Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսեանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ու՞մ ենք սպասում, ինչի՞ ենք սպասում, անպայման երեխաները պէտք է սոված մնան, նոր զարթնե՞նք…
Արցախցիների բացարձակ մեծամասնութիւնը հաւատացել է ոչ թէ ՀՀ ղեկավարին, ոչ թէ Արցախի ղեկավարին, այլ ՌԴ նախագահ Պուտինի խօսքերին՝ որ Արցախում հայերը ապրելու են անվտանգ ու արժանապատիւ։
Այսօր մենք ոչ թէ ապրում ենք, այլ գոյատևում ենք, մեր լռութիւնը օր օրի աւելի է ծանրացնում երկրի ու ժողովրդի վիճակը, իսկ նրանք, ովքեր մեզ անվտանգութիւն, արժանապատուութիւն ու ազատ տեղաշարժ են խոստացել, ուղղաթիռով իրենց համար ուտելիք են կրում, թողնելով մեզ այսպիսի վիճակում։
Իշխանութիւնը նամակ է ուղղել Պուտինին, որում ներկայացուած է երկրի ու ժողովրդի ծանրագոյն վիճակը։
Կարծում եմ, որ եթէ վաղը յստակ քայլեր չտեսնենք ՌԴ կողմից, ապա լռելը հաւասարազօր կլինի կործանման…
Վաղն էլ համբերենք, յետոյ հրաբուխի պէս պէտք է պայթենք՝ յանուն մեր երեխաների, յանուն մեր արժանապատվութեան»։
Հիմնական աղբիւրը՝ panorama.am