Չկասկածէք իմ վճռականութեան մէջ Արցախի և ընդհանրապէս Հայաստանի նկատմամբ։ Ես շարունակելու եմ իմ ջանքերը, եթէ նոյնիսկ միջազգային ընտանիքում գրեթէ միակը լինեմ այս օրակարգով, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը Մարսել կատարած եռօրեայ այցի ընթացքում երեքշաբթի երեկոյեան հանդիպումներ է ունեցել Մարսելի տարբեր ազդեցիկ շրջանակների հետ (տնտեսական, գեղարուեստական, քաղաքական, սոցիալական, մարզական, մշակութային, առևտրային, գիտական ​​և կրթական և այլն), որոնց անձամբ է հրաւիրել։

Նոյն օրը երեկոյեան Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որին ներկայ էր նաև պատգամաւոր Սաբրինա Ագրեստի-Ռուբաշը, պատասխանելով իրեն ուղղուած կոչին. «Պարոն նախագահ, մենք ակնկալում ենք աւելի հզօր նախաձեռնութիւն, գործնական եւ ո՛չ միայն բարոյական»,- Մակրոնը ասաց. «Ես աւելի շատ եմ ճնշում Ալիեւին և աւելի շատ եմ ճնշում գործադրելու, քան ինքը՝ Փաշինեանը։ Խնդիրը Փաշինեանն է։ Արցախի հարցում ես միակն եմ, որ յստակ դիրքորոշում ու ուղերձ ունեմ»։

Նախագահին այս պատասխանին պատասխանել է ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետեանը. «Պարոն նախագահ, մենք՝ որպէս Ֆրանսիայի քաղաքացիներ, դիմում ենք Ձեզ՝ որպէս մեր նախագահ, ինչպէս նաև Մինսկի խմբի համանախագահ, և ապաւինում ենք ձեր գործնական աջակցութիւնը արցախցի մեր հայրենակիցներին։

Գիտենք, որ մեր ընկեր, ֆրանսահայ կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրատ Փափազեանը բազմիցս ձեզ հետ քննարկել է Արցախում տիրող տագնապալի և խորապէս տագնապալի իրավիճակը, նոյն պահանջով և նոյն մակարդակով դիմում ենք ձեզ։ Պէտք է պարզ լինի նաև, որ մեզ համար անընդունելի է դարաւոր Արցախը Ադրբեջանի կազմում ցանկացած խօսակցութիւնն կամ մտադրութիւն»։

Նախագահ Մակրոնը ընդգծեց. «Չկասկածէք իմ վճռականութեան մէջ Արցախի և ընդհանրապէս Հայաստանի նկատմամբ։ Ես շարունակելու եմ իմ ջանքերը, եթէ նոյնիսկ միջազգային ընտանիքում գրեթէ միակը լինեմ այս օրակարգով։ Դուք նաև գիտէք, որ Ֆրանսիան առաջին անգամ է ուղարկել իր ռազմական կցորդին Հայաստանում իր դեսպանատուն, ինչը որ պէտք ինչ-որ բան նշանակի է, այդպէս չէ՞։ Մենք կանենք հնարաւոր ամեն ինչ»։

Հիմնական աղբիւր՝ arfd.am