Վագների զինեալ խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը մեղադրում է Ռուսաստանի պաշտպանութեան նախարարութեանը՝ գրաւելով ռուսաստանեան հայաշատ Դոնի Ռոստովը։

Երեկ երեկոյն ռուսաստանեան հայաշատ Դոնի Ռոստովի Բուդեննովսկի պողոտայում յայտնուեցին զրահամեքենաներ, իսկ մօտակայ փողոցներում՝ ծանր տեխնիկայով զինուած ոստիկանական պարեկութիւն։

Մինչ այդ, Wagner-ի հիմնադիր Եւգենի Պրիգոժինի հետ կապուած հեռագրային ալիքներում այս գիշեր յայտնուել էր նրա յայտարարութիւնը ՌԴ ՊՆ-ին ուղղված մեղադրանքներով, թե իբր զինուորականները կրակել են Դոնբասում Վագների դիրքերի ուղղութեամբ։ ՊՆ-ն դա սադրանք է որակում։ Դրանից յետոյ Եվգենի Պրիգոժինի դէմ քրէական գործ է հարհարուել ապստամբութեան հրահրման համար։

«Ինչպէս ռուս-ուկրաինական պատերազմն, այնպէս էլ այս խռովութիւնը, հիանալի նուեր է մեր թշնամիների համար։ Եթէ Ռուսաստանում արագօրէն չճնշուի խռովութիւնն, ապա տեղի կունենան լայնածաւալ ադրբեջանական յարձակումներ»,- նշում է իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը։

Հիմնական աղբիւրը՝ 161.ru

Leave a comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով