկանում ենք, իսկ եթէ դա վիրաւորի թուրքերին:

Հիմնական աղբիւրը՝ panorama.am